
43 views
Ագրեսիան ուժ է, որը հատուկ է բոլոր կենդանի օրգանիզմներին : Այն կյանքի էներգիան է և, ըստ պահանջմունքի՝ շրջակա միջավայրից անհրաժեշտը վերցնելու միտում է: Այն հնարավորություն է տալիս պաշտպանել անձնային տարածքը և սեփական գոյության իրավունքը: Ագրեսիան անհրաժեշտ է ընդունել՝ հարկ եղած դեպքում ունակ լինելով այն կառավարել: Սոցիալականացված աշխարհում մեզ փոքրուց սովորեցնում են խեղդել և թաքցնել այն փոքրիկ «հրեշին», ով դուրս է ժայթքում ագրեսիայի միջոցով՝ պաշտպանելու որևէ անձնային պահանջ: Սակայն, մենք դեռ երեխա լինելով և ընդունված նորմերին համապատասխան վարք ցուցաբերելով, զսպում և չբացահայտված ու չճանաչված ենք թողնում մեր ներսի «հրեշներին»։ Մենք նրանց արտամղում ենք, սակայն նրանք չեն անհետանում, այլ թափառում են անգիտակցականում: Սակայն հասուն տարիքում, երբ այլևս մեր հոգեկանը չի կարողանում պայքարել անընդունելի, նյարդայնացնող, պարբերաբար ինքնաճնշմանն ուղղված ծանրաբեռնվածությանը՝ մեր օրգանիզմը դիմում է ագրեսիվ վարքի: Մայրական ագրեսիան հիմնականում արտահայտվում է հուզական այրման ժամանակ, երբ առկա է քրոնիկ անքնություն և հիմնական պահանջների անբավարարվածություն: Իսկ կոնկրետ ագրեսիան արտահայտվում է երեխայի զարգացման այն փուլում, երբ երեխան արդեն ինքնարտահայտման քայլեր է անում, և իր ցանկությունները չեն համապատասխանում մայրիկի ցանկությունների հետ: Õ†Õ´Õ¡Õ¶ Õ«Ö€Õ¡Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯Õ¨ Õ°Õ¶Õ¡Ö€Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ¹Õ§ Õ´Õ¥Õ¯ Ö"Õ¡ÕµÕ¬Õ¸Õ¾ Õ°Õ¡Õ²Õ©Õ¡Õ°Õ¡Ö€Õ¥Õ¬: Ô´Ö€Õ¡ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ§ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¡Õ¶Ö" Õ¶Õ¥Ö€Ö"Õ«Õ¶ Õ¡Ö€ÕªÕ¥Ö"Õ¶Õ¥Ö€Õ« Ö‡ Õ¡Õ¶Õ±Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¤Ö€Õ½Ö‡Õ¸Ö€Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¥Õ¿: Ô´Ö€Õ¡Õ¶Ö" Õ¥Õ¶. 1. Աշխատանք պատրանքների և սպասումների հետ : Առաջին մեծ պատրանքը կապված է երեխայի հետ: Երեխան փոքր մեծահասակ է: Նա հասուն, հավասարակշռված հասուն մարդու կրկնօրինակն է: Երեխան մեզանից լավ պետք է հասկանա, թե իրեն ուղղված ինչ պահանջներ ունենք: Այս ամենն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Երեխան իռացիոնալ է, նրա վարքը ենթարկվում է հույզերին, կերպարներին և վայրկենական ազդակներին: Երեխան կարող է լսել և անել այն, ինչ ասում է ծնողը, եթե դա համապատասխանեցված է նրա հուզական վիճակի և պահանջների հետ: Ապրելով պատրանքների և սպասումների մեջ՝ մենք օտարում ենք շրջապատի մարդկանց և սեփական կյանքը: Մենք նրանց չենք տեսնում և սեփական պատրանքների իրականացման պատասխանատվությունը փոխանցում ենք դիմացինին: Նման դրսևորման հիմնական շտկումն է՝ հասկանալ այն կետը, որն անընդհատ տվյալ վիճակն է արթնացնում, և քննադատել և ինքնադիտման ենթարկել դա: Աշխատել ներքին բովանդակության հետ: 2. Հոգ տանել սեփական անձի մասին : Մայրը, որը սեփական սահմանների, պահանջների, ռեսուրսների տեսանկյունից ունի ծանրաբեռնվածություն, իր վրա է վերցնում նաև երեխայի կյանքի հանդեպ պատասխանատվությունը՝ հաճախ անտեսելով ինքն իրեն: Կինը, սպասելով, որ հարազատները կհասկանան իր ներքին պահանջներն ու կբավարարեն դրանք, և չստանալով այդ ամենը՝ իր մեջ կուտակում է մի մեծ դժգոհության փունջ, որը հետագայում անդրադառնում է ընտանեկան համակարգի ներդաշնակության վրա: Սակայն սա չի նշանակում, որ ամեն բան պետք է վերցնել սեփական ուսերի վրա և տանել այդ բեռը՝ մինչև իսպառ հյուծվածություն: Անհրաժեշտ է պայմանավորվել տան անդամների հետ, քանի որ երեխայի առկայությունը տան մեջ, դա ընտանեկան համակարգի գլոբալ փոփոխություն է, որի համար պետք է պատասխանատվություն կրի յուրաքանչյուր անդամ, այլ ոչ թե՝ միայն լույս աշխարհ բերողը: 3. Զարգացնել հույզերը կառավարելու ունակությունը : Մեր հուզական բռնկումն ունի մարմնական նախանշաններ, որոնք կարելի է կանխել: Երբ մի բան զայրացնում է, մեր օրգանիզմում սկսում են հետևյալ արտահայտումները՝ արագ սրտխփոց, արյան մեծ հոսք դեպի վերջույթներ և գլուխ, շնչառությունը դառնում է առավել արտահայտված: Խորհուրդ է տրվում՝ նման նախանշաններ նկատելով, ամեն բան թողնել, մոտենալ պատուհանին, հաշվել մինչև տասը և մտովի հասկանալ՝ ինչու այդպես եղավ: Նման վարժանքը կզարգացնի սեփական հույզերը հասկանալու և դրանք կառավարելու ունակությունը: 4. Ապրումակցել ինքդ քեզ և երեխային : Զայրույթը հաղթահարելուն օգնում է ապրումակցումը: Մինչ հույզերին տեղի տալը՝ մի պահ հիշեք, որ ձեր առաջ շատ փոքր մարդուկ է, ով ամբողջությամբ ձեր խնամքի և աջակցման կարիքն ունի: Այն, ինչ անում է երեխան, չի կարող միտումնավոր լինել: Ուղղակի դա բախում է ձեր՝ մեծահասակի՝ կանոններով հարուստ կյանքի, և փոքրիկի՝ հետաքրքրասեր, առանց կանոնների աշխարհի միջև, որոնք իրականում անհամատեղելի են: Մնում է միայն, որպես մեծ՝ սիրել փոքրիկի աշխարհը, ապրումակցել և գիտակցել, որ դուք էլ եք այդ ճանաչողական աշխարհն անցել փոքր հասակում: 5. Հին վիրավորանքների մաքրում գիտակցությունից : Սա այն իրավիճակն է, երբ օրվա ընթացքում հին վիրավորանքների հետ կապված մտքերը մեզ հանգիստ չեն տալիս: Մեր ուղեղը, ճնշելով իրականությունը, անընդհատ մեզ հիշեցնում է այն մարդկանց, այն իրավիճակները, որոնք ցավ և վիրավորանք են պատճառել: Անցյալ ժամանակում, երբ դա տեղի է ունեցել, մենք չենք պատասխանել, չենք պաշտպանվել և ստիպված նահանջել ենք: Այն ակտիվանում է, քանի որ ներքին վախ կա, որ այդ ամենը կկրկնվի, և մեր հակազդումը նույնը կլինի: Նման վիճակի հետ աշխատանքը ենթադրում է վերադարձ անցյալ, իրավիճակի ավարտ՝ քննարկման և վերլուծման միջոցով: Գեշտալտ ավարտուն արդյունքը ստանալով՝ մենք կարող ենք առաջ գնալ՝ առանց հիշողությունների և առանց անցյալի ագրեսիան ներկային փոխանցելու: 6. Սեփական ագրեսիվ մասի ընդունում : Եթե մենք մեր ագրեսիան թաքցնենք, մտածենք, որ դա մենք չենք, դա մեր մասը չէ, ապա այն կսկսի մեզնից վրեժ լուծել: Մեր ուղեղը կսկսի սադրել մեր ներսում եղած ագրեսիան: Շրջապատի մարդիկ կսկսեն անվստահելի և ագրեսիվ թվալ մեզ: Մենք կլինենք դյուրագրգիռ, սակայն դրանում կմեղադրենք դիմացիններին: Մենք պետք է ընդունենք մեր այն մասը, որը կարող է մեր տեսակին հակառակ լինել, ընտելացնել և սիրել այն: Քանի որ ինքնաճանաչումը, ճիշտ վայրում սեփական ագրեսիան արտահայտելու ունակությունը նշանակում է՝ ետ ընդունել մեր իսկ կողմից օտարացման մղված մեր մի մասին, հետևաբար՝ ապրել ներդաշնակ սեփական անձի և շրջապատի հետ: Աղբյուրը՝ /168.am/ Կամիլա Խաչատրյան