59 views
Մաշկի, մկանների, ոսկորների և ջլերի համար ամենակարևոր տարրերից մեկը կոլագենն է: Այս սպիտակուցն օգնում է հյուսվածքների ճիշտ կառուցմանն ու նպաստում երիտասարդության պահպանմանը: Տարիքի հետ մարդու օրգանիզմն աստիճանաբար կորցնում է կոլագենը, ինչի հետևանքով էլ օրգանիզմը ծերանում է, իսկ մաշկը պատվում է կնճիռներով, սակայն լինում են գործոններ, որոնք էլ ավելի են արագացնում այդ գործընթացը: Մասնագետները ներկայացրել են մաշկի ծերացման գործընթացը խթանող ամենատարածված գործոնները, որոնցից ցանկության դեպքում կարելի է խուսափել: Ô±Ö€Ö‡Õ¡ÕµÖ€Õ¸Ö'Ö" Արևի ճառագայթները բացասաբար են անդրադառնում մաշկի վրա՝ հանգեցնելով վաղաժամ ծերացման: Ուլտրամանուշակագույն ճառագայթները մաշկի ծերացմանն ու վնասմանը նպաստող հիմնական գործոններն են, սակայն այս գործոնից կարելի է հեշտությամբ խուսափել արևի տակ քիչ ժամանակ անցկացնելով: Ô¾ÕÕ¡ÕÕ¸Õ¿Õ« Õ£Õ¸Ö€Õ®Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Ծխելը վնասակար է ոչ միայն ներքին օրգանների այլև մաշկի համար: Բանն այն է, որ նիկոտինը նպաստում է կոլագենի տարրալուծմանը, ուստի մաշկի վաղաժամ ծերացումից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին հրաժարվել ծխախոտից: Սխալ սննդակարգ Մարդկային օրգանիզմի հյուսվածքների գլխավոր թշնամին բորբոքումն է, իսկ սխալ սննդակարգը հանգեցնում է բորբոքային գործընթացների ակտիվացման: Մեծ քանակությամբ ռաֆինացված շաքարով, վերամշակում անցած մսով և պարզ ածխաջրերով հարուստ սննակարգը բարձրացնում է նման խնդիրների հավանականությունը, ուստի ճիշտ սնվելը շատ կարևոր է նաև երիտասարդության պահպանման համար: Սթրես Սթրեսը բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի, այդ թվում նաև մաշկի վրա: Հետազոտությունները ցույց են տվել, որ սթրեսը կարող է դառնալ բորբոքումների պատճառ, նվազեցնելով օրգանիզմի՝ կոլագեն արտադրելու կարողությունը: Բացի այդ, սթրեսը նաև բարձրացնում է կորտիզոլ հորմոնի մակարդակը, ինչը նույնպես ազդում է կոլագենի արտադրման արագության վրա: Նյութի աղբյուրը՝ med.tert.am