
49 views
Ծովում անցկացրած հանգիստը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ երեխաների առողջության վրա, ինչը կարող են փչացնել հիվանդությունները, որոնցով կարելի է վարակվել լողափում: Ô¿Õ¸Õ¯Õ½Õ¡Õ¯Õ« Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¯ Ամռանը ակտիվանում են էնտերովիրուսային էկզանտեմաները եւ էնանտեմաները՝ բավականին տարածված հիվանդություններ, որոնք զարգանում են Կոկսակի վարակով վարակվելու արդյունքում: Առավել հաճախ դրանք արտահայտվում են երկու ձեւով՝ հիվանդության տեսքով, որը հայտնի է որպես «ձեռք-ոտք-բերան» եւ հերպանգինայի (Կոկսակի -ֆարինգիտ) տեսքով: Ô±ÕµÕ½ Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¯Õ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡ÕµÕ« Õ»Õ¥Ö€Õ´Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ½Õ¸Õ¾Õ¸Ö€Õ¡Õ¢Õ¡Ö€ Õ¢Õ¡Ö€Õ±Ö€Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ´Õ«Õ¶Õ¹Õ¥Ö' 39 Õ¡Õ½Õ¿Õ«Õ³Õ¡Õ¶, Õ¡ÖƒÕ¥Ö€Õ«Õ¶, Õ¸Õ¿Õ¶Õ¡Õ©Õ¡Õ©Õ¥Ö€Õ«Õ¶, Õ¢Õ¥Ö€Õ¡Õ¶Õ« ÕÕ¸Õ¼Õ¸Õ¹Õ¸Ö'Õ´ Õ¯Õ¡Ö€Õ´Õ«Ö€ Õ¢Õ®Õ¥Ö€ Õ¥Õ¶ Õ°Õ¡ÕµÕ¿Õ¶Õ¾Õ¸Ö'Õ´: Սովորաբար հերպանգինան դրսեւորվում է աֆթաների առաջացմամբ, կոկորդի ցավով եւ դողէրոցքով: Հիվանդությունը ուղեկցվում է գլխացավով եւ ախորժակի կորստով: Õ•Õ¿Õ«Õ¿ Արտաքին օտիտը ամենատարածված հիվանդություններից է, որոնցով կարելի է վարակվել լողափերում: Մանրէները մտնում են լողալուց խոնավացած ականջներ, եւ բորբոքում է սկսվում: Սովորաբար հիվանդությունը սկսվում է քորով, իսկ չբուժվելու դեպքում վարակի պրոցեսը կխորանա եւ ցավ կառաջանա, կարող են հայտնվել նաև կարմրություն եւ այտուցվածություն, թարախի արտազատում և լսողության վատացում: Անգինա («սուր նշիկաբորբ») Անգինան բոլոր տարիքի երեխաների մոտ ամենատարածված հիվանդություններից է, եւ դրանով կարելի է վարակվել տարվա ցանկացած ժամանակ: Երեխայի մոտ ամենից հաճախ անգինա են առաջացնում վարակները (ադենովիրուս, ռինովիրուս եւ այլն), դեպքերի մոտ մեկ երրորդում` մանրէները: Անկախ նրանից՝ անգինան առաջացել է վարակներից, թե մանրէներից, այն սովորաբար արտահայտվում է հետեւյալ ախտանշաններով. մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև 39-40 աստիճան, դողէրոցք, կոկորդի ցավ, նշագեղձերի, լեզվակի եւ կոկորդի այտուցվածություն, նշագեղձերի վրա փառի գոյացում Նյութը՝ news.am