
47 views
Մանգոն պատկանում է կորիզավորների ընտանիքին, որին պատկանող մրգերում հյութալի մասը շրջապատում է կորիզով միջուկը: Կան մանգոյի տարբեր տեսակներ` ըստ գույնի, ձևի, համի և կորիզի մեծության: Մինչդեռ մրգի արտաքին գույնը կարող է տարբերվել կանաչից մինչև կարմիր, դեղինից` նարնջագույն երանգներով, մանգոյի հյութալի միջուկը հիմնական ոսկեգույն-դեղին է: Մանգոն քաղցրահամ է և պարունակում է 20 տեսակի վիտամիններ ու հանքանյութեր: Ինչպես ներկայացնում է Organic Health-ը` այս արևադարձային պտուղը ո՛չ միայն համեղ է, այլև` հարուստ օգտակար հատկանիշներով, որոնց ծանոթացնում է պարբերականը: Õ•Õ£Õ¿Õ¡Õ¯Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨` Õ´Õ¡Õ·Õ¯Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ 1. Õ"Õ¡Õ¶Õ£Õ¸Õ¶ Õ°Õ¡Ö€Õ¸Ö'Õ½Õ¿ Õ§ Õ¾Õ«Õ¿Õ¡Õ´Õ«Õ¶ A-Õ¸Õ¾, Õ¸Ö€Õ¨ ÖƒÕ¡ÕµÕ¬Õ¸Ö'Õ¶ Õ¿Õ¥Õ½Ö" Õ§ Õ°Õ¡Õ²Õ¸Ö€Õ¤Õ¸Ö'Õ´ Õ¤Õ¥Õ´Ö"Õ« Õ´Õ¡Õ·Õ¯Õ«Õ¶: 2. Մանգոյից ստացված 2 թեյի գդալ խյուսը 1 թեյի գդալ կաթի և մեղրի հետ խառնելով՝ բնական միջոց կստանաք սև կետերը վերացնելու համար: 3. Մանգոյում առկա A և C վիտամինները հիանալի հակատարիքային միջոցներ ու սնուցիչներ են: Այն վերացնում է կնճիռները` սպանելով ավելորդ ազատ ռադիկալները: 4. Կտրատած մանգոյով կարող եք մերսել դեմքի մաշկը այն սպիտակեցնելու համար: 5. Չորացրեք մանգոյի կեղն արև տակ, աղալով փոշի ստացեք դրանից և 2 թեյի գդալ փոշուն 2 թեյի գդալ յոգուրտ խառնելով՝ ստացեք դեմքը սև կետերից մաքրելու արդյունավետ դիմակ: 6. Մանգոյի խյուսը 2 թեյի գդալ ցորենի ալյուրի հետ խառնելով` կստանաք դեմքի ծակոտիները վերացնելու դիմակ: 7. Զգայուն մաշկի համար դիմակ կարելի է պատրաստել մանգոյի, վարսակի ալյուրի և մեղրի խառնուրդով: Õ"Õ¡Õ¦Õ¥Ö€Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ 8. Խառնեք մանգոյի խյուսը 2 թեյի գդալ յոգուրտի և 4 ձվի դեղնուցի հետ և հիանալի բալզամ կստանաք մազերի համար: 9. Մանգոյում առկա վիտամին A-ն հիանալի միջոց է թեփի դեմ պայքարելու համար: Պարզապես պետք է մանգոյի խյուս քսել գլխամաշկին, պահել մի քանի րոպե: Այն նաև փայլ կհաղորդի մազերին: 10. Մազերին քսելով մանգոյի սերմի և կոկոսի յուղի խառնուրդը՝ կդանդաղեցնեք մազերի սպիտակելու գործընթացը: Ô±Õ¼Õ¸Õ²Õ»Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ 11. Մանգոն հարուստ է հակաօքսիդանտներով, ինչն օգնում է կանխել քաղցկեղի բջիջների զարգացումը: 12. Վիտամին A օգնում է տեսողության բարելավմանը: 13. Մանգոյում առկա մանրաթելերն ու հակաօքսիդանտները կօգնեն նվազեցնել վատ խոլեստերինի մակարդակն արյան մեջ: 14. Մանգոն նաև ալկալային ազդեցություն է գործում` ապահովելով օրգանիզմի համար անհրաժեշտ ջրածնի մակարդակը: 15. Մանգոն օգտակար է նաև իմունային համակարգի ամրապնդմանը: 16. Մանգոն նպաստում է ֆոլինաթթուների ապահովմանը օրգանիզմում, որը նպաստում է պտղաբերությանը: 17. K վիտամինով հարուստ մանգոն կամրապնդի նաև ոսկորների ամրությունն ու առողջությունը: