
247 views
Ինչպե՞ս հասկանալ, որ օրգանիզմում զարգանում է քաղցկեի այս տեսակն ու ինչպե՞ս բուժել «Շենգավիթ» ԲԿ ֊ի Ուրոլոգիական ծառայության ղեկավար Գևորգ Նազարեթյանը ( Ուրոլոգ Գևորգ Նազարեթյան/Dr. Gevorg Nazaretyan ) խորհուրդ է տալիս լրջորեն մոտենալ այս խնդրին և հիշել, որ տղամարդկանց շրջանում չարորակ ուռուցքների հանդիպման հաճախականությամբ շագնակագեղձի քաղցկեղը 2-րդ տեղում է, սակայն, ինչպես յուրաքանչյուր չարորակ նորագոյացություն, այնպես էլ շագնակագեղձի քաղցկեղը վաղ փուլում հայտնաբերելը հնարավորություն է տալիս հասնել լիովին բուժման Ցավոք, շագնակագեղձի քաղցկեղի զարգացման առաջնային փուլը «համր» է ընթանում և որևէ կլինիկական ախտանշաններով չի արտահայտվում, ուստի բժիշկը հորդորում է՝ հատկապես 40 տարեկանից հետո տարվա մեջ մեկ անգամ պարտադիր անցնել բուժզննման, և խնդրի առկայության դեպքում՝ հենց առաջնային փուլում հասնել լիովին բուժման, հակառակ դեպքում՝ խնդրի արդեն զարգացած փուլում հիվանդության արմատական բուժումն իրականացնելը երկարատև, խնդրահարույց, իսկ հաճախ նաև անհնարին է Շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման գործում PSA օնկոմարկերի ներդրումը բժշկության մեջ ռադիկալ փոփոխություն է մտցրել՝ փոխելով քաղցկեղի այս տեսակի բուժման տակտիկան: Ուստի, Գ․ Նազարեթյանը հորդորում է՝ պարբերաբար հանձնել PSA օնկոմարկերի թեստը և երբեք կասկածի տակ չառնել դրա հավաստիությունը Շագնակագեղձի քաղցկեղի արտահայտման ախտանշաններն են՝ Միզարձակության խանգարում Արյունմիզություն Կմաղքային ցավեր Ընդհանուր թուլություն Հիշեք՝ Ախտանշանների առկայությունն արդեն խոսում է հիվանդության զարգացման մասին, ուստի հոգ տարեք ձեր առողջության մասին, հաճախ անցեք բուժզննման և թույլ մի տվեք հիվանդությանը հասնել զարգացման աստիճանին: Ի դեպ՝ Ուրոլոգը շեշտում է՝ որպես շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման և կանխման ամենաէֆֆեկտիվ լուծում՝ անկախ հիվանդության տեսակից տարիքային հատուկ շեմից սկսած՝ «Շենգավիթ» ԲԿ֊ի ուրոլոգիական ծառայությանը դիմած բոլոր տղամարդանց ուղղորդվում է PSA օնկոմարկերի թեստի ստուգման: «Շենգավիթ» ԲԿ֊ում առկա ուրոլոգիայում կիրառվող համաշխարհային ճանաչում ունեցող նորագույն սարքավորումները հնարավորություն են տալիս ինչպես ախտորոշել, այնպես էլ իրականացնել ուրոլոգիական հիվանդությունների արդյունավետ բուժում: