
75 views
ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏ, ախտորոշում որի հետ մարդիկ հաճախ դժվար են համակերպվում,ինչը նաև սխալ պատկերացումների արդյունք:Իսկ երբ հերթը հասնում է ինսուլին ընդունելուն,պացիենտը հիշում է մի շարք միֆեր և հրաժարվում թերապիայից: 👩🔬 Էնդոկրինոլոգ Ավետիսյան Անահիտը կներկայացնում է իր պրակտիկայում ամենահաճախ հանդիպողները: ՄԻՖԵՐԸ գնացինք 😉 👇 1. ❌ Ինսուլինը առաջացնում է կախվածություն ՄԻՖ Է 💥 Պացիենտների մեծ մասը լսել են,որ հորմոները առաջացնում են կախվածություն 🧐 և դա հենց ամենատարածված պատճառը, երբ հիվանդները հրաժարվում են ինսուլին ընդունելուց 2. ❌ Ինսուլին ստացող պացիենտները պետք է սնվեն հատուկ ժամերի ՄԻՖ Է 💥 ժամանակակից աշխարհում առաջարկվում են կարճ և երկար ազդող ինսուլինների տարբերակներ ( օրինակ բազալ-բոլուս տարբերակով),որի ժամանակ սննդի ընդունումը կարող է լինել ցանկացած ժամի 3. ❌ Պացիենտը կապվում է տան հետ ( չի կարող դուրս գալ, որովհետև ներարկում պետք է անի) ՄԻՖ Է 💥 Ինսուլինի կիրառման ժամանակակից մեթոդները թույլ են տալիս կատարել ներարկում ցանկացած վայրում ( ճանապարհին , աշխատավայրում ) : Ինսուլինի ներարկումից առաջ հատուկ սպիրտային մշակման կարիք չկա , հնարավոր է ներարկումը կատարել նաև հագուստի վրայից 4 ❌ ինսուլինը հանգեցնում է քաշի ավելացման ՄԻՖ Է 💥 Ճիշտ ընտրված դոզայի դեպքում քաշի ավելացումը բացառվում է (երբ պացիենտը ստանում է իր տարիքին , սեռին և քաշին համապատասխան դոզա) 5 ❌ Ինսուլինը հիվանդությունը ավելի ծանր է դարձնում ՄԻՖ Է 💥 հիվանդության ծանրությունը որոշվում է բարդությունների առկայությամբ,իսկ ժամանակին և գրագետ ինսուլինոթերապիան կանխում է ՇԴ-ի հնարավոր բարդություները ! 6 ❌ ինսուլինը ազդում է աչքերի և երիկամների վրա ՄԻՖ Է 💥 ինսուլիները ոչ մի օրգանի վրա կողմնակի ազդեցություն չունեն ի տարբերություն մյուս հակահիպերգլիկեմիզացնող միջոցների ։ 👩🔬 Եվ միշտ հիշեք, որ դիաբետի ժամանսկ շատ կարևոր է ճիշտ ինքնահսկումը, այն է ժամանակ առ ժամանակ արյան մեջ գլյուկոզայի քանակի հսկումը և ճիշտ դոզավորման պահպանումը 👩🔬 Հաջորդիվ կպատմեմ ինսուլինի ներարկման ժամանակակից մեթոդների և ճիշտ տեխնիկայի մասին այնպես որ ասում եմ...Շարունակելի 💜