
23 views
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) ի հայտ գալու հետ կապված համաճարակային իրավիճակը Չինաստանում դեռևս լարված է: Չինաստանում արձանագրվել է շուրջ 2000 դեպք՝ 56 մահվան ելքով: Հիշեցնենք, որ գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման հիմնական գործոն են դարձել թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։ Չհիվանդանալու և դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար՝ առողջապահության նախարարությունը հորդորում է. Õ´Õ«Õ»Õ¡Õ¦Õ£Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¸Ö'Õ²Ö‡Õ¸Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ Õ®Ö€Õ¡Õ£Ö€Õ¥Õ¬Õ«Õ½` Õ°Õ¡Õ·Õ¾Õ« Õ¡Õ¼Õ¶Õ¥Õ¬ Õ¿Õ¾ÕµÕ¡Õ¬ Õ¥Ö€Õ¯Ö€Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Õ³Õ¡Ö€Õ¡Õ¯Õ¡ÕµÕ«Õ¶ Õ«Ö€Õ¡Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯Õ¨, եթե գտնվում եք Չինաստանում, հատկապես՝ Ուհան կամ հարակից քաղաքներում, ապա խուսափե´ք կամ բացառե՛ք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելելուց, օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ սերտ շփումից, մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ, օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ, գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին: Հարկ է նշել, որ առողջապահության նախարարությունն ակտիվ միջգերատեսչական համագործակցություն ունի պատասխանատու մարմինների հետ։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից մշակվել է «Նոր վարակ Չինաստանում, «Նոր կորոնավիրուս (2019-nCoV)»» վերտառությամբ տեղեկատվական պաստառը և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համագործակցությամբ դրանք տեղադրվել են Հայաստանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում։ Միաժամանակ, առողջապահության նախարարության մասնագետները կգործուղվեն ՀՀ պետական սահմանի անցման կետեր՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխակիցներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) հետ համատեղ քննարկման արդյունքում որոշում է կայացվել, ըստ որի՝ հունվարի 26-ից ՍԱՏՄ-ի կողմից արգելվել է Չինաստանից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը ՀՀ տարածք: