
7 views
1993 թվականից ի վեր Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ, այս օրը նշվում է տուբերկուլոզի դեմ պայքարի օր: Այս տարի 2025 թվականի տուբերկուլյոզի դեմ պայքարի օրը ԱՀԿ-ն նշում հետևյալ թեմայի ներքո ` Այո՛, մենք կարող ենք դադարեցնել տուբերկուլոզը. Հանձնառություն, Ներդրում, Արդյունքի Ապահովում- սա հույսի, անհապաղ գործողությունների և պատասխանատվության համարձակ կոչ է: Հանձնառություն – Համաշխարհային առաջնորդները պարտավորվել են արագացնել տուբերկուլոզի վերացման ջանքերը: Ներդրում – Առանց բավարար ֆինանսավորման՝ տուբերկուլոզը հնարավոր չէ հաղթահարել։ Ապահովել արդյունք – Պետք է ընդլայնել ԱՀԿ-ի առաջարկած արդյունավետ միջամտությունները՝ վաղ հայտնաբերում, ախտորոշում, կանխարգելիչ բուժում, բարձրորակ խնամք՝ հատկապես դեղակայուն տուբերկուլոզի դեպքում: Մի քանի փաստեր` Տուբերկուլոզը դեռ շարունակում է մնալ աշխարհի ամենամահաբեր վարակիչ հիվանդություններից մեկը Ամեն տարի տուբերկուլոզով հիվանդանում է շուրջ 10,8 միլիոն մարդ (2023) Տուբերկուլոզը խլում է 1,25 միլիոն մարդու կյանք (2023) Գլոբալ ջանքերի շնորհիվ 2000 թվականից ի վեր փրկվել է 75 միլիոն կյանք Õ€Õ¡Õ´Õ¡Õ³Õ¡Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¢Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ«Ö€Õ¡Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯Õ¨ Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´: 2015-ի համեմատ 2024-ին հիվանդացությունն նվազել է 66%-ով, մահացությունը՝ 50%-ով Չնայած այս դրական արդյունքների՝ դեռ մարտահրավեր են մնում վաղ հայտնաբերումը` հատկապես ռիսկային խմբերում (միգրանտներ և այլ խոցելի խմբեր) ,կանխարգելումը, մանկական տուբերկուլոզը, դեղակայուն ձևերի տարածվածությունը, արդյունավետ նոր կարճաժամկետ բուժումների ներդրումները, ՏԲ/ՄԻԱՎ համակցված դեպքեր արդյունավետ կառավարումը , խարանի հաղթահարումը։ Համագործակցությունը՝ հաջողության բանալին է: Տուբերկուլոզ հիվանդության վրա ազդեղություն ունեն նաև վատ կենսապայմանները, թերսնուցման և սոցիալ-հոգեբանական դժվարությունները: Միայն առողջապահական և ոչ առողջապահական ոլորտների, քաղաքացիական հասարակության ու համայնքների համատեղ ջանքերով կարող ենք վերցանել տուբերկուլոզը: Տուբերկուլոզը օդային ուղիով փոխանցվող վարակիչ հիվանդություն է: Եթե ունեք այս ախտանշանները՝ • Երկու շաբաթ և ավել տևողությամբ հազ • Խորխարտադրություն, թուլություն • Ախորժակի կորուստ, քաշի անկում • Գիշերային քրտնարտադրություն, ջերմություն դիմե՛ք առաջնային բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններ ,որտեղ ընտանեկան բժիշկները կամ թերապևտները կանցկացնեն առաջնային զննում, անհրաժեշտության դեպքում կուղեգրեն մասնագիտական կենտրոն։ Հիշե՛ք տուբերկուլոզը բուժելի հիվանդություն է: Հայաստանում տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումը ամբողջությամբ անվճար է՝ պետական պատվերի շրջանակում: ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոնը» համարվում է մեր երկրի միակ տուբերկուլոզային կենտրոնը, որտեղ իրականացվում են ճշգրիտ, ժամանակակից մեթոդներով ախտորոշում, ուղեցույցներին համապատասխան բուժում: Այո՛, մենք կարող ենք դադարեցնել տուբերկուլոզը՝ Հանձնառությամբ, Ներդրումներով և Ապահովելով արդյունք