
59 views
Հայաստանում դարի հիվանդությունների, բժիշկ-հիվանդ հարաբերությունների և այլ հարցերի շուրջ ArmDay.am -ը զրուցել է ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դասախոս, Աստղիկ ԲԿ-ի վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Հայկ Հարությունյանի հետ: -Ô²ÕªÕ«Õ· Õ¯ Õ€Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ÕµÕ¡Õ¶, Õ¸Ö€Õ¸ÕžÕ¶Ö" Õ¥Õ¶ Õ¤Õ¡Ö€Õ« Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ : -Վիրաբուժական տեսանկյունից դարի հիվանդությունները շարունակում են մնալ օնկոլոգիական հիվանդությունները, որոնք, ցավոք սրտի, երբեմն հայտնաբերվում են ուշ փուլերում: - Ô¿Õ¸ÕžÕ²Õ´ Õ¥Ö" Õ¡ÕµÕ¶ Õ¢Õ¡Õ¶Õ«Õ¶ , Õ¸Ö€ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ´Õ¡Õ½Õ«Õ¶ Õ¡Õ½Õ¥Õ¬ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ«Õ¶ , Ö‡ Õ«Õ¶Õ¹Õ¸ÕžÖ' : -Այո´, ես կարծում եմ, որ հիվանդն իրավունք ունի տեղեկացված լինելու իր հիվանդության մասին և դրանով իսկ իր մասնակցությունն ունենալու բուժման գործընթացում: Հիվանդի ապաքինման համար անհրաժեշտ է, որ հիվանդը լիարժեք վստահի իրեն բուժող բժշկին և տեղյակ լինի իրեն սպասվող բուժման ընթացքի (անհրաժեշտ վիրահատության, հետագա քիմիոթերապիայի, ճառագայթային բուժման) մասին: Բայց ոչ մի պարագայում բժիշկն իրավունք չունի հիվանդին կտրելու ապրելու հույսից: - Ինչպե՞ս անել , որ մարդկանց մոտ վերանա բժիշկներին չվստահելու ու ինքնաբուժությամբ զբաղվելու սովորությունը : -Կարծում եմ՝ պետք է ավելի շատ լուսաբանել օր ու գիշեր հերթապահող, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկող բժիշկներին, ինչպես նաև պարբերաբար ներկայացնել ինքնաբուժությամբ զբաղվող և արդեն հիվանդության բարդություններով հիվանդանոցում հայտնված հիվանդների մասին: - Ո՞րն է հիվանդի բուժման ամենահզոր դեղամիջոցը ։ -Հիվանդի համար բուժման ամենահզոր միջոցը հիվանդի հավատն է իրեն բուժող բժշկի հանդեպ և հիվանդությանն ամեն գնով հաղթելու ձգտումը: - Ô»Õ¶Õ¹ÕºÕ«Õ½Õ«ÕžÕ¶ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ¬Õ«Õ¶Õ¥Õ¶ Õ¢ÕªÕ«Õ·Õ¯ - Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤ Õ°Õ¡Ö€Õ¡Õ¢Õ¥Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ : -Բժիշկը պետք է միշտ հասանելի լինի հիվանդի համար։ Իհարկե, հիվանդը նաև պետք է հաշվի առնի՝ արդյոք հրատապ է դիմելու անհրաժեշտությունը: Օրինակ՝ ինձ հետ եղել է դեպք, որ գիշերվա չորսին զանգել հարցրել են` կարո՞ղ են մեղր ուտել: Բացի այդ, պետք է բժշկի նշանակած դեղերն ընդունել ու ճշգրիտ կերպով հետևել բժշկի խորհուրդներին։ Պատահում է, որ հիվանդին բժիշկը նշանակում է անում, հետո պարզվում է, որ հարևանը, ազգականը, կամ մեկ այլ մարդ խորհուրդ է տալիս չափաբաժինն ավելացնել, դեղ պակասեցնել կամ ավելացնել, և դրանով վատացնում են արդյունքները: - Բժշկին հիվանդության հետ կապված ժամանակին դիմելու առումով փոփոխություն նկատո՞ւմ եք , ինչ անել , որպեսզի այդ մշակույթը ձևավորվի մարդկանց մեջ : -Միշտ չէ, որ այն գումարով է պայմանավորված լինում: Պետք է պարզապես մտածելակերպը փոխել: Լուսաբանել, որ կարելի է, օրինակ, չնչին գումարով կղանքում թաքնված արյան անալիզ հանձնել, դրանով իսկ վաղ հայտնաբերել հաստ աղում գտնվող նորագոյացությունը: Տղամարդիկ 40 տարեկանից հետո պետք է հետազոտեն իրենց շագանակագեղձը, իսկ կանայք՝ կրծքագեղձը: Մինիմալ հետազոտություններով կարելի է վաղ փուլում հայտնաբերել հիվանդությունն ու խուսափել հետագա խնդիրներից։ Պետք է մարդկանց ենթագիտակցության մեջ մտցնել, որ բոլոր առողջ մարդիկ պարտավոր են գոնե տարին մեկ-երկու անգամ արյան և մեզի ընդհանուր քննություն հանձնել, նվազագույն գործիքային հետազոտություններ անցնել, որը կնպաստի հիվանդությունների վաղաժամ հայտնաբերմանը։ Հետազոտվել անհրաժեշտ է ոչ միայն գանգատների առկայության դեպքում, այլև պարբերաբար՝ առանց գանգատների։ - Ի՞նչ կասեք Հայաստանում բժշկության մակարդակի մասին , ո՞ր երկրների հետ կարող ենք մրցակից լինել , թեկուզ ինչ - որ ուղղվածությամբ : -Բժշկության մակարդակը Հայաստանում բավականին բարձր է։ Ես բազմաթիվ վերապատրաստումներ եմ անցել Եվրոպայում, Ասիայի երկրներում, Ռուսաստանում: Մենք որևէ բանով չենք զիջում, պարզապես կան ճյուղեր, որոնք մեզ մոտ դեռևս զարգացած չեն, օրինակ՝ լյարդի տրանսպլանտացիան, որը փորձում ենք այժմյան պայմաններում զարգացնել: Գուցե որոշ դեպքերում, օնկոլոգիական բուժման առանձնահատկություններով տարբերվենք, այն էլ պայմանավորված է գերֆինանսավորմամբ և ապահովագրության հաշվին ավելի վաղ հայտնաբերելու մոտեցումների տարբերությամբ: Բուժումը՝ դեղորայքային և վիրահատական, նույնն է: Գրեթե բոլոր վիրահատությունները, որոնք արվում են արտասահմանում, կատարվում են նաև մեզ մոտ թե՛ լապարասկոպիկ, թե՛ բաց եղանակով: -Ô»ÕžÕ¶Õ¹ Õ¡Õ¼Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶ Õ°Õ¡Õµ Õ¢ÕªÕ«Õ·Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¨: -Մեր առավելությունն այն է, որ կարողանում ենք ավելի հաճախ ու երկար շփվել հիվանդի հետ, ավելի շատ զբաղվել նրանով: Դա պայմանավորված է ինչպես բնակչության թվաքանակով, այնպես էլ անմիջական կապ ունի մեր բնավորության հետ: Արտասահմանում ջերմությունը մի փոքր քիչ է. եթե խորհրդատվության համար տրված է հինգ րոպե, ապա հիվանդը շփվում է հինգ րոպեով նախապես հերթագրվելուց գուցե մեկ-երկու ամիս հետո: Մեզ մոտ նման խնդիր չկա: Հիվանդը կարող է մի քանի անգամ ստանալ խորհրդատվություն, բժիշկն էլ ցուցումներ տալ ինչպես հիվանդին, այնպես էլ նրա հարազատներին: Այս տեսանկյունից ավելի լավ վիճակում ենք: Ցավոք սրտի, գիտական առումով հետ ենք մնում, քանի որ չունենք համապատասխան ֆինանսավորում, փորձարարական լաբորատորիաներ: -ÔµÕ©Õ¥ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¡Ö€Õ¯ Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¡Ö" Õ¡Ö€Õ¿Õ¥Ö€Õ¯Ö€Õ¸Ö'Õ´ Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¥Õ¬Õ¸Ö', Õ¯Õ¨Õ¶Õ¤Õ¸Ö'Õ¶Õ¥ÕžÖ": -Ունեցել եմ առաջարկներ ապրելու և աշխատելու Եվրոպայում, որտեղ առավել լավ պայմաններ կարող են լինել ինձ համար, մանավանդ՝ ֆինանսական առումով: Ես միշտ մերժել եմ, քանի որ զգում եմ, որ այստեղ եմ պետք, հասկացել եմ, որ պահանջված եմ Հայաստանում: Արտերկրում միայն նյութապես կարող ես շահել, մնացած առումով ռոբոտացված է մի տեսակ ամեն բան: Էմոցիան քիչ է, սառնություն եմ զգում: - Ի՞նչ բացառիկ կամ զվարճալի դեպք կհիշեք Ձեր հիվանդների հետ կապված : -Հնդիկ հիվանդ ունեի, ում անունը Անու Բալա էր, և մենք նրան Անուշ Բալա էինք ասում։ Նա Հայաստանում զբոսաշրջիկ էր և ընտանեկան անամնեզում ուներ թրոմբոֆիլիա: Բարդությունները զարգացել էին հետվիրահատական շրջանում: Հիվանդի մոտ արյան համակարգի հիվանդության պատճառով զարգացել էր դռներակային համակարգի տոտալ թրոմբոզ։ Հիվանդը հայտնվել էր ծայրահեղ ծանր վիճակում, բայց բարեբախտաբար նա վիրահատվեց, հետվիրահատական շրջանն անցավ բարեհաջող, և նա վերադարձավ Հնդկաստան: Մինչ օրս ամեն առավոտ նա ինձ ուղարկում է իր աճեցրած ծաղիկների նկարները և շնորհակալություն հայտնում: Զվարճալի դեպքեր շատ են եղել. ասել եմ՝ վերքին бетадин կքսեք, ասել է՝ գետաձի՞: - Քանի՞ տարվա աշխատանքային փորձ ունեք , այս ընթացքում մասնագիտական հիասթափություններ եղե՞լ են : -Ունեմ 11 տարվա պրակտիկա: Չեմ զղջացել երբեք, սակայն լինում են պահեր, երբ հնարավոր չի լինում բուժել հիվանդին, հատկապես ուշ փուլում հայտնաբերված հիվանդության դեպքում, և երբեմն տխրում եմ, երբեմն ըմբոստանում, բայց չեմ հիասթափվում: Կյանքեր փրկելու դեպքերն ավելի շատ են, հպարտության զգացումը՝ ավելի մեծ: - Ինչպե՞ս ընտրեցիք բժշկի մասնագիտությունը : -Մանկուց երազել եմ դառնալ վիրաբույժ։ Քույրիկիս տիկնիկների վրա «վիրահատության» փորձեր էի անում: Սերը դեպի բժշկությունն արթնացրել է նաև տատիկս, ով 40 տարի բուժքույր է աշխատել: Ուրիշ մասնագիտության մեջ ինձ երբևէ ո՛չ տեսել եմ, ո՛չ էլ ձգտել: - Առողջապահության նախարարի՝ համակարգում փոփոխությունների մասին ի՞նչ կասեք : Դրական շարժ կնկատե ՞ նք , թե ՞ այդ ամենը կմնա թղթին : -Անձամբ ծանոթ չեմ նախարարի հետ, բայց ես լավատես եմ: Առողջապահական համակարգը ամբողջ աշխարհում լի է խնդիրներով, և մի վայրկյանում այդ խնդիրները լուծել հնարավոր չէ: Հուսով եմ՝ կկարողանա հաջողել։ Որոշակի չճշտված հարցեր կան,ակայն, կարծում եմ՝ դրանք կշտկվեն: Կարևորն այն է, որ կան հստակ ուղղություններ և համառորեն առաջ շարժվելու ձգտում: - Ô»ÕžÕ¶Õ¹ Õ¯Õ¸Ö'Õ¦Õ¥Õ¶Õ¡ÕµÕ«Ö" ÖƒÕ¸ÕÕ¾Õ¥Ö€ Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¸Õ¬Õ¸Ö€Õ¿Õ¸Ö'Õ´ : -Կուզենայի, որ ամբողջ հանրապետությունում ներդրված լիներ բժշկական ապահովագրություն, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իրեն անհրաժեշտ բժշկական օգնությունը ստանար ճիշտ ժամանակին։ - Որպես բժիշկ Ձեր սկզբունքները , որոնց երբեք չեք դավաճանի : -Հավատարիմ լինել իմ տված երդմանը։ Ցանկացած որոշում կայացնելիս առաջին հերթին կարևորել ինձ վստահած հիվանդի առողջությունն ու կյանքը։