
31 views
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և երեխան Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը նշանակելու համար դիմողը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին է ներկայացնում դիմումը, ծնողի և երեխայի (երեխաների) անձը հաստատող փաստաթղթերը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նաև մյուս անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո` ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա` խնամքի նպաստի իրավունք ունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառման հասցեի մասին տվյալների: Եթե նպաստը նշանակվում է ծնողին, ում մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա դիմումին կից ներկայացվում է նաև խնամքի արձակուրդում գտնվելու մասին տեղեկանքը՝ ստորագրված և կնքված գործատուի կնիքով։ Տեղեկանքում նշվում են՝ 1) Õ®Õ¶Õ¸Õ²Õ« Õ¡Õ¶Õ¸Ö'Õ¶Õ¨, Õ¡Õ¦Õ£Õ¡Õ¶Õ¸Ö'Õ¶Õ¨, Õ¡Õ¶Õ±Õ¨ Õ°Õ¡Õ½Õ¿Õ¡Õ¿Õ¸Õ² ÖƒÕ¡Õ½Õ¿Õ¡Õ©Õ²Õ©Õ« Õ½Õ¥Ö€Õ«Õ¡Õ¶ Ö‡ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€Õ¨, Õ°Õ¡Õ¶Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ Õ®Õ¡Õ¼Õ¡ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€Õ¡Õ¶Õ«Õ·Õ¨ Õ¯Õ¡Õ´ Õ°Õ¡Õ¶Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ Õ®Õ¡Õ¼Õ¡ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€Õ¡Õ¶Õ«Õ· Õ¹Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶Õ¡Õ¬Õ¸Ö' Õ´Õ¡Õ½Õ«Õ¶ Õ¿Õ¥Õ²Õ¥Õ¯Õ¡Õ¶Ö"Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€Õ¨. 2) ÕÕ¶Õ¡Õ´Ö"Õ« Õ¡Ö€Õ±Õ¡Õ¯Õ¸Ö'Ö€Õ¤Õ« Õ½Õ¯Õ«Õ¦Õ¢Õ¨ (Ö…Ö€Õ¨, Õ¡Õ´Õ«Õ½Õ¨, Õ¿Õ¡Ö€Õ¥Õ©Õ«Õ¾Õ¨) Ö‡ Õ¡Õ¾Õ¡Ö€Õ¿Õ¨ (Ö…Ö€Õ¨, Õ¡Õ´Õ«Õ½Õ¨, Õ¿Õ¡Ö€Õ¥Õ©Õ«Õ¾Õ¨). 3) երեխայի (ում ծննդյան կապակցությամբ ծագել է արձակուրդի իրավունքը) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինը մերժում է խնամքի նպաստ նշանակելը, եթե՝ 1) Õ®Õ¶Õ¸Õ²Õ¨ Õ¹Õ¸Ö'Õ¶Õ« ÕÕ¶Õ¡Õ´Ö"Õ« Õ¶ÕºÕ¡Õ½Õ¿Õ« Õ«Ö€Õ¡Õ¾Õ¸Ö'Õ¶Ö". 2) ծնողը և երեխան, ըստ բնակչության պետական ռեգիստրի, հաշվառված չեն Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով. 3) համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն որոշմամբ սահմանված կարգով «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տեղեկատվության՝ ծնողը չի գտնվում խնամքի արձակուրդում կամ ոչ բոլոր գործատուների մոտ է գտնվում խնամքի արձակուրդում. 4) երեխան գտնվում է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) կամ ունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ. 5) դիմումին կից ներկայացած փաստաթղթերը կամ դիմումում ներառված տվյալները բավարար չեն խնամքի նպաստ նշանակելու և վճարելու համար. 6) ծնողը կամ երեխան, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության, դիմելու օրվա դրությամբ չեն գտնվել Հայաստանի Հանրապետությունում. 7) դիմումը ներկայացրել է այլ անձ, սակայն ընտրված է խնամքի նպաստը վճարելու կանխիկ եղանակը՝ բացառությամբ այն դեպքի, երբ դիմումին կից ներկայացվել է խնամքի նպաստը կանխիկ եղանակով դիմումատուին վճարելու վերաբերյալ նոտարական կարգով վավերացված լիազորագիր. 8) համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված տեղեկատվության, ծնողը չի գտնվում խնամքի արձակուրդում կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երեխայի ծնողներից մեկին նշանակվել է խնամքի նպաստ. 9) դիմումը ներկայացվել է երեխայի երկու տարին լրանալու կամ խնամքի արձակուրդն ավարտվելու օրվանից հետո։ Իրազեկման աղբյուր՝ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք հոդված 27, հոդված 28, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2015 թվականի N 1566-Ն որոշում Ô»Ö€Õ¡Õ¾Õ¡Õ¢Õ¡Õ¶.net