
103 views
Հայտնի է պաթոգեն սնկերի ոչ պակաս քան 100 տեսակ, որոնք մարդու մոտ կարող են առաջացնել միկոզ` մաշկի, մազերի, եղունգների, լորձաթաղանթի, ինչպես նաև ներքին օրգանների սնկային ախտահարում։ Առավել տարածված է դերմատոմիկոզը` դերմատոֆիտիա, որը հին ժամանակներից հայտնի հիվանդություն է, սակայն միայն այսօր են մշակվել այս պաթոլոգիայի բուժման արդյունավետ մեթոդները։ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՏԻ` ՄԱՇԿԸ ԵՎ ԵՂՈՒՆԳՆԵՐԸ Վերջին տարիներին աշխարհում դերմատոմիկոզներով հիվանդացությունը նկատելիորեն աճել է։ Եթե նախկինում սնկային ախտահարումներն ախտորոշվում էին առավելապես մեծահասակների մոտ, ապա այժմ` ավելի հաճախ դրանցով հիվանդանում են երիտասարդները և անգամ երեխաները։ Սնկային ինֆեկցիայով կարելի է վարակվել ոչ միայն բաղնիքում, լողավազանում, սպորտային դահլիճում, այլ նաև տանը (լոգարանի գորգեր, ճիլոպներ, մատնահարդարման պարագաներ, հագուստ, կոշիկներ)։ Միկոզների առաջացմանը նպաստում են հակաբիոտիկների և հորմոնների երկարատև ընդունումը, օրգանիզմի իմունային համակարգի և նյութափոխանակության խանգարումները, էնդոկրին հիվանդությունները (հատկապես շաքարախտը), ինչպես նաև քրոնիկ պաթոլոգիաների առկայությունը։ Դերմատոֆիտիաների աղբյուր են հանդիսանում Trichophyton rubrum, Trichophyton interdigitale և Epidermophyton floccosum հարուցիչները։ Պայմանավորված հարուցիչի տեսակից և ախտահարման օջախների տեղակայումից` տարբերում են աճուկների էպիդերմոֆիտիա, ոտնաթաթերի էպիդերմոֆիտիա և ռուբրոֆիտիա։ Լայն կիրառում ունեցող «ոտնաթաթերի միկոզ» տերմինի տակ հասկանում են որևէ պատճառով առաջացած մաշկի և ոտնաթաթերի եղունգների սնկային ախտահարում։ «ԱՔԻԼԼԵՍՅԱՆ ԳԱՐՇԱՊԱՐ» Սովորաբար T.rubrum-ն առաջացնում է ոտնաթաթերի քրոնիկ սկվամոզ-հիպերկերատոտիկ միկոզ, որին բնորոշ են թեթև կարմրամաշկությունը, թեփոտումը, իսկ մի շարք դեպքերում` հիպերկերատոզը։ T.mentagrophytes-ով վարակվելու ժամանակ նկատվում է ոտնաթաթերի էպիդերմոֆիտիա` միջմատնային ծալքերում ախտահարման օջախների տեղակայումով։ Շրջապատող կարմրամաշկության ֆոնի վրա հայտնվում են ճաքեր` ծայրերին եզրապատված մացերացված էպիդերմիսի սպիտակ շերտերով։ T.mentagrophytes հարուցիչը կարող է նաև առաջացնել ոտնաթաթերի միկոզ` վեզիկուլների գոյացմամբ։ Մեծամասամբ ոտնաթաթերի միկոզն ուղեկցվում է եղունգների ախտահարումով (օնիխոմիկոզ)։ Օնիխոմիկոզն ամենատարածված և դրա հետ մեկտեղ դժվարությամբ բուժվող վարակիչ հիվանդություն է։ Բացի դերմատոֆիտներից, մաշկի և եղունգների միկոզ կարող են առաջացնել նաև բորբոսասնկերը և Candida տեսակի խմորասնկերը։ Իսկ ամենից հաճախ դրդման գործոն են հանդիսանում նեղ կոշիկներ կրելու հետևանքով առաջացող եղունգների և մաշկի վնասվածքները։ Ոտնաթաթերի միկոզի և օնիխոմիկոզի ժամանակակից համաճարակաբանության ուսումնասիրության մեջ մեծ ավանդ ունեցավ լայնամասշտաբ միջազգային հետազոտություն «Աքիլես» նախագիծը (1997-1998 թ.թ.), որի ընթացքում հետազոտվել էին մոտ 100 հազ. հիվանդ Եվրոպայում և մոտ 120 հազ.` Հարավ-արևելյան Ասիայում։ Նախագծի տվյալների համաձայն, ոտնաթաթի միկոզի և օնիխոմիկոզի տարածվածությունը կազմում է 22-29%, սակայն, ինչպես գտնում են մասնագետները, այս թվերը վերաբերում են միայն բժշկին դիմողներին և չեն կարող ամբողջությամբ բնութագրել հիվանդության իրական տարածվածության պատկերը համայն բնակչության կտրվածքով։ Հետազոտությունների համաձայն` օնիխոմիկոզի զարգացմանը նպաստող հիմնական գործոններ են հանդիսանում պերիֆերիկ անգիոպաթիաները (21%), ճարպակալումը (17%) և ոտնաթաթի զանազան դեֆորմացիաները (15%)։ Առավել կարևոր գործոններին է պատկանում նաև շաքարախտը։ Այս հիվանդության ժամանակ օնիխոմիկոզի առաջացման հավանականությունը աճում է մոտ 3 անգամ։ ԲՈՒԺՈՒՄՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է Դերմատոմիկոզը ոչ միայն կոսմետիկ դեֆեկտ Է, այլև լուրջ անհանգստության առարկա։ Եթե սնկային վարակը չբուժեն, ապա այն կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։ Սնկային հիվանդությունների հետ մեկտեղ հաճախ առաջանում են ալերգիկ հակազդեցություններ (օրինակ` սնկային ախտահարումներով տառապող կանանց մոտ լվացքի փոշու հանդեպ ալերգիա հանդիպում է 3-4 անգամ ավելի հաճախ, քան առողջ կանանց մոտ)։ Ոտնաթաթի միկոզի ժամանակ առաջացող ճաքերը դառնում են «մուտքի դարպասներ» այլ վարակների` մասնավորապես ստրեպտոկոկկերի թափանցման համար։ Հենց այսպես է առաջանում ինֆեկցիոն ցելուլիտը և կարմիր քամու բորբոքումը։ Բարդություններից խուսափելու, ինչպես նաև շրջապատողների (առաջին հերթին ընտանիքի անդամների) համար վարակի աղբյուր չդառնալու նպատակով անհրաժեշտ է ժամանակին ախտորոշում և դերմատոմիկոզների արդյունավետ բուժում։ Ô´Õ«Õ´Õ¥Ö" Õ¡Ö€Õ°Õ¥Õ½Õ¿Õ¡Õ¾Õ¡Ö€Õª Õ´Õ¡Õ½Õ¶Õ¡Õ£Õ¥Õ¿Õ«Õ¶` Õ¢ÕªÕ·Õ¯Õ«Õ¶ Õ¯Õ¡Õ´ Õ¤Õ¥Õ²Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ«Õ¶Ö‰ Õ‰Õ§Õž Õ¸Ö€ Õ¤Õ¥Ö€Õ´Õ¡Õ¿Õ¸Õ´Õ«Õ¯Õ¸Õ¦Õ« Õ·Õ¡Õ¿ Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€ Õ¶Õ´Õ¡Õ¶ Õ¥Õ¶ Õ¡ÕµÕ¶ÕºÕ«Õ½Õ« Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¤Ö€Õ½Ö‡Õ¸Ö€Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶, Õ«Õ¶Õ¹ÕºÕ«Õ½Õ«Ö" Õ¥Õ¶ ÖƒÕ½Õ¸Ö€Õ«Õ¡Õ¦Õ¨, Õ¸Ö€Ö"Õ«Õ¶Õ¨, Õ¥Õ²Õ¸Ö'Õ¶Õ£Õ¶Õ¥Ö€Õ« Õ¤Õ«Õ½Õ¿Ö€Õ¸Ö†Õ«Õ¡Õ¶Ö‰ Õ"Õ«Õ¡ÕµÕ¶ Õ´Õ¡Õ½Õ¶Õ¡Õ£Õ¥Õ¿Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ Õ¡ÕÕ¿Õ¸Ö€Õ¸Õ·Õ¥Õ¬ Ö‡ Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¥Õ¬ Õ°Õ¡Õ´Õ¡ÕºÕ¡Õ¿Õ¡Õ½ÕÕ¡Õ¶ Õ¢Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´Ö‰ http://armeniamedicalcenter.am/arm/for.patient.article.more/