
74 views
Մարտի 4-ից սկսվել է Մեծ Պահքը, որը տեւելու է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Ինչպես հայտնի է, Պահքի շրջանում օգտագործում է բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Ըստ այդմ՝ չի կարելի օգտագործել մսամթերք, կաթնամթերք, ձու եւ այլն: Սակայն վերը թվարկածները պարունակում են այնպիսի օգտակար նյութեր, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմի առողջ գործունեության համար: Որպեսզի հոգեւոր մաքրումն առողջական խնդիրներ չառաջացնի, բժիշկները խորհուրդ են տալիս առավել ուշադիր լինել պասային սննդակարգի հարցում, քանի որ սպիտակուցների, ճարպերի, վիտամինների պակասը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել՝ ընդհուպ մինչեւ գաստրիտի եւ անգամ վահանաձեւ գեղձի հիվանդությունների: Սովորաբար Պահքին հետեւողներն ունենում են սպիտակուցի դեֆիցիտ, ուստի կարեւոր է սննդակարգում ներառել սպիտակուց պարունակող բուսական ծագման մթերք, ինչպես օրինակ, սոյան է եւ լոբազգիները: Գիտականորեն ապացուցված է, որ սոյան պարունակում է այնպիսի քանակությամբ սպիտակուցներ եւ ամինաթթուներ, որ լիարժեք կարող է փոխարինել մսամթերքին: Բացի այդ, սոյայից պատրաստում են կաթ եւ տոֆու պանիր: Սիսեռը, օրինակ, 30% սպիտակուց է պարունակում: Այն նաեւ շատ հագեցնող է: Սիսեռից պատրաստված ամենահայտնի ուտեստներից է հումուսը: Լոբին նույնպես սպիտակուցներ է պարունակում, որոնք շատ հեշտ են յուրացվում: Սրանց շարքին կարելի է դասել նաեւ ոսպը եւ ոլոռը: Õ‰Õ¶Õ¡ÕµÕ¡Õ· Õ½Ö€Õ¡Õ¶, Õ¬Õ¸Õ¢Õ¡Õ¦Õ£Õ«Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¹Õ¥Õ¶ ÕºÕ¡Ö€Õ¸Ö'Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ´ Ö…Ö€Õ£Õ¡Õ¶Õ«Õ¦Õ´Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ¸Ö€Õ¸Õ· Õ¯Õ¡Ö€Õ¥Ö'Õ¸Ö€ Õ¡Õ´Õ«Õ¶Õ¡Õ©Õ©Õ¸Ö'Õ¶Õ¥Ö€, Õ¥Ö' Õ¤Ö€Õ¡ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ§ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯ Õ¡Õ¼ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯ Õ±Õ¡Õ¾Õ¡Ö€Õ¥Õ²Õ¥Õ¶ Õ¥Ö' Õ·Õ«Õ¬Õ¡Õ¶Õ¥Ö€ Õ¸Ö'Õ¿Õ¥Õ¬: Թեեւ Պահքի ընթացքում ճարպերի պակաս օրգանիզմը սովորաբար չի ունենում, այնուամենայնիվ, կարելի է դրանք լրացնել ընկուզեղենի միջոցով (օրական 30 գրամից ոչ ավելի): Օգտակար ճարպեր են պարունակում նաեւ ավոկադոն, ձիթապտուղը, արեւածաղկի սերմերը: Ինչ վերաբերում է ածխաջրերին, ապա Պահքի ժամանակ թույլատրվող ուտեստների մեծ մասը հենց ածխաջրեր են պարունակում, սակայն դրանք էլ չի կարելի չարաշահել, հակառակ դեպքում՝ ավելորդ կիլոգրամներն ապահովված են: Չնայած նրան, որ բանջարեղենը հիմնականում ածխաջրեր է պարունակում, դրանց մեջ էլ կան այնպիսինները, որոնք պարունակում են նաեւ սպիտակուցներ, օրինակ՝ կաղամբը, բրոկոլին, սպանախը, կարտոֆիլը, ծնեբեկը, նեխուրը: Սունկը նույնպես սպիտակուցներ է պարունակում, սակայն գարնանը դժվար թե շուկայում թարմ սունկ գտնեք: Պահքի ժամանակ կարելի է նաեւ միրգ ուտել, որը վիտամինների եւ հանքանյութերի աղբյուր է: Սակայն սպիտակուցների բացը լրացնելու համար անհրաժեշտ է ավելի շատ բանան, կիվի ուտել, ինչպես նաեւ ծիրանի եւ սալորի չիր: Նյութը՝ doctors.am