
127 views
Ô²Õ¡Ö€Õ±Ö€Õ¡Õ¯Ö€Õ¸Ö'Õ¶Õ¯Õ¶Õ¥Ö€ Եթե բարձրակրունկների սիրահար եք, ապա հիշեք, որ այն չի կարելի հաճախ կրել: Այդ կոշիկներում մարմնի ծանրության կենտրոնը ճիշտ չի բաշխվում, ներբանը դադարում է զսպանակել, յուրաքանչյուր քայլը հաղորդվում է ողնաշարին ու ի վերջո, հանգեցնում ողնաշարային, հոդային ու անոթային հիվանդությունների: ÕŠÕ¬Õ¡Õ¿Ö†Õ¸Ö€Õ´Õ¨ Չգիտես ինչու է պլատֆորմը համարվում բարձրակրունկի լավագույն այլընտրանքային տարբերակ: Սակայն, սրանք երկարատև կրելը ևս վտանգավոր է: Պլատֆորմով կոշիկում ներբանների մկանները չեն ասշխատում, ինչը կրկին ազդում է ողնաշարի, կեցվածքի ու քայլվածքի վրա: Բացի այդ, պլատֆորմը նպաստում է հարթաթաթության զարգացմանը: Սրածայր քթով կոշիկներ Սրածայր քթով կոշիկներին նախապատվություն տվողները պետք է հիշեն, որ այդ կոշիկներում ոտնաթաթի մատները խիստ տձևանում ու ձևախախտվում են: ÕŠÕ¡Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ Õ´Õ¡Õ·Õ«Õ¯Õ¶Õ¥Ö€ (Õ¢Õ¡Õ¬Õ¥Õ¿Õ¯Õ¡Õ¶Õ¥Ö€) Նման են հողաթափի ու նախատեսված են հարթ մակերեսին ոչ երկար զբոսանքի համար: Եթե դրանք ճիշտ ընտրված չափսի են, ապա ոտքի վրա դրանց գոյությունը գրեթե չի զգացվում: Սպորտային կոշիկներ Այս կոշիկները կոչվում են սպորտային, քանի որ նախատեսված են մարզումների ժամանակ հագնելու համար: Սակայն նյութը, որից պատրաստված են, քրտնացնում է ոտքերը, իսկ մաշկի խոնավությունն ու կոշկատակի չափազանց առաձգականությունը թուլացնում են ջլերը: Այսպես, ստացվում է, որ գերազանց են փոքր, ցածր կրունկով, փափուկ կաշվից կամ փոխարինիչից կարված կոշիկները: Այն կրկնում է ոտնաթաթի անատոմիական կառուցվածքը, ունի փափուկ ու հարմարավետ, շարժուն կաղապար: Õ•Õ£Õ¿Õ¡Õ¯Õ¡Ö€ Õ¿Õ¥Õ²Õ¥Õ¯Õ¡Õ¿Õ¾Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Կոշիկ գնելիս ուշադրություն դարձրեք, որ կոշիկը կիպ գրկի ոտքը, իսկ այն սեղմելիս` նախկին դիրքն ընդունի, ուշադրություն դարձրեք, որ ոտքի մատները շարժվեն կոշիկի մեջ: Իսկ այն կոշիկը, որը թվում է` թեթևակի է սեղմում, գնելուց հետո կարող է իսկական տառապանքի աղբյուր դառնալ: Հիմնականում կոշիկ գնելիս հիշեք, որ երեկոյան ոտքերը միշտ այտուցվում են, թեկուզ` թեթևակի: Նյութը՝ Doctors.am