
125 views
Ô±ÕµÕ¶ Õ´Õ©Õ¥Ö€Õ¡Õ¿Õ¥Õ½Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¨, Õ¸Ö€Õ¸Õ¶Ö" Õ¶Õ¥Ö€Õ¡Õ¼Õ¾Õ¡Õ® Õ¥Õ¶ Õ¡Õ´Õ¥Õ¶Ö…Ö€ÕµÕ¡ Õ½Õ¶Õ¶Õ¤Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¸Ö'Õ´, Õ¡Õ¦Õ¤Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ¢Õ¸Õ¬Õ¸Ö€ Ö…Ö€Õ£Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¾Ö€Õ¡, Õ¡ÕµÕ¤ Õ©Õ¾Õ¸Ö'Õ´` Õ¡Õ¹Ö"Õ¥Ö€Õ«Ö‰ Աչքի տարիքային հիվանդությունները հաճախ տեսողական խանգարումներ են առաջացնում, իսկ տարեցների դեպքում նույնիսկ կուրության հանգեցնում։ Սակայն կենսակերպի փոփոխությունն ու ճիշտ սնվելը կարող են կանխել խնդիրները։ Ամենօրյա սննդակարգում ներառված մթերքն ազդում է բոլոր օրգանների, այդ թվում` աչքերի վրա։ Հագեցած ճարպերի և շաքարի բարձր պարունակությամբ սննդակարգը կարող է մեծացնել աչքերի հիվանդության վտանգը։ Իսկ առողջ սնունդը` կանաչեղենն ու մրգերը, կարող են կանխել աչքերի որոշ հիվանդություններն ու առողջության հետ կապված այլ խնդիրները։ Սրտանոթային հիվանդությունները, շաքարախտն ու աչքերի հիվանդությունները, այդ թվում` կատարակտան և տարիքային մակուլյար դեգեներացիան, ավելի հազվադեպ են հանդիպում այն մարդկանց մոտ, որոնք վիտամիներով, հանքանյութերով, օգտակար սպիտակուցներով, ինչպես նաև օմեգա-3 ճարպաթթուներով և լյութեինով հարուստ սննդակարգ են պահպանում։ 7 Õ´Õ©Õ¥Ö€Ö" Õ¬Õ¡Õ¾ Õ¿Õ¥Õ½Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶Õ¡Õ¬Õ¸Ö' Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Ô³Õ¡Õ¦Õ¡Ö€ Գազարը հարուստ է բետա–կարոտին հակաօքսիդանտով, որն օգնում է պահպանել սուր տեսողությունը։ Բացի այդ, պարունակում է А, С, В, D, Е վիտամիններ, ինչպես նաև կալիում, կալցիում, նատրիում, ֆոսֆոր, երկաթ, ցինկ, պղինձ, ֆտոր։ Õ€Õ¡ÕºÕ¡Õ¬Õ¡Õ½ Հապալասը լյութեին է պարունակում, որն օգնում է պահպանել տեսողությունը։ Այս հատապտղի վիտամիններն ու միկրոտարրերը ուժեղացնում են տեսողությունը, վերացնում աչքերի հոգնածությունը ։ Շատ օգտակար է օդաչուների, վարորդների, ծրագրավորողների համար։ Ô²Ö€Õ¸Õ¯Õ¸Õ¬Õ« Բրոկոլին օգնում է լավացնել տեսողությունն ու կանխել կատարակտան։ Այն լյութեին և զեաքսատին է պարունակում, որոնք շատ օգտակար են աչքի ոսպնյակների համար։ Բրոկոլիում առկա կարոտինը աչքերի բջիջները պաշտպանում է ազատ ռադիկալներից։ Սպանախ Գիտնականները վաղուց են հաստատել, որ տեսողությունը լավացնող ամենաարդյունավետ միջոցներից մեկը սպանախն է, որ հարուստ է լյութեինով։ А, С, Е, К, В2, В6 վիտամիններ է պարունակում, ինչպես նաև պղինձ, ցինկ, ֆոսֆոր, կալիում, մագնեզիում, սպիտակուցներ և ճարպաթթուներ։ Սպանախ շատ ուտողներ մարդկանց մոտ գրեթե 90%–ով նվազում է աչքի հիվանդությունների առաջացման վտանգը։ Õ"Ö€Õ£Õ¥Ö€ Արյունատար անոթների (այդ թվում և աչքի) աշխատանքը բարելավելու համար մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում ցիտրուս ներառել`կիտրոն, մանդարին, նարինջ։ Ծիրանն ու սեխը հարուստ են բետա–կարոտինով, որը օրգանիզմում А վիտամինը սինթեզող հակաօքսիդանտ է։ Ձուկ և ձկան յուղ Ձկան յուղը կանխում է դեղին բծի դեգեներացիան և աչքի այլ հիվանդությունների զարգացումը։ Ձկնեղենը (հատկապես` թունան, սարդինաձուկն ու ծովատառեխը) տեսողության վրա դրական ազդող օմեգա ճարպաթթուների հիմնական աղբյուրն է։ Դրանք շատ կարևոր են աչքի մի շարք հիվանդությունները կանխելու համար։ Նման թթուների պակասը կարող է աչքերի չորության հանգեցնել։ Ô¼Õ¸Õ¢Õ« Այս սննդամթերքի շնորհիվ А վիտամինը, մելանին արտադրելով, լյարդից անմիջապես ներթափանցում է աչքի ցանցաթաղանթ։ Դա շատ կարևոր է աչքի համար, քանի որ մելանինի բավարար քանակը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ինչպես նաև օգնում ավելի լավ տեսնել մթության մեջ։ Տեսողությունը լավացնելու այլ տարբերակներ Õ¡Õ¹Ö"Õ« Õ¾Õ¡Ö€ÕªÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ Õ¡Õ¶Õ¥Õ¬, հրաժարվել ծխելուց, ոգելից խմիչքից ու կոֆեին պարունակող ըմպելիքից, արևային ակնոց դնել, չչարաշահել քաղցրն ու թթուն, սահմանափակել հեռուստացույց դիտելը, համակարգչով ու սմարթֆոնով աշխատանքը։ Read more: https://armeniasputnik.am