
135 views
Ô»ÕžÕ¶Õ¹ Õ§ Õ¢Õ¸Ö'ÕªÕ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¸Õ²Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¡Õ¾Õ¡Õ½Õ¿Õ¡Õ£Ö€Õ¸Ö'Õ´Õ¨ Հավաստագրումը մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց մասնագիտական կարողությունների, ունակությունների և հմտությունների զարգացման անընդհատությունն ապահովող գործընթաց է։ Շարունակական մասնագիտական զարգացման գնահատումն իրականացվում է հավաստագրման միջոցով։ ( https://www.arlis.am/documentview.aspx?docid=144765 ) Ի՞նչ է Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագիրը ՇՄԶ հավաստագիրը բուժաշխատողի ինքնուրույն մասնագիտական գործունեությունը շարունակելու թույլտվություն է։ Վերջին հինգ տարիների ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և օրենքով սահմանված կարգով ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակն ունենալու դեպքում բուժաշխատողին կտրվի շարունակական մասնագիտական հավաստագիր: Ի՞նչ է Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտը Շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտ (այսուհետ՝ ՇՄԶ կրեդիտ) ՇՄԶ գործընթացի՝ բեռնվածության չափման ժամաքանակով արտահայտված պայմանական միավոր է, որը կարող է շնորհվել տեսական, գործնական կամ ինքնակրթության կրեդիտի ձևով։ Յուրաքանչյուր հնգամյա փուլում, ավագ բուժաշխատողների համար սահմանված է 220 (դեղագետների համար՝ 160), իսկ միջին բուժաշխատողների համար՝ 140 (դեղագործների համար՝ 100) ՇՄԶ կրեդիտ: Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտների տեսակները · Տեսական կրեդիտներ - շնորհվում են ՀՀ-ում կամ այլ պետություններում մասնագիտական դասընթացներին, սեմինարներին, սիմպոզիումներին, գիտաժողովներին, համագումարներին և այլն մասնակցության և/կամ իրականացման համար · Գործնական կրեդիտներ - շնորհվում են գործնական ակտիվություն պարունակող դասընթացներին, գիտագործնական միջոցառումներին (օր․՝ վարպետաց դաս) մասնակցության և/կամ իրականացման համար · Ինքնակրթության/ ինքնազարգացման կրեդիտներ - շնորհվում են գիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման, էլեկտրոնային ուսուցողական նյութերն ավարտելու, հեռավար դասընթացներին մասնակցության համար Կրեդիտների ընդհանուր համագումարում (ավագ բուժաշխատող՝ 220, դեղագետ՝ 160, միջին բուժաշխատող՝ 140, գեղագործ՝ 100) պարտադիր է նվազագույնը 5 տեսական, 5 գործնական և 5 ինքնակրթության/ինքնազարգացման կրեդիտի առկայությունը։ Ի՞նչ է էլեկտրոնային ուսուցողական նյութը (ԷՈՒՆ) ԷՈՒՆ-ը ինքնուրույն ուսուցման համար նախատեսված տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ մշակված և ցանցային կայքերում տեղադրված նյութեր են, որոնք համապատասխանում են էլեկտրոնային ուսուցողական նյութերի կրեդիտավորմանը ներկայացվող պահանջներին։ ԷՈՒՆ-ի շրջանակներում բուժաշխատողներին շնորհվում են ինքնակրթության/ինքնազարգացման կրեդիտներ։ Ավագ բուժաշխատողն առավելագույնը 40 կրեդիտ, իսկ միջին բուժաշխատողը՝ 30 կրեդիտկարող է հավաքել ԷՈՒՆ-ի շրջանակներում: Ո՞ր բուժաշխատողները պետք է անցնեն թեստավորում Ô²Õ¸Ö'ÕªÕ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¸Õ²Õ¶Õ¥Ö€Õ¨, Õ¸Õ¾Ö"Õ¥Ö€ Õ¹Õ¥Õ¶ Õ°Õ¡Õ¾Õ¡Ö"Õ¡Õ£Ö€Õ¥Õ¬ Õ‡Õ"Ô¶ Õ¯Ö€Õ¥Õ¤Õ«Õ¿Õ¶Õ¥Ö€Õ« Ö…Ö€Õ¥Õ¶Ö"Õ¸Õ¾ Õ½Õ¡Õ°Õ´Õ¡Õ¶Õ¾Õ¡Õ®Õ¶Õ¾Õ¡Õ¦Õ¡Õ£Õ¸Ö'ÕµÕ¶ Ö"Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¨, Õ½Õ¡Õ¯Õ¡ÕµÕ¶ Õ¯Õ¸Ö'Õ¿Õ¡Õ¯Õ¥Õ¬ Õ¥Õ¶ Õ‡Õ"Ô¶ Õ¯Ö€Õ¥Õ¤Õ«Õ¿Õ¶Õ¥Ö€Õ« Õ¶Õ¾Õ¡Õ¦Õ¡Õ£Õ¸Ö'ÕµÕ¶ Ö"Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ« 70%-Õ¨: Բուժաշխատողները, ովքեր յուրաքանչյուր շրջափուլում չեն իրականացրել 3 տարվա մասնագիտական գործունեություն: Այն բուժաշխատողները, ովքեր չեն հավաքագրել ՇՄԶ կրեդիտների օրենքով սահմանված նվազագույն քանակի 70%-ը (տես Ակնարկ III, IV, V), պետք է լրացնեն ՇՄԶ կրեդիտների չբավարարող քանակը և անցնեն թեստավորում: Õ"Õ¡Õ½Õ¶Õ¡Õ£Õ«Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Ö‡ Õ¸Õ¹ Õ´Õ¡Õ½Õ¶Õ¡Õ£Õ«Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¯Ö€Õ¥Õ¤Õ«Õ¿Õ¶Õ¥Ö€ ՇՄԶ կրեդիտների օրենքով սահմանված նվազագույն քանակում կրեդիտների ճնշող մեծամասնությունը բուժաշխատողը պետք է կուտակի իր համար մասնագիտական համարվող թեմաներից։ Ավագ բուժաշխատող՝ բժիշկ - նվազագույնը 200 կրեդիտ Ավագ բուժաշխատող՝ դեղագետ - նվազագույնը 140 կրեդիտ, Միջին բուժաշխատող՝ բուժքույր, բուժակ - նվազագույնը 125 կրեդիտ Միջին բուժաշխատող՝ դեղագործ - նվազագույնը 85 կրեդիտ Ավագ բուժաշխատողը առավելագույնը 20 կրեդիտ, իսկ միջին բուժաշխատողըառավելագույնը 15 կրեդիտ կարող է հավաքել մասնագիտական չհամարվող (բժշկականհարակից) թեմաներից՝ սեփական ընտրությամբ։ Հարակից ոլորտներից բուժաշխատողները կարող են հավաքել տեսական, գործնական ևինքնակրթության կրեդիտներ (տե՛ս Ակնարկ IV): Ծրագիրը Ձեզ համար հարակից է, եթե Ձեր մասնագիտացումը ընդգրկված չէ թիրախային լսարանում կամ թիրախային լսարանը սահմանված է որպես` «ավագ բուժաշխատող» կամ «միջին բուժաշխատող»։