
55 views
Սկանդինավյան դիցաբանության մեջ Lilium candidum տեսակը խորհրդանշել է Էլֆի ծնունդը, ով հավատարիմ է մնացել այդ ծաղիկին մինչեւ իր կյանքի վերջ։ Արքաները իրավունք են տվել իրենց հավատարիմ հպատակներին դաջել ծաղիկը զրահի վրա։ Արքայական սպիտակ շուշանը (regale) հին ժամանակներում խորհրդանշել է կուսական գեղեցկությունը։ Եվրոպական մշակույթում համարվել է, որ lilium martagon տեսակի շուշանի սոխուկը ճաշակած զինվորները դառնում են անպարտելի։ Martagon բառը թարգմանաբար նշանակում է` մարտի գնալ կամ պատերազմ վարել։ Միջնադարի ալքիմիկոսները համարել են, որ martagon տեսակի ծաղիկների օգնությամբ կարելի է սովորական մետաղներից ոսկի ստանալ, քանի որ դրա կտրվածքը դեղնում է։ Lilium tigrinum տեսակի հայրենիքը Հեռավոր Արեւելքն է եւ ճապոնական կղզիները։ Ցողունի բարձրությունը հասնում է 2 մետրի, տերեւները նշտարաձեւ են, ծաղիկները` նարնջագույն` սեւ մեծ կետիկներով, ծաղկաթերթիկները խիստ ոլորված են` հիշեցնում են միջինասիական ժողովուրդների տուրբան կոչվող գլխարկները։ Տեղի բնակչությունը օգտագործում է սոխուկը սնունդի մեջ թարմ կամ չորացրած` ալյուրատիպ վիճակում։ Liliium candidum Õ¿Õ¥Õ½Õ¡Õ¯Õ« Õ°Õ¡ÕµÖ€Õ¥Õ¶Õ«Ö"Õ¨ Õ´Õ«Õ»Õ¥Ö€Õ¯Ö€Õ¡Õ®Õ¸Õ¾ÕµÕ¡Õ¶ Õ¡Õ¾Õ¡Õ¦Õ¡Õ¶Õ¶ Õ§ Õ¥Ö' Ô¿Õ¸Õ¾Õ¯Õ¡Õ½Õ¨Ö‰ Ô¾Õ¡Õ²Õ«Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ·Õ¡Õ¿ Õ¢Õ¸Ö'Ö€Õ¸Ö'Õ´Õ¶Õ¡Õ¾Õ¥Õ¿ Õ¥Õ¶, Õ±ÕµÕ¸Ö'Õ¶Õ¡Õ³Õ¥Ö€Õ´Õ¡Õ¯Ö‰ Հայաստանում տարածված է Շուշան արքայականը, որի հայրենիքը Արեւմտյան Չինաստանն է։ Սոխուկները խոշոր են, մանուշակագույն, ցողունը` 120 սմ, տերեւները` նշտարաձեւ, ծաղիկները ձագարաձեւ են, խոշոր, սպիտակ, ստորին մասում` ներսից դեղին, դրսից վարդամանուշակագույն, ունեն գծիկներ։ Ժամանակակից ծաղկաբուծությունը բուռն աճ է ապրում։ 21-րդ հազարամյակում ստացվել է շուշանի նոր տեսակ` իր բազմաթիվ հիբրիդներով` Oriental-Tramper։ Սա չինական մանուշակագույն սոխուկ ունեցող եւ ճապոնական շուշանի հիբրիդ է, ավելի դիմացկուն է վնասատուների հանդեպ, ունի խոշոր, գեղեցիկ զանգակաձեւ, լայն գունային նրբերանգներով ծաղիկներ։ Հայաստանի Լոռի, Տավուշ, Կոտայք, Գեղարքունիք մարզերում աճում է Lilium Armenum բազմամյա տեսակը, հանդիպում է անտառներում, ալպյան եւ մերձալպյան գոտիներում։ Ծաղիկները շքեղ են, խոշոր, ոսկեդեղին։ Բարձրությունը մոտ մեկ մետր է։ Բույսը հայկական էնդեմ է։ Հայկական շուշանը ունի բուժիչ նշանակություն, այն պարունակում է սապոնիններ, սոխուկը հարուստ է ալկալոիդներով։ Բույսի պատրաստուկներն ունեն միզամուղ, արյունարգել, ցավամոքիչ, տոնուսը բարձրացնող հատկություն։ Բույսը ունի պահպանության, որպես մշակաբույս` տարածման կարիք։ Այն պիտանի է թե դեկորատիվ եւ բիզնես, եւ թե բուժիչ նպատակների համար։ Այգեգործության մեջ կա շուշանների բազմացման մի եղանակ, որը կիրառելի է բոլոր բնական տեսակների եւ հիբրիդների համար, անկախ տարվա եղանակից։ Սոխուկը պատված է թեփիկներով, բազմացման համար ընտրում են համեմատաբար մեծերը եւ մսոտները, դրանք պետք է լինեն սպիտակ, առանց կետերի։ Հետաքրքիր է, որ հնարավոր է հողից անջատել սոխուկի մի մասը եւ հավաքել թեփիկների ավելի քան կեսը. դա արվում է մայիսին։ Այս գործողությունը չի փչացնում մայր սոխուկը, հնարավոր է` շատ չնչին նվազի ծաղկատվությունը։ Հավաքված թեփիկները պետք է մշակել թույլ (0,1 տոկոս) կալիումի պերմանգանատի լուծույթի մեջ, չորացնել, 1,5 ամիս պահել պոլիէթիլենային փակ պարկի մեջ` սենյակային պայմաններում, հետո մեկ ամսով տեղափոխել նկուղ` 17-18 ջերմաստիճանի տակ։ Որից հետո, մինչեւ տնկելը պահում են սառնարանում (2-4 աստիճան)։ Այս ընթացքում առաջանում են փոքրիկ սոխուկներ` առավելագույնը 1 սմ տրամագծով, որը կարելի է տնկել արկղում, ջերմոցում կամ հողի մեջ։ Տեղը պետք է լինի քամուց պաշտպանված, բայց օդափոխվող։ Երբեմն բույսի մի քանի ցողունները, կողային ընձյուղները եւ ծաղկակիրները սերտաճում են։ Այս երեւույթը կոչվում է ֆասցիացիա, այն կարող է լինել սոխուկի մեխանիկական վնասվածքի, վիրուսի աճին նպաստող նյութերի կամ պեստիցիդների ազդեցության հետեւանք։ Այդ դեպքում ծաղկատվությունն աճում է մի քանի անգամ։ Ô±ÕµÖ€Õ¾Õ¡Õ®Ö"Õ¶Õ¥Ö€Õ« Õ¤Õ¥Õ´ ÕºÕ¡Õ¿Ö€Õ¡Õ½Õ¿Õ¥Ö" Õ°Õ¥Õ¿Õ¥Ö'ÕµÕ¡Õ¬ Õ¥Ö€Õ¯Õ¸Ö' Ö"Õ½Õ¸Ö'Ö"Õ¶Õ¥Ö€Õ¨. – Շուշանի թարմ ծաղիկները լցրեք մուգ շշի մեջ, ավելացրեք եռացրած-սառեցրած բուսական յուղ։ Երկու շաբաթ թողեք մութ տեղում։ – Պոկեք շուշանի ծաղիկները` կոթունի հետ միասին (հիմքից), անցկացրեք ախտահանված մսաղացով, խառնեք նույն քանակությամբ կարագի հետ։ Քսուքները պահեք սառնարանում։ Ô¼Õ¸Õ½ÕµÕ¸Õ¶ Մուգ ապակե տարան մինչեւ վերջ լցրեք սպիտակ շուշանների ծաղկաթերթերով, վրայից լցրեք օղի այնքան, որպեսզի ծածկի ծաղկաթերթերը, պահեք մութ եւ հով տեղում` մինչեւ 6 շաբաթ։ Պատրաստի լոսյոնը պահեք սառնարանի մեջ։ Թույլատրվում է օգտագործել ամեն օր, լրացուցիչ խառնեք ջրի հետ` – նորմալ մաշկի համար` 1 մաս լոսյոնը 2 մաս ջրի հետ, – ճարպոտ մաշկի համար` 1։1 հարաբերությամբ։ Օգտագործելուց առաջ ամեն անգամ լավ թափահարեք սրվակը։ Լոսյոնը հարթեցնում եւ փափկեցնում է դեմքի կնճիռները, լավացնում մաշկի գույնը։ ÕŠÕ¥ÕºÕ¥Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¤Õ¥Õ´ 100 գրամ սպիտակ շուշանների ծաղկաթերթերը 10 րոպե եփեք 200 մլ եռջրի մեջ։ Եփված ծաղկաթերթերը հովանալուց հետո տեղադրեք պիգմենտային լաքաների եւ պեպենների վրա, պահեք 15 րոպե։ Õ"Õ½Õ¸Ö'Ö" Ծաղկաթերթերի եփուկից կարող եք քսուք պատրաստել` ավելացնելով մեղր եւ մանանեխի փոշի` հավասար քանակությամբ։ Արդյունավետ միջոց է պեպենների դեմ։ Պիգմենտային բծերը պակասեցնելու համար շուշանի 1-2 ճ/գ մանրացրած ծաղկաթերթերին ավելացրեք 200 մլ եռջուր, երբ գոլանա (15 րոպեից)` քամեք եւ լվացեք դեմքը` առավոտյան եւ երեկոյան։ Սնուցող քսուք «Բուրմունք» Մեկ ձվի դեղնուցը հարեք 20 գ մարգարինի հետ։ Տարայի մեջ ավելացրեք մանրացրած սպիտակ վարդի եւ շուշանի ծաղիկները, ջղախոտ մեծի տերեւը, կրկին հարեք` մինչեւ դառնա թթվասերի խտության։ Պահեք սառնարանի մեջ։ Դեմքի կնճիռների առաջացումը կանխարգելող քսուք. Այս միջոցն անցել է դարերի փորձություն։ Խառնեք 30-40 գրամ սպիտակ մեղվամոմ եւ 30 գրամ սպիտակ շուշանի հյութ, տաքացրեք կրակի վրա մինչեւ մոմի հալվելը, մի փոքր հովանալուց հետո ավելացրեք 70 գ մեղր եւ կրկին խառնեք։ Հով վիճակում քսեք դեմքին, 10-15 րոպեից լվացեք սենյակային ջերմաստիճանի ջրով։ Դիմակը սնուցում է մաշկը, այն դարձնում առաձգական եւ ճկուն։ Անհրաժեշտության կամ ցանկության դեպքում խառնուրդին կարելի է ավելացնել 30 գ սոխի հյութ (կանաչ կամ արմատապտուղ)։ 168.am