258 views
Õ†Õ·Õ¡Õ£Õ¥Õ²Õ±Õ¥Ö€Õ¨ Õ¥Ö€Õ¯Õ¸Ö' ÖƒÕ¸Ö"Ö€ Õ£Õ¥Õ²Õ±Õ¥Ö€ Õ¥Õ¶, Õ¸Ö€Õ¸Õ¶Ö" Õ¿Õ¥Õ²Õ¡Õ¯Õ¡ÕµÕ¾Õ¡Õ® Õ¥Õ¶ Õ¨Õ´ÕºÕ¡Õ¶Õ« Õ¥Ö€Õ¯Õ¸Ö' Õ¯Õ¸Õ²Õ´Õ¥Ö€Õ¸Ö'Õ´: Մանկական տարիքում դրանք օգնում են վարակների դեմ պայքարին: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում կարիք է զգացվում վիրահատական մեթոդով հեռացնել այս հյուսվածքային բարձիկները, որը կոչվում է տոնզիլէկտոմիա: Տոնզիլէկտոմիան ցուցված է, եթե դուք կամ ձեր երեխան ունեք նշագեղձերի կամ դրանց հարակից հյուսվածքների կայուն կամ կրկնվող խնդիրներ, օրինակ՝ հաճախակի բորբոքում կամ բարդացած վարակ, օրինակ՝ թարախակույտ: Երբեմն նշագեղձերը հեռացվում են, քանի որ մեծանալով առաջացնում են շնչառության հետ կապված խնդիրներ, քնի խանգարումներ կամ կլման դժվարացում: Վիրահատական միջամտությանը պետք է ներկայանալ քաղցած վիճակում, քանի դեռ բժիշկն այլ ցուցումներ չի հրահանգել: Նույն կերպ, բժիշկը կարող է առաջարկել, որ դադարեցնեք որոշ դեղերի ընդունումը, օրինակ՝ Ասպիրին, հակաբորբոքային դեղեր (օրինակ՝ Նուրոֆեն) և այլն: Որպես կանոն, նշագեղձերի հեռացումն իրականացվում է ընդհանուր անզգայացման ներքո: Երեխան քնած է լինելու ողջ վիրահատության ընթացքում և որևէ ցավ չի զգալու: Վիրաբույժը նշագեղձերը հեռացնում է բաց բերանից, ուստի մաշկի վրա որևէ կտրվածքի անհրաժեշտություն չի առաջանում: Արթնանալուց հետո երեխան հավանաբար կզգա կոկորդում անհարմարավետության զգացում կամ ցավ: Կարող է նաև նշել ընդհանուր թուլություն և վատ ինքնազգացողություն: Ըստ անհրաժեշտության բժիշկը կնշանակի ցավազրկող և այլ դեղեր: Տոնզիլէկտոմիայից հետո սովորաբար կպահանջվի գիշերել կլինիկայում: Երեխաներին կարող է առաջարկվել մեկ-երկու շաբաթվա ընթացքում բացակայել դասերից: Հետվիրահատական շրջանում բժիշկը խորհուրդ կտա զերծ մնալ կոկորդը գրգռող որոշ մթերքներից, ինչպիսիք են նարինջը և կիտրոնը: Տոնզիլէկտոմիան անվտանգ միջամտություն է: Երբեմն հեռացված նշագեղձերի շրջանում կարող են ի հայտ գալ արյունահոսություն կամ վարակ: Եթե երեխայի մոտ նկատել եք թարմ արյունահոսություն, ջերմություն կամ նա չի կարողանում հեղուկներ կամ սնունդ ընդունել, առանց հետաձգելու զանգահարեք բուժող բժշկին: Եթե արյունահոսությունն առատ է, անհապաղ զանգահարեք շտապ օգնություն, կամ այցելեք մոտակա անհետաձգելի բուժօգնության կենտրոն: aysor.am