
67 views
Դեկտեմբերի 10-ին Վարդենիսի հիվանդանոցում արձանագրված երեխայի մահվան դեպքը շատ ցավալի է: «Վարդենիսի» բժշկական կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն` հղի կինը դեկտեմբերի 10-ին, ժամը 04.35-ին դիմել է բուժհաստատություն` նշելով, որ պտղի խաղը չի զգում: Կատարվել է ԿՏԳ, որի ընթացքում լսվել են պտղի սրտի զարկերը, ներզննման ընթացքում ծննդաբերական գործունեություն չի դիտվել, ուստի միջամտության կարիք, այդ թվում` վիրաբուժական, չի եղել: Սակայն, որովայնի ստորին հատվածում ոչ համաչափ ցավեր նշելու ցուցումով հղին ուղղորդվել է «Մարտունու» ծննդատուն` հետազոտման նպատակով: Հղին «Մարտունու» ծննդատուն է ընդունվել առավոտյան ժամը 7-ին: Ախտորոշվել է պտղի ներարգանդային հիպոքսիա, որի արդյունքում կատավել է կեսարյան հատում: Դուրս է բերվել պտուղ, որի կյանքը ամբողջ ծավալով կատարված վերակենդանացման միջոցառումներից հետո փրկել չի հաջողվել: Ծննդկանի վիճակի վերաբերյալ ահազանգ ստանալուց հետո առողջապահության նախարարությունն անմիջապես ձեռնամուխ է եղել կազմակերպելու նրա բուժօգնությունը և անհրաժեշտության դեպքում տեղափոխումը ուղղաթիռի միջոցով, սակայն ոչ թռիչքային եղանակային պայմանների պատճառով Մարտունու ծննդատուն է մեկնել «Էրեբունի» բժշկական կենտրոնի ռեանիմոբիլը` վերակենդանացման բրիգադով: Ավելի ուշ վերջիններիս միացել է նաև մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով առողջապահության նախարարության խորհրդատու Վահե Գյուլխասյանը և մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Վրույր Գրիգորյանը: Մարտունու ծննդատանը` Երևանից մեկնած մասնագետների հետ համատեղ կատարվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները կնոջ կյանքը փրկելու համար: Ամբողջ ընթացքում խորհրդատվություն է իրականացվել Երևանի առաջատար մասնագետների հետ: Վիճակը կայունացնելուց հետո կինը տեղափոխվել է «Էրեբունու» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Ô±ÕµÕªÕ´ Õ¶Ö€Õ¡ Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯Õ¨ Õ¯Õ¡ÕµÕ¸Ö'Õ¶ Õ§, Õ¯ÕµÕ¡Õ¶Ö"Õ«Õ¶ Õ¾Õ¿Õ¡Õ¶Õ£ Õ¹Õ« Õ½ÕºÕ¡Õ¼Õ¶Õ¸Ö'Õ´: Ô´Õ¥ÕºÖ"Õ« Õ´Õ¡Õ¶Ö€Õ¡Õ´Õ¡Õ½Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¯Õ¸Ö'Õ½Õ¸Ö'Õ´Õ¶Õ¡Õ½Õ«Ö€Õ¾Õ¥Õ¶ Ö‡ Õ¯Õ¿Ö€Õ¾Õ« Õ´Õ¡Õ½Õ¶Õ¡Õ£Õ«Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶, Õ«Õ½Õ¯ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´` Õ¶Õ¡Ö‡ Õ«Ö€Õ¡Õ¾Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ£Õ¶Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶: