
101 views
ԽՈՅԵՐ Այն , ինչ կասի ձեզ ձեր սիրելին , ոչ մ ի ենթատեքստ չի ունենա իր հիմքում : Մի էլ փորձք փնտրել նման բան : ՑԼԵՐ Կարող եք խնդիրների առաջ կանգնել կենցաղային պայմաններից ելնելով: Հնարավոր է` անսպասելի հյուրեր ունենաք, որոնց չեք իմանա, թե ինչ հյուրասիրել եւ այլն: Աստղերը հուշում են շատ չնեղսրտել եւ դրանում չներքաշել ոչնչում մեղք չունեցող ձեր սիրելիին: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ Լարված շաբաթ եք ունենալու, որը կապված կլինի կամ ծնողների այցելության հետ, կամ էլ երեխաների` ոչ այնքան հաճելի անակնկալների: ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ Դուք կարող եք հայտնվել սիրելիի ուշադրության կենտրոնում եւ դժվար թե կարողանաք ինչ-որ բան թաքցնել նրանից: ԱՌՅՈՒԾՆԵՐ Սիրելին կցանկանա ձեզ հետ որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել, սակայն դա նրա մոտ չի ստացվի, քանի որ շաբաթն աշխատանքային է: ԿՈՒՅՍԵՐ Սիրելին դժվարությամբ լեզու կգտնի ձեզ հետ : Թվում է , թե դուք միմյանց հետ հասկանալի լեզվով կխոսեք , սակայն արդյունքում ոչինչ չեք հասկանա: ԿՇԵՌՔՆԵՐ Ուշադիր եղեք այն ամենին, ինչ սիրելին ասում է ձեզ: Մի օր դուք կհիշեք դրանք եւ հաճելիորեն կզարմացնեք նրան: Մարդկանց միշտ դուր է գալիս, երբ նրանց ցիտում են: ԿԱՐԻճՆ ԵՐ Հումորի սուր զգացողություն կունենաք, ինչն, իհարկե, վատ չէ, սակայն դրա հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել: Դուք չեք կարող վստահ լինել, որ ձեր սիրելիին դուր են գալիս ձեր կատակները: ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ Սիրային հարցերում երկընտրանքի առաջ կկանգնեք: Իհարկե, դուք կարող եք դիմել բարեկամների եւ ընկերների խորհրդին, սակայն վերջնական որոշում ինքներդ պետք է կայացնեք: ԱՅԾԵՂՋՈՒՐ ՆԵՐ Ձեր սիրելին կփորձի ձեզ համոզել, որ իրականում այդքան էլ վախենալու չէ այն, ինչից դուք վախենում եք: Ըստ նրա` դա նույնիսկ հետաքրքիր եւ զվարճալի է: ՋՐՀՈՍՆԵՐ Մի' եղեք այդքան կտրուկ եւ մի' շտապեք ձեր դժգոհություններն արտահայտել այս կամ այն առիթով: Ձեր կարծիքը շատ կարեւոր է ձեր սիրելիի համար, այնպես որ` աշխատեք զսպված արտահայտվել: ՁԿՆԵՐ Դուք ապահովագրված չեք սիրելիի հետ շփվելիս սխալներ գործելուց: Կարեւորը` նա ըմբռնումով մոտենա դրանց: