
119 views
Õ"Õ¡ÕµÕ«Õ½Õ¨ Õ´Õ¥Õ¬Õ¡Õ¶Õ¸Õ´Õ¡ÕµÕ« Õ´Õ¡Õ½Õ«Õ¶ Õ«Ö€Õ¡Õ¦Õ¥Õ¯Õ´Õ¡Õ¶ Õ¡Õ´Õ«Õ½ Õ§Ö‰ â– Ô²Õ¸Õ¢ Õ"Õ¡Õ¼Õ¬Õ«Õ« Õ´Õ¸Õ¿ Õ¡ÕÕ¿Õ¸Ö€Õ¸Õ·Õ¾Õ¡Õ® Õ§ Õ¥Õ²Õ¥Õ¬ Õ´Õ¥Õ¬Õ¡Õ¶Õ¸Õ´Õ¡Ö‰ ■Մելանոման գունակագոյացնող բջիջներից` մելանոցիտներից ծագող չարորակ նորագոյացություն է։Երբեմն հանդիպում է նաև մելանոմայի ոչ գունակային(ամելանոտիկ) տարատեսակը։ 70% դեպքերում մելանոման տեղակայվում է մաշկածածկույթի բաց տեղամասերում, 50% դեպքերում` ստորին վերջույթների շրջանում, 20-30%`իրանի, 15-20%՝ դեմքի, պարանոցի։Երբեմն հանդիպում է մաշկի քիչ արևահարվող տեղամասերում ևս։ Հանդիպում է նաև մելանոմայի լորձաթաղանթային տարբերակը, որի ժամանակ ախտահարվում են աչքի, բերանի, ստամոքսաաղիքային, միզասեռական ուղիների լորձաթաղանթները։ Ռիսկի գործոններ` ●Արևաճառագայթում՝ բարձր լեռնային գոտիներում կամ արևոտ կլիմայական պայմաններում բնակվող անձինք ավելի են ենթարկվում այս գործոնի ազդեցությանը։ ●Արհեստական արևայրուք ●Մեծաքանակ,տարրաձև խալերի առկայություն ●Մաշկի բաց գունավորում ●Ընտանեկան պատմություն ●Տարիք (>50տ.) ● Ընկճված իմուն համակարգ ●Ռասա (սպիտակամորթների մոտ հիվանդացության տոկոսը 24 անգամ ավելի բարձր է)։ ●Ժառանգական նախախնամություն(գունակային քսերոդերմիա, դիսպլաստիկ նևուսներ, ռետինոբլաստոմա, Լի-Ֆրաումենի համախտանիշ, Վերների համախտանիշ, կոծքագեղձի և ձվարանների քաղցկեղ ունեցող անձիք բարձր ռիսկի խմբում են)։ ●Նախկինում մելանոմայի կամ մաշկի այլ չարորակ նորագոյացության առկայություն։ Ô¿Õ¡Õ¶ÕÕ¡Ö€Õ£Õ¥Õ¬Õ«Õ¹ Ö"Õ¡ÕµÕ¬Õ¥Ö€` •Օրվա 10:00- 16:00 ընկած ժամանակահատվածում ցանկալի է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ստվերում գտնվել։ •Կրել արևից պաշտպանող հագուստ, մասնավորապես` լայնեզր գլխարկ, որը կծածկի դեմքը, պարանոցը և ականջները:Այն հագուստը ,որոնց վրա նշված են ՈւՄ ճառագայթներց պաշտպանող գործոնի առկայությունը (UPF), ապահովում են առավել հուսալի պաշտպանություն: Արևի ՈւՄ ճառագայթներից պաշտպանող ակնոցների կիրառումը նույպես խրախուսելի է: •Արևապաշտպան քսուքների կիրառում: Խորհուրդ է տրվում օգտագործել 30 և բարձր պաշտպանական գործակցով (SPF) արևապաշտպան քսուքներ:Ցանկալի է թարմացնել այն յուրաքանչյուր երկու ժամը մեկ անգամ: •Խուսափե՛ք արևային լոգանքներից , սոլյարի այցելելուց և մի օգտագործեք արևային լամպեր: ÕˆÕ¹ ÕºÕ¡Õ¯Õ¡Õ½ Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶ Õ¶Õ¡Ö‡ ÕºÕ¡Ö€Õ¢Õ¥Ö€Õ¡Õ¢Õ¡Ö€ Õ¦Õ¶Õ¶Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ¨, Õ¨Õ¶Õ¤ Õ¸Ö€Õ¸Ö'Õ´ Õ´Õ¥Õ® Õ§ Õ«Õ¶Ö"Õ¶Õ¡Õ¦Õ¶Õ¶Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ« Õ¤Õ¥Ö€Õ¨: Ինքնազննումը պետք է իրականացնել հայելու առջև, լավ լուսավորված սենյակում։ Ô»Õ¶Ö"Õ¶Õ¡Õ¦Õ¶Õ¶Õ´Õ¡Õ¶ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯ Õ¯Õ¡Ö€Ö‡Õ¸Ö€ Õ§ Õ°Õ¥Õ¿Ö‡Õ¥Õ¬ Õ¾Õ¥Ö€Õ¸Õ¶Õ·ÕµÕ¡Õ¬ Ö"Õ¡ÕµÕ¬Õ¥Ö€Õ«Õ¶. ●Զննե՛ք ձեր մարմնի առաջային և հետին մասերը հայելու առջև, ապա կողմնային հատվածները`ձեռքերը վեր բարձրացրած: ●Ծալե՛ք վերջույթը արմնկային հոդում և ուշադիր զննեք նախաբազկի արտաքին և ներքին մակերեսները, բազուկը և դաստակները: ●Զննե՛ք ստորին վերջույթները, ոտնաթաթերը բոլոր կողմերից`ներառյալ կրունկները և միջմատային տարածությունները: ●Բաժանե՛ք և բարձրացրե՛ք մազերը՝ պարանոցի հետին մակերեսը և գլուխը զննելու համար: ●Ստուգե՛ք նստատեղի և սեռական օրգանների շրջանները: ●Դիմե'ք բժշկի ցանկացածի տիպի փոփոխության առկայության պարագայում՝ մաշկի վրա ցանկացած գոյացություն, որին բնորոշ է ախտանիշներ բաժնում նկարագրված նշանները,մաշկի վրա նոր առաջացած գոյացություններ,կասկածելի փոփոխություններ խալերի վրա, վերքային մակերեսներ, որոնք չեն ապաքինվում երկու շաբաթվա ընթացքում: Մելանոմայի վաղ հայտնաբերման և ախտորոշման նպատակով կիրառվում են մի շարք եղանակներ։ Դրանցից առավել գործածական է ABCDE կանոնը, որի հայերեն տարբերակը՝《ԳԵՏԱՓ》,առաջարկվել է մաշկաբան Միքայել Համբարձումյանի կողմից (2015թ)։ Յուրաքանչյուր սկզբնատառ բնորոշում է նորագոյացության հետ կատարվող որևէ փոփոխություն` Գ (Գույն)`գոյացությունը ձեռք է բերում տարբեր երանգներ տարբեր հատվածներում։ Ե (Եզրեր)՝ոչ հստակ, ատամնավոր, անհավասար եզրեր։ Տ (Տրամագիծ)՝ տրամագիծը մեծ է 6մմ-ից։ Ա (Անհամաչափություն)՝ գոյացությունը մտովի 2 մասի բաժանելով ստանում ենք անհամաչափ կեսեր։ Փ (Փոփոխություն)՝ կարճ ժամանակահատվածում ցանկացած փոփոխություն (գույն, ձև, չափեր):