
31 views
Մանկական ուղեղային պարալիզը (ՄՈւՊ) շարժումների և դիրքային կամ պոստուրալ տոնուսի խանգարումներով արտահայտվող համախտանիշների խումբ է, որը պայմանավորված է պրենատալ, պերինատալ և հետծննդյան վաղ շրջանում գլխուղեղի ոչ պրոգրեսիվող ախտահարումներով: «Ուղեղային պարալիզ» անվանումը շեշտում է նյարդաշարժողական ախտանիշների գերակայությունը: Մանկական ուղեղային պարալիզի վաղ ախտորոշման առավելությունների, պատճառների ու միջամտության ձևերի մասին ենք զրուցել Արբես-Արաբկիր մանկական վերականգնողական ծառայության ղեկավար Գայանե Զաքարյանի հետ: ՄՈՒՊ-ի առաջացման պատճառները Õ†Õ¡ÕÕ¡Õ®Õ¶Õ¶Õ¤ÕµÕ¡Õ¶ Õ·Ö€Õ»Õ¡Õ¶ Գլխուղեղի ախտահարման պատճառ կարող են դառնալ հղիության ընթացքում մոր կրած հիվանդությունները՝ դիաբետ, ցնցումներ, ընդունած տերոտոգեն (էմբրիոնային զարգացումը խաթարող) դեղորայքը, թմրանյութերը, ալկոհոլը․․ Տոքսոպլազմոզը, կարմրախտը, ցիտոմեգալովիրուսը՝ հերպեսը նույնպես անբարենպաստ են ազդում պտղի զարգացման վրա։ Ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը, երբ մայրն անհրաժեշտ վիտամիններ չի ստանում, ևս կարող է ազդեցություն ունենալ։ ÕŠÕ¥Ö€Õ«Õ¶Õ¡Õ¿Õ¡Õ¬ Õ·Ö€Õ»Õ¡Õ¶ Այս փուլը ներառում է հղիության 23-րդ շաբաթից մինչև ծննդաբերությանը հաջորդող առաջին 7 օրվա ժամանակահատվածը: Պտուղը կարող է որևէ խնդիր չունենալ նախորդ ինը ամիսների ընթացքում, բայց ձեռք բերել ծննդաբերության պրոցեսում։ Դժվար ծննդաբերություն, խոշոր պտուղ, ձգձգված ծննդաբերություն, պտղաջրերի արագ արտահոսք․․․Այս բոլորի պատճառով երեխան կարող է թթվածնաքաղց ունենալ, ինչն անդրադառնում է գլխուղեղի վրա։ Մոր և երեխայի արյան խմբերի տարբերություն։ Հաճախ երեխաների ծնվելուց հետո ի հայտ է գալիս «դեղնուկ» կոչվող երևույթը: Կարևոր է, որ նորածինը լինի մասնագետների հսկողության տակ, որպեսզի հասկանան դեղնուկը նորմայի մեջ է, թե՝ ոչ։ Անհաս երեխաներ՝ երեխաներ, որոնք ծնվել են հղիության 37-րդ շաբաթից առաջ։ Հատկապես, եթե նորածնի քաշը ցածր է 2,5 կիլոգրամից՝ հավանականությունն ավելի մեծ է, որ մանկան գլխուղեղի հետ կարող են խնդիրներ լինել։ Մենինգիտը, էնցեֆալիտը կարող են բերել երեխայի գլխուղեղի վնասման: 3-5 տարեկանից հետո երեխայի գլխուղեղային տրավմայի հետևանքով առաջացած վիճակը չի կոչվում ՄՈՒՊ, կոչվում է Գլխուղեղային տրավմա։ Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ¶Õ¯Õ¡Õ¿Õ¥Õ¬ Õ"ÕˆÕ'ÕŠ-Õ« Õ¡Õ¼Õ¡Õ»Õ«Õ¶ Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ ՄՈՒՊ-ի վաղ նշանները կարող են ի հայտ գալ կյանքի առաջին 28 օրում։ Երեխան կարող է լինել թույլ։ Հաճախ ասում են՝ երեխան ծույլ է։ Երեխան չի լինում ծույլ, նա պարզապես դժվարանում է անել այն, ինչ պիտի անի՝ շարժել ձեռքերն ու ոտքերը։ Եթե երեխան կտորե տիկնիկի նման պառկում է ու ոչինչ չի անում՝ արդեն ահազանգ է։ Կամ, երբ նկատում ենք, որ երեխայի մկանները լարված են։ Սա ավելի հազվադեպ է հանդիպում, բայց նույնպես ահազանգ է։ Երբ այդպիսի երեխաներին բարձրացնում ենք վեր՝ տպավորություն է, որ գլուխը կորչում է ուսերի մեջ, ձայնը նվաղ է, թույլ, հնարավոր է, որ երեխաները ցնցումներ ունենան, նկատվում են ջերմաստիճանի տատանումներ։ Եթե այս ախտանշաններից երկուսը կամ երեքը առկա են միաժամանակ (համակցված են)՝ պետք է առավել զգոն լինել։ Գոյություն ունեն երեխաների զարգացման չափանիշներ: Եթե կա հավանականություն, որ զարգանալու է ՄՈւՊ, ապա հիմնականում հետ է մնում երեխաների շարժողական ոլորտը, չի համապատասխանում տվյալ տարիքի զարգացման ցուցանիշներին։ Պետք է իմանալ նաև, որ երեխան հատկապես կյանքի առաջին տարում դոմինանտ (գերակշռող) ձեռք չունի, երկուսն էլ օգտագործում է (պետք է օգտագործի) հավասարաչափ։ Կան ռեֆլեքսներ, որոնք հատկապես ակտիվ են արտահայտվում երկու ամսականում։ Օրինակ, երբ երեխան գլուխը թեքում է ձախ, ակամա ծալում է աջ ձեռքը, իսկ ձախը բացում է։ Դա կոչում են «սուսերամարտիկի դիրք»: Այդպիսի պարզունակ ռեֆլեքսները հինգ-վեց ամսականից պետք է մարեն, որպեսզի դրանց փոխարինեն ավելի բարդ շարժումները։ Այս փուլային փոփոխությունների արդյունքում զարգանում է երեխայի ուղեղը։ Եթե պարզունակ ռեֆլեքսը չի մարում, շարունակվում է, ու չի գալիս ավելի բարձր մակարդակի ռեֆլեքսը՝ սա ևս պետք է ընդունել իբրև ահազանգ։ Կարևոր է ուշադրություն դարձնել նաև փոքրիկի վարքագծին՝ երեխաները, որոնց մենք կասկածում ենք, թե հետագայում կարող է ՄՈՒՊ ախտորոշվել՝ լինում են լացկան, անհանգիստ, գրգռված, խաթարված է լինում ծծելու և կլման ակտը։ Հետո արդեն նկատվում է, որ երեխան չի կարողանում պահել գլուխը, կառավարել շարժումները և այն։ Õ"ÕˆÕ'ÕŠ-Õ« Õ¡ÕÕ¿Õ¸Ö€Õ¸Õ·Õ¸Ö'Õ´ ՄՈւՊ-ի ախտորոշումը սկսվում է մանկաբույժի սենյակից, որն էլ պետք է ուղղորդի ծնողին։ Հաճախ առաջնահերթ մանկաբույժն ուղորդում է երեխային և ծնողին նյարդաբանի կաբինետ կամ վերականգնողաբանի մոտ, որպեսզի սկսի աշխատել երեխայի հետ։ Վերջնական ախտորոշումը տալիս է նյարդաբանը։ Հիվանդությունը ախտորոշվում է մոտավորապես երկու տարեկանում։ Ուշագրավ է այն, որ հաճախ սկզբից աշխատում են ոչ թե ախտորշման, այլ խնդրի հետ։ Ախտորոշումը կարող է դրվել երկու-երեք տարի անց, բայց դա չի նշանակում, որ այդ ընթացքում պետք չէ որևէ բան անել։