
91 views
Հարցազրույց Շենգավիթ բժշկական կենտրոնի փոխտնօրեն, Ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Բորոյանի հետ: -Պրոֆեսոր Բորոյան, ուռուցքաբանական հիվանդությունները, այդ թվում և շագանակագեղձի քաղցկեղն, ամբողջ աշխարհում աճ են արձանագրում և մեծ հետաքրքրություն ներկայացնում: Ձեր պրակտիկայում ուռուցքային հիվանդություններն ի՞նչ հաճախականությամբ են ախտորոշվում: – Վիճակագրության մասին խոսելով՝ նշենք, որ ամբողջ աշխարհում շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց մոտ դիագնոզվող քաղցկեղների շարքում 2-րդ տեղն է զբաղեցնում՝ ավելի քան 1 միլիոն դեպք տարեկան, կազմում է ընդհանուր քաղցկեղների մեջ 15 տոկոս: -Ի՞նչ հիվանդություն է շագանակագեղձի քաղցկեղը՝ ընդհանուր առմամբ և ո՞րն է այս հիվանդության սպառնալիքը: -Շագանակագեղձի քաղցկեղի պարագայում օրգանիզմի համար սպառնալիքները չեն տարբերվում մյուս քաղցկեղներից՝ տարածվելու հատկություն՝ բոլոր հետևանքներով: Չնայած, որ ի տարբերություն այլ ուռուցքների, շագանակագեղձի չարորակ գոյացությանը բնորոշ է լատենտ, դանդաղ ընթացքը: Խիստ տարիքակախյալ է, դրա մասին են խոսում այլ հիվանդություններից մահացած տղամարդկանց աուտոպսիայի շագանակագեղձի հետազոտությունների տվյալները, որ 30 տարեկանից ցածրերի մոտ 5 տոկոսը չի գերազանցում, և 79-ից բարձրերի մոտ կազմում է շուրջ 60 տոկոս: Այնուամենայնիվ, վաղ ախտորոշման ու լայն սկրինինգների շնորհիվ միտում կա շագանակագեղձի քաղցկեղներից մահացության թվի նվազման: -Ի՞նչ է իրենից ներկայացնում սկրինինգը շագանակագեղձի քաղցկեղի պարագայում և ո՞րն է դրա նշանակությունը: -Շագանակագեղձի քաղցկեղի վերաբերյալ սկրինինգային ծրագրերը շարունակում են մնալ ժամանակակից ուրոլոգիայի և ուռուցքաբանության ամենավիճահարույց հարցերից մեկը: Եվ մի քանի հեղինակավոր խմբեր և ասոցիացիաներ բավական լուրջ փաստարկներ են բերում դրանց նպատակահարմարության վերաբերյալ՝ ապացուցողական բժշկության հիմքով: https://www.youtube.com/watch?v=mwlf0JWmqgM Սկրինինգը, որևէ ախտանշան չունեցող տղամարդկանց շրջանում մեծ թվով տղամարդկանց պոպուլյացիայում լայնածավալ հետազոտոթյուններ են՝ քաղցկեղի հայտնաբերման նպատակով: Ո՞րն է հակասությունը: Սկրինինգի օգնությամբ հայտնաբերված շագանակագեղձի քաղցկեղի բուժման ձևեր արմատական են, իրականացվում է ռադիկալ պրոստատէկտոմիա, որն ունի մոտ 95 տոկոս արդյունավետություն: Միևնույն ժամանակ՝ այս վիրահատությունն ունի կյանքի որակի վրա ազդող բարդությունների մեծ շարք: Հիշենք նաև, որ այս հիվանդությունն ոնի տևական լատենտ ընթացք: Ուստի մասնագետների մոտ հարց է առաջանում՝ ինչու ագրեսիվ ձևով բուժել մի հիվանդություն, որը կարող է երկարատև ընթանալ առանց ախտանշանների: Որովհետև այդ արմատական բուժումը բերում է կյանքի որակի անկման և որոշակի տոկոս էլ մահացության: -ÕˆÖ€Õ¸ÕžÕ¶Ö" Õ¥Õ¶ Õ¡ÕµÕ½ Õ¾Õ«Ö€Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¥Õ¿Ö‡Õ¡Õ¶Ö"Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ¸Ö' Õ¢Õ¡Ö€Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨: -Ռադիկալ պրոստատէկտոմիան ուրոլոգիայի բարդագույն վիրահատություններից է: Չնայած տեխնիկայի՝ ռոբոտիկ, լապարոսկոպիկ վիրաբուժության զարգացմանը, այն չափազանց ծավալուն է, արյան մեծ կորստով: Արդյունքում պացիենտն կարող է ունենալ էրիկտիլ դիսֆունկցիա, անմիզապահություն: Այնուամենայնիվ, սա լավագույն ելքն է՝ արմատապես հիվանդին ձերբազատելու չարորակության բարձր աստիճան ունեցող քաղցկեղից՝ իր բոլոր հետևանքներով: -Որո՞նք են շագանակագեղձի հիվանդացությունը պայմանավորող գործոնները: -Պետք է խոսենք ժառանգականության մասին՝ շագանակագեղձի քաղցկեղն 9 տոկոսով կարող է ժառանգական լինել: Եթե տղամարդու առաջին գծի բարեկամները՝ հայրը կամ եղբարն ունեցել են այս հիվանդությունը, ախտորոշման հավանականությունը կրկնապատկվում է, իսկ եթե երկուսն էլ հիվանդ եղել, մոտավորապես 10 ապատկվում է: Ռիսկի գործոն է նաև տարիքը, որը հետազոտվելու առիթ է: -Իսկ ի՞նչ ախտանշանների հիման վրա կարելի է կասկածել հիվանդության զարգացման մասին: -Ի տարբերություն շագանակագեղձի բարորակ գերաճի, որը բերում է միզարձակման վատթարացման, խանգարումների, շագանակագեղձի քաղցկեղը երկար ժամանակ կարող է ընթանալ անախտանիշ: Ցավոք սրտի, հիվանդը գանգատներ է նշում արդեն տեղային կամ հեռավոր տարածվածության դեպքում : Ահա, թե ինչու է կարևոր վաղաժամ ախտորոշումը: -Ô»ÕžÕ¶Õ¹ Õ¹Õ¡ÖƒÕ¡Õ¶Õ«Õ·Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾ Õ§ Õ¡ÕÕ¿Õ¸Ö€Õ¸Õ·Õ¾Õ¸Ö'Õ´ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨: -Ուռուցքային հիվանդության ախտորոշման, դրա հետագա վարման ընթացքի ամենակարևոր չափանիշը մորֆոլոգիականն է:Գոյություն ունի Գլիսոնի սանդղակը, որը հաշվարկում է ուռուցքի մորֆոլոգիական հատկություններն՝ ըստ ագրեսիվության, ինչքան բարձր այդ սանդղակով ուռուցքի բալը, այդքան ուռուցքն ագրեսիվ է համարվում: 7-ից բարձր բալը համարվում է չափազանց ագրեսիվ: 9 բալը համարվում է մետաստատիկ, տարածված: Նույնիսկ, եթե տեսանելի տարածում չկա, բայց պաթոմորֆոլոգները մեզ տալիս են Գլիսոնի սանդղակով 9, ապա կլինիցիստի մոտ վստահություն է առաջանում, որ կա տարածում: Հակառակը, Գլիսոնի սանդղակով 5-ից ցածրը խոսում է լատենտ ընթացքի մասին: Վաղաժամ հայտնաբերման կարևորորությունը մորֆոլոգիական ագրեսիվ ձևերը հայտնաբերելն է: -Այս հարցում ի՞նչ նշանակություն ունի PSA-ը և ի՞նչ է այն իրենից ներկայացնում: -Պրոստատ սպեցիֆիկ անգիտեն՝ շագանակագեղձի հատուկ հակածին: Սա օրգան-սպեցիֆիկ նյութ է, արտազատվում է շագանակագեղձի էպիթելյալ բջիջներով միայն: Բայց միևնույն ժամանակ, դրա հայտնաբերումն արյան մեջ նույնիսկ բարձր թվերով դեռևս չի նշանակում, թե մենք գործ ունենք քաղցկեղի հետ: Այնուհանդերձ՝ սա ցուցանիշ է խորացված հետազոտություններ իրականացնելու: Ու որքան էլ այս պրոստատ-սպեցիֆիկ անտիգենի հայտնաբերումը հեղափոխություն մտցրեց շագանակագեղձի հիվանդությունների հայտնաբերման ու բուժման գաղափարախոսության մեջ՝ միևնույն է, PSA-ը չունի նորմա, այն հավանականության թիվ է: Ինչքան PSA-ը բարձր է, այնքան մեծանում է քաղցկեղի ագրեսիվ ձև հայտնաբերելու հավանականությունը: PSA-ը շատ կարևոր գործիք է, որը պետք է զգույշ կիրառել: Անզգույշ արված ինտերպրիտացիաները բերում են գերդիագնոստիկայի, գերծանր բուժման: -Ô¼Õ«Õ¡Ö€ÕªÕ¥Ö" Õ¡ÕÕ¿Õ¸Ö€Õ¸Õ·Õ¸Ö'Õ´Õ¶ Õ«ÕžÕ¶Õ¹ ÖƒÕ¸Ö'Õ¬Õ¥Ö€ Õ§ Õ¥Õ¶Õ©Õ¡Õ¤Ö€Õ¸Ö'Õ´: -Ունենք ախտորոշման 3 եղանակ՝ PSA հետազոտություն, հետանցքային մատնային քննություն, գործիքային հետզոտություններ: Հատկանշական է, որ ոչ մի բարձր տեխնոլոգիա չի փոխարինում մատնային զննմանը հետանցքից, քանի որ բժիշկը տիրապետում է հստակ ախտանիշերի: Շուրջ 18-20 տոկոս դեպքերում շագանակագեղձի քաղցկեղը հայտնաբերվում է միայն մատնային շոշափմամբ, նույնիսկ եթե ՊՍԱ ՙցածր՚, թվի վրա է: Եթե կան կասկածներ, ապա իրականացվում է բիոպսիա՝ պաթոմորֆոլոգիական քննություն, ոչ միայն քաղցկեղի ագրեսիվության, նաև տեղային տարածվածության, փուլի մասին տեղեկություն ստանալու համար: -Այս հիվանդության կառավարումն ու բուժումն ի՞նչ միջոցառումների ցանկ է ենթադրում : -Աչալուրջ հսկողության միջոցը փնտրելը և դրանց իրականացումը խստագույնս պետք է համապատասխանեն եղած արձանագրություններին: Մենք առաջնորդվում ենք Եվրոպական արձանագրություններով: Հիմնական բուժման եղանակը շագանակագեղձի արմատական հեռացումն է, ինչպես արդեն նշեցի լայնածավալ մեծ վիրահատություն է, որի հիմնական նպատակը քաղցկեղ պարունակող շագանակագեղձն իր հարակից հյուսվածքներով և իր միջով անցնող միզուկի հատվածով, հարակից ավշային հանգույցներով ամբողջությամբ հեռացնելն է: Հետո միայն վերականգնվում է միզուկի կոմպլեկցիան: Վիրահատությունը չափազանց արդյունավետ է լոկալիզացված ձևերի դեպքում: Ժամանակին անխուսափելի էր անոթա-նյարդային ցանցի վնասումը, որը պատասխանատու է էրիկտիլ ֆունկցիայի համար և որոշակի դեր ուներ անմիզապահության կանխարգելման առումով: Ժամանակակից վիրահատական տեխնիկաները թույլ են տալիս կատարել անոթ և նյարդ- պահպանիչ վիրահատություններ՝ քաղցկեղը հեռացնելով: Այդ ուղղությամբ բարձր տեխնոլոգիաների զարգացումը շատ է նպաստել այդպիսի ճշգրիտ վիրահատութոյւնների իրականացմանը: Լայնորեն կիրառելի են եռաչափ լապարոսկոպիայի, ռոբոտիկ վիրաբուժության տեխնիկաները: Մասնավորապես ռոբոտիկ վիրաբուժությունը շագանակագեղձի քաղցկեղների համար բացառիկ ճշգրտություն է ապահովում: Արդյունավետ է նաև ճառագայթային բուժումը՝ ռադիոթերապիան, երբ ճառագայթվում է շագանակագեղձըոչ թե արտաքինից, այլև հյուսվածքի մեջ անցկացված ձողերի միջոցով: -Ի՞նչ լուծում ունի բժշկությունը քաղցկեղի տարածուն ձևերի դեպքում, երբ վիրահատական միջամտության դիմել գրեթե հնարավոր չէ: -Շագանակագեղձի քաղցկեղը հորմոնակախյալ հիվանդություն է, հետևաբար հորմոնների ճնշումը բերում է քաղցկեղի ընթացքի ճնշման: Անդրոգեն դեպրիվացիան կիրառվում է մետաստազների առկայության դեպքում և այն դեպքում, երբ արմատական վիրահատական բուժում հնարավոր չէ: Իհարկե, կիրառվում են նաև քիմիաթերապիայի որոշ սխեմաներ, այնպես ինչպես այլ ուռուցքների դեպքում: Սակայն պետք է ասել, որ ի տարբերություն այլ ուռուցքների, շագանակագեղձի քաղցկեղը քիմիաթերապիայի նկատմամբ այդքան էլ զգայուն չէ: Չնայած, որ ժամանակակից օնկոլոգիայում լայնորեն կրառվում է թիրախային դեղամիջողների, որը ճնշում է ուռուցքի անոթավորումը՝ կանխելով դրա զարգացումը: Նյութը՝ healthmag.am