
109 views
Տղամարդիկ կանանցից քիչ են ապրում, քանի որ իրենց առողջությանը քիչ ուշադրություն են դարձնում, այդ թվում նաև` ճիշտ սնուցմանը։ Մթերքների ընտրությունը կարող է ազդել ո՛չ միայն տղամարդու ընդհանուր ինքնազգացողության, այլ նաև նրա վերարտադրողական ֆունկցիայի վրա։ Ստորև այն մթերքների ցանկն է, որոնց ընդունմանը տղամարդիկ պետք է առանձնահատուկ զգուշությամբ վերաբերվեն։ Õ†Ö€Õ¢Õ¥Ö€Õ·Õ«Õ¯ Ö‡ Õ¥Ö€Õ·Õ«Õ¯Õ¥Õ²Õ¥Õ¶ Ցանկացած վերամշակված միս պարունակում է քաղցկեղածիններ, որոնք նպաստում են քաղցկեղի զարգացմանը։ Ըստ ԱՀԿ տվյալների՝ վերամշակված մսում (երշիկ, նրբերշիկ) միսը կազմում է մոտավորապես 15%։ Մնացած բաղադրիչներն են` օսլան, համի ուժեղացման համար տարբեր հավելումները, երկարատև պահպանման համար` կոնսերվանտները, գույնի ֆիքսատորները, հակաօքսիդիչները և այլն։ Երշիկեղենը պարունակում են նաև նիտրոզամիններ՝ նյութեր, որոնք բացասաբար են ազդում սերմնահեղուկի արտադրության վրա։ Դրանք ունակ են նաև նվազեցնել արական հորմոնների մակարդակը, ինչը հետագայում կարող է մեծացնել անպտղության զարգացման ռիսկերը։ Տապակած միս Տղամարդուն անհրաժեշտ է սպիտակուց, ինչը, որպես կանոն, ստանում է մսամթերքից։ Սակայն վերջինիս նշանակությունը միանշանակ չէ, մի կողմից` մսի բացակայությունը կարող է բացասաբար ազդել տղամարդու ընդհանուր առողջական վիճակի վրա, մյուս կողմից` ուռուցքային հիվանդությունների, դիաբետի զարգացման ռիսկի գործոն է։ Ինչ վերաբերում է ուրոլոգիական հիվանդություններին, ապա կարմիր մսի չարաշահումը կարող է մեծացնել շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը։ Եթե տղամարդը չի կարողանում սահմանափակել մսամթերքի ընդունումը, կարևոր է հիշել, որ ամենավտանգավորը տապակած մսի օգտագործումն է։ Տապակելու ժամանակ առաջանում են պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններ, որոնք առկա են նաև ծխախոտում և արտանետվող գազերում։ Արդյունաբերական ճանապարհով արտադրված միսը հաճախ է ճարպոտ։ Օրինակ, եթե տնային պայմաններում կիրառվող մսի մեջ ճարպը կազմում է մոտ 2%, ապա արդյունաբերականի մեջ այն կարող է տասն անգամ շատ լինել։ Հետևաբար, խանութի մսից հաճախ օգտվող տղամարդկանց մոտ առաջանում են ճարպակալման, մետաբոլիկ համախտանիշի ռիսկեր։ Ուստի, հնարավորության դեպքում, նախընտրելի է տնական միսը։ Ô³Õ¡Ö€Õ¥Õ»Õ¸Ö'Ö€ Ցանկացած սպիրտային խմիչք անվտանգ չէ. դրանք ազդում են երիկամների, լյարդի, աղեստամոքսային համակարգի վրա։ Հաճախ, «թուլանալու նպատակով», տղամարդիկ «նստում են» գարեջրի վրա։ Այն ընդամենը մեկ դրական կողմ ունի՝ B խմբի վիտամինների առկայությունը, սակայն բացասական կողմերը մի քանի անգամ գերազանցում են. գարեջրում մեծ քանակությամբ ֆիտոէստրոգեններ կան, որոնք բերում են նյութափոխանակության խանգարման և սպառնում են «գարեջրային որովայնի» առաջացմամբ։ Սա միայն էսթետիկ հարց չէ. զուգահեռաբար տղամարդիկ կարող են կորցնել սերմնահեղուկի որակը, հնարավոր է էրեկտիլ դիսֆունկցիայի զարգացում, քանի որ գարեջուրը նվազեցնում է տեստոստերոնի մակարդակը։ Õ‰Õ«ÕºÕ½Õ¥Ö€ Ö‡ Õ¿Õ¡Ö€Õ¢Õ¥Ö€ ÕÕ¸Ö€Õ¿Õ«Õ¯Õ¶Õ¥Ö€ Չիպսերը, արագ սնունդը, ինչպես նաև տարբեր չեբուրեկները, բելյաշները քաղցկեղածին են։ Այս բոլոր մթերքների պատրաստման տեխնոլոգիան ենթադրում է տապակում` յուղի մեջ, որը հաճախ օգտագործում են մի քանի անգամ, ինչն ուռուցքային հիվանդությունների, այդ թվում` շագանակագեղձի քացկեղի, ռիսկ է պարունակում։ Այդպիսի թեթև համտեսումները ժամանակի ընթացքում ազդում են քաշի, տեստոստերոնի մակարդակի, տղամարդու վերարտադրողական համակարգի վրա։ Ô±Õ² Õ¤Ö€Õ¡Õ® Õ±Õ¸Ö'Õ¯ Ö‡ ÕºÕ¡Õ°Õ¡Õ®Õ¸Õ¶Õ¥Ö€ Մեծ քանակությամբ աղի ընդունումը բերում է օրգանիզմում հեղուկի կուտակման, այստեղից էլ` սիրտ-անոթային համակարգի, երիկամային հիվանդությունների զարգացման ռիսկի առաջացման։ Մեծ քանակով աղի կիրառման հետևանքով հնարավոր է օստեոպորոզի առաջացում, հնարավոր է ճարպերի ճեղքման ուշացում, որը բերում է քաշի ավելացման։ Ինչ վերաբերում է պահածոներին, ապա դրանց արտադրության ժամանակ կիրառվում են հատուկ խեժեր` բիսֆենոլ А քիմիական նյութի հիման վրա: Այն նկատելիորեն նվազեցնում է տեստոստերոնի մակարդակը՝ նպաստելով շագանակագեղձի հետ կապված խնդիրների առաջացման: Նյութը՝ urolog.am