
107 views
Շահումյանի անվան հրապարակում այսօր հանդիսավորապես հայտարարվեց Չինաստանի կողմից Հայաստանին նվիրաբերված շտապօգնության մեքենաների ողջ պարկի վերազինման ծրագրի մեկնարկը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ.Թիան Էրլունը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Ողջունելով ներկաներին` դեսպանը շնորհակալություն հայտնեց Չինաստանի միջազգային համագործակցության զարգացման հիմնադրամին, Հայաստանի առողջապահության նախարարությանը, ինչպես նաև չինական կողմից ծրագրի իրականացման բոլոր պատասխանատուներին: «Այս առիթով հղում եմ իմ ջերմագին շնորհավորանքները: Առողջապահության ոլորտում համագործակցությունը հայ-չինական համագործակցության կարևոր մասն է և չինական կողմը կարևորում է Հայաստանի առողջապահության զարգացումը: 2011 թվականից Հայաստանին նվիրաբերված շտապօգնության 88 մեքենաները կարևոր դերակատարություն ունեցան առողջապահության զարգացման և շտապ բուժօգնության ծառայությունը բարելավելու գործում: Այս ծրագրով այժմ նոր սերնդի շտապ բուժօգնության 200 մեքենա ենք նվիրաբերում: Այն խոշորագույններից մեկն է Չինաստանի միջազգային բարեգործական նմանօրինակ ծրագրերի մեջ»,- նշեց Ն.Գ.Թիան Էրլունը: Դեսպանը նաև տեղեկացրեց, որ շտապ բուժօգնության մեքենաներում առկա նոր սարքերը գործարկելու համար, չինական կողմի նախաձեռնությամբ, արտադրող ընկերությունը մասնագետներ է ուղարկել: Արդյունքում, շուրջ 350 բժիշկ, բուժքույր և վարորդ անցել է մասնագիտական վերապատրաստում: Դեսպանը համոզմունք հայտնեց, որ հայ մասնագետներն առավելագույն ջանքեր կգործադրեն բնակչության շտապ բուժօգնության կազմակերպման, մարզերում շտապ բուժօգնության հասանելիության ապահովման և կանչերի առավել մեծ քանակի սպասարկման գործընթացում այս մեքենաների արդյունավետ օգտագործման համար: «Չնայած այն հանգամանքին, որ մեր երկու երկրները հեռու են գտնվում իրարից, մեր ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Չինաստանի աջակցությունը Հայաստանին իրականացվում է անշահախնդիր, առանց նախապայմանների: Համոզված եմ, որ Չինաստանն ու Հայաստանը կշարունակեն համագործակցությունը տարբեր ոլորտներում և հայ-չինական կապերը կլինեն շարունակական ու ամուր»,-ասաց դեսպանը: «Չինական կողմի աջակցության շնորհիվ այսօր հնարավոր է դարձել թարմացնել և համալրել հանրապետության շտապ օգնության ողջ ավտոպարկը։ Նվիրաբերված մեքենաները հագեցած են ժամանակակից սարքերով և օժանդակ պարագաներով, ինչն էլ ավելի կհեշտացնի բուժանձնակազմի աշխատանքը` միաժամանակ այն դարձնելով ավելի որակյալ և արդյունավետ։ Մեքենաների հագեցվածությունը թույլ կտա անգամ ծանր հիվանդներին տեղում ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն` նվազեցնելով մահացության դեպքերը» հավելեց Արսեն Թորոսյանը` շեշտելով, որ չինական կողմի հետ այս գործակցությունը ոչ թե պարզապես առողջապահական ոլորտին է առնչվում, այլ խոսում է երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Նշենք, որ այս տարվա օգոստոսին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում Չինաստանի կառավարությունը մեր երկրին անհատույց տրամադրել է շտապ օգնության 200 մեքենա, այդ թվում` 65 ռեանիմոբիլ, 135 գծային շտապ օգնության մեքենա։ Կառավարության որոշմամբ` շտապ օգնության մեքենաները բաշխվել են ողջ հանրապետությունով մեկ։ 49 մեքենա տրամադրվել է Երևանի «Շտապօգնություն» ընկերությանը, 10 մեքենա` Երևանի մի շարք բժշկական կենտրոններին, ևս 131 մեքենա` մարզային բժշկական կենտրոներին։ Ստանալով բոլորովին նոր և պրոֆեսիոնալ հագեցվածությամբ շտապ օգնության մեքենաներ` մարզերում գրեթե ամբողջությամբ կլուծվեն շտապ բուժօգնության հետ կապված խնդիրները: Եվս 10 մեքենա կցվում է առողջապահության նախարարությանը` հետագա կարիքների դեպքում լրացուցիչ վերաբաշխում կատարելու նպատակով: Õ‰Õ«Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¯Õ¸Õ²Õ´Õ« Õ¶Õ¾Õ«Ö€Õ¡Õ¿Õ¾Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¨Õ¶Õ¤Õ°Õ¡Õ¶Õ¸Ö'Ö€ Õ¡Ö€ÕªÕ¥Ö"Õ¨ Õ·Õ¸Ö'Ö€Õ» 13 Õ´Õ¬Õ¶ Õ¤Õ¸Õ¬Õ¡Ö€ Õ§: