335 views
Վերջույթների թմրածությունը բավականին կարևոր ախտանշան է, որը չի կարելի անտեսել: Այն կարող է առաջանալ այնպիսի հիվանդություննեի հետևանքով, ինչպիսիք են արթրիտը, արթրոզը, օստեոխոնդրոզն ու մի շարք այլ հիվանդություններ: Եթե երկար ժամանակ դուք շարունակում եք ոտքերում ու ձեռքերում զգալ թմրածություն, ապա աշխատեք անմիջապես դիմել բժշկի: Նշված գործոնը կարող է ուղեկցվել ուժեղ ցավային զգացողությամբ: Ժողովրդական բժշկության մեջ գոյություն ունեն բազմաթիվ լավ մեթոդներ, որոնք օգնում են պարզ ու հասանելի միջոցներով նվազեցնել ցավային զգացողությունները: Մի անտեսեք այդ խնդիրը, քանի որ հետևանքները կարող են շատ ծանր լինել: ÔµÖ€Õ¢ Õ¤Õ«Õ´Õ¥Õ¬ Õ¢ÕªÕ·Õ¯Õ« Հաճախակի նման խնդրի հետ բախվելու ժամանակ մարդիկ կասկածում են, թե արդյոք կարիք կա դիմել բժշկի, քանի որ նրանք կարծում են, որ հարկավոր է մի փոքր սպասել ու թմրածության ախտանշանները կարող են ինքնին անցնել: Թմրածության որ դեպքերում է հարկավոր անպայման խորհրդակցել բժշկի հետ Վերջույթների թմրածություն առաջանում է հաճախակի` առանց որևէ լուրջ պատճառի: Նվազում է տարբեր ջերմաստիճանների նկատմաբ զգայունությունը և մարդ չի կարողանում տաք ջուրը տարբերել սառը ջրից: Թմրածությունն ուղեկցվում է թուլությամբ, ցավով կամ շարժունակության կորուստով: Ô¹Õ´Ö€Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¥Õ¿ Õ¦Õ¸Ö'Õ£Õ¡Õ°Õ¥Õ¼ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¿Õ¥Õ½Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¸Ö' Õ°Õ¸Õ£Õ¥Õ¯Õ¡Õ¶ ÕÕ¡Õ¶Õ£Õ¡Ö€Õ¸Ö'Õ´: Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ¢Õ¸Ö'ÕªÕ¥Õ¬ Õ©Õ´Ö€Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ 1. Իշառվույտ (Донник) դեղատնային Մի շարք ֆոտոթերապևտներ կարծում են, որ վերջույթների թմրածության դեմ պայքարող լավագույն միջոցը հանդիսանում է դեղատնային իշառվույտը: Խառնեք 1 թ/գ չոր խոտը 1 բաժակ եռացրած ջրի մեջ ու եփեք 10 րոպե: Խմեք այդ թուրմը 2 օր շարունակ՝ օրական 1-ական բաժակ: 2. Կոնտրաստային վանաններ Դրեք ոտքերը կամ ձեռքերը որոշ ժամանակ նախ սառը, ապա տաք ջրի մեջ: Կատարեք այդ պրոցեդուրան քնելուց առաջ 15 րոպե, այնուհետև ախտահարված հատվածներին քսեք տաքացնող քսուք ու պառկեք քնելու: Բուժման կուրսը 10 օր է: 3. Քափուրի(կամֆորա) յուղ Քափուրի յուղի մեջ ավելացրեք մի քանի կաթիլ Էվկալիպտի յուղ: Քնելուց առաջ այդ միջոցով տրորեք թմրած վերջույթները: Բուժման կուրսը 3 օր: 4. Մարմնամարզություն Ձեռքերի մատների ու դաստակների թմրածության դեպքում հիանալի օգնում է մարմնամարզությունը: Բարձրացրեք ձեռքերը վեր և սկսեք ծալել ու բացել մատները: Կատարեք այդ վարժությունը 80 անգամ, այնուհետև իջեցրեք ձեռքերն ու կրկնեք վարժությունը: Այդ կերպ դուք կկարողանաք բարելավել արյան շրջանառությունը ձեռքերում ու կազատվեք ցավերից: 5. Տիբեթյան վանականների մեթոդ Այս մեթոդը հիանալի օգնում է ձեռքերի մատների ու դաստակների թմրածության դեպքում: Վերցրեք ոչ մեծ տարա ու նրա մեջ լցրեք մի փոքր տաք ջուր: Իրար հաջորդեցնելով մատներով շատ դանդաղ սեղմեք այդ տարայի հատակին: Նման պրոցեդուրան շատ լավ ազատում է ցավային զգացողությունից: Աղբյուրը՝ vajnoe.com