
371 views
Առողջ սննդակարգի պետք է հետեւեն ոչ միայն նրանք, ովքեր ճարպակալում ունեն կամ ավելորդ քաշ, այլեւ նրանք, ովքեր թվում է՝ առողջական որեւէ խնդիր չունեն: Ոչ օգտակար սնունդը հավասարապես վնասում է բոլորին: Ստորեւ ներկայացնում ենք սննդի 7 տեսակ, որոնց օգտագործումը պետք է խիստ սահմանափակել: 1. Պիցցա Իհարկե, ժամանակ առ ժամանակ կարելի է ստամոքսը «շոյել» մի քանի կտոր պիցցայով, սակայն պետք է չափը չանցնել: Բացի այդ, կարելի է պատվիրել ավելի բարակ խմորով պիցցա, որը ցանկալի է ուտել աղցանի հետ միասին: Այն կնպաստի ավելի արագ մարսողությանը: 2. Ô¿Õ¡Ö€Õ¿Õ¸Ö†Õ«Õ¬Õ« Õ¹Õ«ÖƒÕ½ Õ¥Ö' Ö†Ö€Õ« Դուք երբեք չեք սահմանափակվի մեկ տուփ չիփսով: Այստեղ ոչ մի օգտակար բան չկա, սակայն չափն անցնելու գայթակղությունը շատ մեծ է: Նույնը նաեւ կարտոֆիլ ֆրիի դեպքում է: Դրա մեկ փոքր չափաբաժինը 230 կալորիա է պարունակում, այն դեպքում, երբ տանը եփած մեկ մեծ կարտոֆիլը 130-140 կալորիա ունի: 3. Õ"Õ¡Õ¯Õ¡Ö€Õ¸Õ¶Õ¥Õ²Õ¥Õ¶ Եթե չի ստացվում մակարոնեղենից ամբողջությամբ հրաժարվել, ապա փորձեք գոնե ընտրել դիետիկ տարբերակներ: Խուսափեք մայոնեզային, պանրային սոուսներից եւ կետչուպից: Ի դեպ, վերջինը թեեւ լոլիկից է պատրաստված, այնուամենայնիվ, մեծ քանակությամբ շաքար է պարունակում: Մակարոնն ավելի սննդարար դարձնելու համար համեմեք այն հավի կրծքամսով: 4. Ô´Õ¸Õ¶Õ¡Õ©Õ½Õ¶Õ¥Ö€ Մեծ քանակությամբ շաքար պարունակող դոնաթսները երբեք չեն հագեցնում քաղցը՝ ստիպելով Ձեզ ավելի շատ սովածանալ: 5. Սպիտակ հաց Սպիտակ հացը չի պարունակում սննդարար նյութեր, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմին: Այնուամենայինվ, եթե չեք կարող առանց հացի ուտել, ապա գոնե պետք է նախապատվությունը տալ ամբողջական հացահատիկով պատրաստված հացաբուլկեղենին: 6. ÕŠÕ¡Õ²ÕºÕ¡Õ²Õ¡Õ¯ Համաձայնեք, որ մեկ գդալ պաղպաղակով բավարարվելը ոչ միշտ է ստացվում, արդյունքում՝ մենք կարող ենք մի ամբողջ տուփ պաղպաղակ ուտել: Մինչդեռ դրանում որեւէ օգտակար բան չկա՝ միայն շաքար, ճարպեր, մեծ թվով կալորիաներ: Պաղպաղակը կարելի է փոխարինել ավելի քիչ կալորիականություն ունեցող սառեցված յոգուրտով: 7. Սպիտակ բրինձ Սպիտակ բրինձն օրգանիզմում վերածվում է շաքարի եւ անիմջապես անցնում արյան մեջ: Իհարկե, խոսքը ոչ բոլոր տեսակների մասին է: Բրինձի որոշ տեսակներ, օրինակ՝ բասմատի, ավելի ցածր գլիկեմիկ ինդեքս ունեն: Նախապատվությունը դրան տվեք: doctors.am