
75 views
Հայաստանում բազմազավակ ընտանիքները օրենքով կարգավիճակ կստանան: Այս մասին դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը: «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվել է «բազմազավակ ընտանիք» հասկացությունը, ինչպես նաև նախանշվել աջակցության տեսակները: «Օրենքի նախագծով բազմազավակ է համարվում 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքը: Օրենքի ընդունումից հետո այդ ընտանիքները կստանան կարգավիճակ և կօգտվեն որոշ հնարավորություններից, որոնք կրթական, առողջապահական, ընտանեկան բիզնես ներդնելու և բարոյահոգեբանական բնույթի են»,- ասել է Վանիկ Բաբաջանյանը: Աջակցության առաջին տեսակը, որը հիմա էլ է տրամադրվում, սոցիալական աջակցությունն է: «Օրենքի հիմնական գաղափարը հետևյալն է՝ ինչպես անել, որ աղքատ ընտանիքը դառնա ինքնապահով ընտանիք, որովհետև նպաստ կարելի է տալ կրկնակի ավելի և անվերջ, բայց դա ընտանիքի համար որևէ հեռանկարային հարց չի լուծելու», – ընդգծել է պաշտոնյան՝ հավելելով, որ հիմնական մեխը ինքնապահովումն է, այնպես անել, որ տվյալ ընտանիքն իր ուժերով կարողանա հաղթահարել իր առջև ծառացած խնդիրները: «Եթե մարդը նպաստառու է, աղքատ է, մենք առաջարկում ենք հետևյալ մոդելը` նպաստից դեպի զբաղվածություն: Մեր նպատակն է աջակցության նպաստ տրամադրելու տեսակից անցնել դեպի զբաղվածություն»,- ասել է Վանիկ Բաբաջանյանը` նշելով որ նախատեսում են ինքնազբաղվածությունը խթանել արտոնյալ վարկեր տրամադրելով: Հաջորդ աջակցության տեսակը կրթական աջակցությունն է: Այն, ըստ պաշտոնյայի, ներառում է կրթական բոլոր աստիճանները` նախադպրոցականից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություն: «Նախադպրոցական մակարդակում առաջարկվել է, որ բազմազավակ ընտանիքի երեխան ընդունվի արտահերթ, վարձավճարն էլ փոխհատուցվի 50 տոկոսի չափով: Միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների դեպքում էլ երեխաները կստանան ուսման վարձի փոխհատուցում 50 տոկոսի չափով: Հաշվի է առնվելու ինչպես առկա, այնպես էլ հեռակա ուսուցումը»,- նշել է բաժնի պետը: Ուղղության մյուս տեսակը, որը նախատեսված է օրենքի նախագծով, բնակարանային ապահովությունն է: Նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունների համաձայն, բազմազավակ 7400 ընտանիքների 70 տոկոսն ապրում է գերբեռնված բնակարաններում կամ բնակելի տներում: Այս խնդրի կարգավորման ուղղությամբ նախատեսվում է այսօր իրականացվող և ապագայում իրականացվելիք պետական նպատակային ծրագրերում այդ ընտանիքների առաջնահերթ ընդգրկումը, և բնակարանների գնման կամ շինարարության համար արտոնյալ պայմաններով վարկի տրամադրումը: Õ†Õ¡ÕÕ¡Õ£Õ®Õ¸Õ¾ Õ¶Õ¡ÕÕ¡Õ¿Õ¥Õ½Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¶Õ¡Ö‡ Õ¢Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¦Õ¡Õ¾Õ¡Õ¯ Õ¨Õ¶Õ¿Õ¡Õ¶Õ«Ö"Õ¶Õ¥Ö€Õ« Õ¡Õ¶Õ¤Õ¡Õ´Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ½Õ¡Õ°Õ´Õ¡Õ¶Õ¥Õ¬ Õ¡Õ¶Õ¾Õ³Õ¡Ö€ Ö‡ Õ¡Ö€Õ¿Õ¸Õ¶ÕµÕ¡Õ¬ Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ®Õ¡Õ¼Õ¡ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¡Õ¬Õ¸Ö' Õ°Õ¶Õ¡Ö€Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶: Հայաստանում ներկայում 4 և ավելի երեխա ունեցող 7 հազար 400 բազմազավակ ընտանիք է բնակվում: Նրանցից 6 հազար 400-ը նպաստ է ստանում: