
53 views
Շոգ եղանակին մեր մարմինը զովացնում ենք օդորակիչով, լողավազան այցելելով կամ սառը լոգանք ընդունելով: Իսկ օրգանի՞զմը: Չէ որ օրգանիզմն էլ ունի զովանալու ու թեթևանալու ցանկություն մթերքների և ըմպելիքների միջոցով: Այսպիսով, Ձեզ ենք ներկայացնում սննդի այն տեսակները, որոնք խրախուսվում են ընդունել շոգ եղանակին: ️Մրգեր և բանաջարեղեն 🍎 Մրգերն ու բանջարեղենը պարունակում են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք դանդաղեցնում են թթվայնության արտադրությունն օրգանիզմում: Բջջանքը խոչընդոտում է հանքանյութերի ու ճարպանյութերի մարսման գործընթացին: Կանաչեղեն 🥦 🥗 Կանաչեղենը խթանում է անհրաժեշտ տարրերի ձևավորումն արյան մեջ, ինչի շնորհիվ էլ օրգանիզմի վրա անտանելի շոգի ազդեցությունը մեղմանում է: ️Ցիտրուսներ 🍋 Սրանք շոգ եղանակին պարզապես փրկություն են: Ցիտրուսները պարունակում են մեծ քանակությամբ վիտամին C: Շոգին օրգանիզմն օգտագործում է նորմայից շատ վիտամին C: Այդ պատճառով պետք է օգնել օրգանիզմին` չնվազեցնելով վիտամինի քանակությունը: Կարմիր չոր գինի 🍷 Այս գինու տեսակն օգնում է չեզոքացնել վնասակար նյութերը: Այդպիսով, օրգանիզմն ավելորդ էներգիա չի ծախսում այդ գործընթացն իրականացնելու համար: Կանաչ թեյ ու հանքային (չգազավորված) ջուր 🥛 Այս երկուսի ազդեցությունը շատ պարզ է: Դրանք շոգին առաջացող ծարավը հագեցնելու լավագույն միջոցներն են, որոնք փրկում են օրգանիզմը ջրազրկումից: Ô»Õ½Õ¯ Õ°Õ«Õ´Õ¡ Õ¶Õ·Õ¥Õ¶Ö", Õ©Õ¥ Õ«Õ¶Õ¹ Õ¹ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ¸Ö'Õ¿Õ¥Õ¬ Õ¯Õ¡Õ´ ÕÕ´Õ¥Õ¬: ️Տապակած, խորոված միս 🥩 Մարսողության համար ծանր են խոզի ու ոչխարի միսը: Դրանք մեծ քանակությամբ էներգիա են խլում օրգանիզմից, լարվածության մեջ են գցում ստամոքսը. այն ավելի շատ էներգիա է ծախսում մարսման գործընթացի ժամանակ: Սրան գումարվում է շոգը, ինչն արդեն իսկ թուլացնում է Ձեր օրգանիզմը: ️Ձկնեղեն 🍣 Ցանկալի չեն նաև յուղով կամ ճարպով հարուստ ձկնատեսակները: Շոգ եղանակին ձկնեղենն օրգանիզմում նորմայից շատ է բարձրացնում թթվայնությունը: Կարող է առաջացնել ստամոքսացավ հատկապես նրանց մոտ, ովքեր ունեն ստամոքսային խնդիրներ: Սուրճ ☕ Առավոտյան սուրճը դեռ օրվա ընթացքում կհասնի դուրս գալ օրգանիզմից, սակայն ցերեկային ժամերին օգտագործվող սուրճը բառի գրեթե ուղիղ իմաստով քայքայում է Ձեր օրգանիզմն ու առաջացնում ջրազրկում: Շատերը հավանաբար նկատել են` սուրճ խմելուց հետո անմիջապես ծարավն իրեն զգացնել է տալիս: Նյութի աղբյուրը՝ sglmc.am