163 views
Նեխուրը շատ օգտակար բույս է, որի ցողունները պարունակում են հսկայական քանակությամբ հակաօքսիդանտներ ու սննդարար նյութեր, սակայն ոչ բոլորն են այն ներառում ամենօրյա սննդակարգի մեջ։ Այս մթերքն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով, ինչի մասին, սակայն, քչերը գիտեն։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են ամեն օր նեխուր ուտել։ Medikforum.ru կայքը ներկայացրել է նեխուրի ամենաօգտակար հատկություններն ու 6 պատճառ այն ամենօրյա սննդակարգում ներառելու համար։ ÕŠÕ¡Õ·Õ¿ÕºÕ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ«Õ´Õ¸Ö'Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¨ Նեխուրը պարունակում է թանին, սապոնին, սելենին, լիմոնեն, կեմպֆերոլ, p-կումարաթթու և А ու С վիտամիններ, որոնք հզոր հակաօքսիդանտներ են և օգնում են ամրապնդել իմունային համակարգը՝ բարձրացնելով օրգանիզմի դիմադրողականությունը։ ÕŠÕ¡ÕµÖ"Õ¡Ö€Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¢Õ¸Ö€Õ¢Õ¸Ö"Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ« Õ¤Õ¥Õ´ Նեխուրը հարուստ է նաև հակաբորբոքային ազդեցությամբ օժտված ապիգենինով, որը վերականգնում է իմունային բալանսն ու մեղմում է ռևմատոիդ արթրիտի, հոդատապի կամ օստեոարթրիտի հետևանքով առաջացած հոդացավերը։ Նվազեցնում է զարկերակային ճնշումը Այս մթերքի մեջ պարունակվում է ֆտալիդ, որն օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի և շաքարի բարձր մակարդակները։ Բացի այդ, այս բնական նյութը նաև բարելավում է արյան շրջանառությունը՝ նպաստելով անոթների լայնացմանն ու զարկերակային բարձր ճնշման կարգավորմանը։ Ô¿Õ¡Õ¶ÕÕ¸Ö'Õ´ Õ§ Ö…Ö€Õ£Õ¡Õ¶Õ«Õ¦Õ´Õ« Õ»Ö€Õ¡Õ¦Ö€Õ¯Õ¸Ö'Õ´Õ¨ Նեխուրն 95%-ով բաղկացած է ջրից, ուստի այն ամենօրյա սննդակարգում ներառելը կօգնի խուսափել օրգանիզմի ջրազրկումից։ Այն հատկապես օգտակար է շոգ եղանակին։ Ô¿Õ¡Ö€Õ£Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö'Õ´ Õ§ Õ´Õ¡Ö€Õ½Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Մեծ քանակությամբ մանրաթելերի շնորհիվ նեխուրը կարգավորում է աղիների աշխատանքն ու բարելավում է մարսողությունը։ Պարբերաբար այն օգտագործելը թույլ է տալիս նվազեցնել մարսողության խանգարման, փորկապության ու փորլուծության զարգացման հավանականությունը։ Բացի այդ, նեխուրն օգնում է ազատվել ավելորդ քաշից և պահպանել սլացիկ կազմվածքը՝ խուսափելով քաղցի զգացումից։ ÕŠÕ¡ÕµÖ"Õ¡Ö€Õ¸Ö'Õ´ Õ§ Õ°Õ«ÕºÕ¥Ö€Õ¬Õ«ÕºÕ«Õ¤Õ¥Õ´Õ«Õ¡ÕµÕ« Õ¤Õ¥Õ´ Այս խնդիրը զարգանում է արյան մեջ «վատ» խոլեստերինի բարձր մակարդակի հետրանքով, ինչն էլ բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների, սրտամկանի ինֆարկտի, գլխուղեղի կաթվածի և աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը։ Նեխուրի մեջ պարունակվող մանրաթելերը խոչընդոտում են աղիներում ավելորդ խոլեստերինի կլանմանը, ինչը նշանակում է, այս մթերքի գործածությունն օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը՝ դրանով իսկ պայքարելով հիպերլիպիդեմիայի դեմ։