
181 views
Մակաբուծական հիվանդությունների հարուցիչները կարող են առաջացնել մեխանիկական գրգռում , թունավոր ազդեցություն թողնել , վնասել հյուսվածքներն ու օրգանները , ինչպես նաև , կլանելով արյուն և սննդանյութեր առաջացնել սակավարյունություն և հյուծում : Մակաբույծները ախտահարում են սրտանոթային համակարգը , աղեստամոքսային տրակտը , միզասեռական , շնչառական , հենաշարժողական և նյարդային համակարգերը : Անհրաժեշտ է մակաբույծների դեմ պայքարել հատկապես երակների լայնացման , հաճախակի մրսածության , շաքարային դիաբետի , ալերգիաների և ուռուցքային հիվանդությունների դեպքում , ինչպ ե ս նաև գինեկոլոգիական հիվանդությունների ժամանակ : Մակաբուծական հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի իմունիտետը , դրա առաջին նախապայմանը մարմինը մաքուր պահելն է : Բարձր իմունիտետը թույլ չի տա , որ մակաբույծները հարմարվեն , բնադրվեն և բազմանան , դրանք պարզապես օրգանիզմից դուրս կմղվեն : Որոշ մակաբուծական հիվանդությունների դեպքում հիվանդը կարող է վարակել ինքն իրեն ` եղունգները կրծելու միջոցով : Մակաբուծական հարուցիչները մարդու օրգանիզմ են թ ափանցում մաշկի կամ բնական անցքերի միջոցով : Ըստ հարուցչի փոխանցման եղանակի տարբերում են մակաբուծական հիվանդությունների հետևյալ տեսակները ` - սննդային , - շփումային , -փոխանցվող , -Ö…Õ¤Õ¡Õ¯Õ¡Õ©Õ«Õ¬Õ¡ÕµÕ«Õ¶ : Սննդային մակաբուծական հիվանդությունների դեպքում հարուցիչներն օրգանիզմ են ընկնում մակածույծներով վարակված սննդի, ջրի, կեղտոտ ձեռքերի և ամանեղենի միջոցով: Շփումային մակաբուծական հիվանդությունների ժամանակ մարդը վարակվում է հիվանդ մարդկանց,կամ կենդանիների հետ շփվելիս, ինչպես նաև կենցաղային վարակված առարկաների միջոցով: Փոխանցվող մակաբուծական հիվանդությունների հարուցիչները փոխանցվում են հոդվածոտանիները`մոծակները, մլակները և այլն: Օդակաթիլային փոխանցումը `փոշու միջոցով, որը կարող է ընկնել բերանի խոռոչը : Մակաբուծական հիվանդությունները բուժում է բժիշկը` օգտագործելով հարուցիչները ոչնչացնող և օ ր գանիզմը չվնասող քիմիական պատրաստուկներ : Մակաբույծներից ազատվելու ժողովրդական միջոցներ ՝ Գ ազարի սերմերի թուրմը . - մեկ թեյի գդալ սերմի վրա լցնել եռացրած ջուր , առավոտյան քամել , ստացվածը բաժանել 3 մասի ու խմել ուտելուց մեկ ժամ առաջ : Ավելուկ-խմել արմատներից պատրաստված թուրմը: Գազար –խմել թարմ հյութը: Դդումի կորիզները մաքրել կեղևից, մանրացնել, եփել մեղրի հետ:Ստացված շիլան ուտելուց 3-4 ժամ հետո, տալ թուլացնող դողամիջոց: Մեծահասակների համար`300 գրամ կորիզ , 10-12 տարեկանների համար` 150 գրամ, 5-7 տարեկանների համար`100 գրամ, 3-4 տարեկաններին`75 գրամ: Օգտագործել ժապավենաձև ճիճուների դեպքում: 2 պճեղ սխտորի ու մեկ ամբողջական կիտրոնի թուրմը , որի համար օգտագործվում է 1 լիտր եռացրած սառեցրած ջուր ` մեկ ճաշի գդալ մեղրով : Պետք է խմել ամեն առավոտ ` 30 գ , ուտելուց առաջ Õ†Õ¼Õ¥Õ¶Õ«- Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¥Õ¬ Õ¡Ö€Õ´Õ¡Õ¿Õ¶Õ¥Ö€Õ« Ö‡ Õ¿Õ¥Ö€Ö‡Õ¶Õ¥Ö€Õ« Õ¥ÖƒÕ¸Ö'Õ¯Õ¨: (նյութը պատրաստելիս օգտվել ենք բժշկական գրականությունից) Ô±ÕºÖ€Õ¥Ö" Ô±Õ¼Õ¸Õ²Õ»... Պատրաստեց ՝ Ա. Հարությունյան