
81 views
Թութքը հետանցքի շրջանում հեմորոիդալ ծոցերի լայնացման հետևանքով առաջացած խնդիր է, որն արտահայտվում է թութքային հանգույցների ձևավորմամբ: Մարդկանց 75%-ին կյանքի որոշակի փուլում սկսում է անհանգստացնել թութքը: Նախկինում թութքը համարվում էր վարորդների հիվանդություն, այսօր արդեն կարող ենք ասել, որ դա նաև IT ոլորտի մասնագետների խնդիրն է, քանի որ թութքի առաջացման նպաստող կարևորագույն գործոններից է հիպոդինամիան և նստակյաց ապրելակերպը: Նշանները, որոնք կարող են վկայել թութքի մասին՝ Հետանցքի շրջանում քոր, լորձանման արտադրություն, հետանցքի շրջանում արտափքումներ, հետանցքից ալ կարմիր գույնի արյունային արտադրություն, հետանցքի շրջանում օտար մարմնի զգացողություն, նստելու դժվարություններ։ Թութքի բուժման համար բազմաթիվ տարածված ժողովրդական մեթոդներ կան, սակայն N1 և միակ վստահելի մեթոդը` ժամանակին բժշկի դիմելն է։ Ժամանակակից բժշկությունն առաջարկում է թութքի հեռացման քիչ ինվազիվ մեթոդներ, որոնցից են. Հանգույցների լիգավորումը ՝ Թութքային հանգույցները ոտիկի շրջանում հատուկ էլաստիկ օղերի միջոցով ճնշվում են, որը ժամանակի ընթացքում թույլ է տալիս դրանց մեռուկանալ և հեռանալ։ Դեզարտերիզացիան ՝ Հատուկ սարքի միջոցով հայտնաբերվում է հանգույցի սնուցող ոտիկը և կարվում։ Այսպիսով դադարեցվում է արյան մուտքը, և հանգույցը ժամանակի ընթացքում ապաճում, կրճատվում և վերանում է։ Սկլերոթերապիան ՝ Հանգույցի մեջ ներարկվում է հատուկ նյութ, որը բերում է անոթի պատի սոսնձման, փակման, սկլերոզի ձևավորման և հանգույցի վերացման: Թութքը, ինչպես և ցանկացած հիվանդություն, պահանջում է ժամանակին բուժում և ճիշտ մոտեցում: Ինչո՞ւ համակերպվել ցավի ու դիսկոմֆորտի հետ, եթե հնարավոր է այն լիարժեք բուժել : Ô¸Õ¶Õ¤Õ°Õ¡Õ¶Õ¸Ö'Ö€ Ö‡ Õ¬Õ¡ÕºÕ¡Ö€Õ¡Õ½Õ¯Õ¸ÕºÕ«Õ¯, Õ³Õ¡Ö€ÕºÕ¡Õ¯Õ¡Õ¬Õ´Õ¡Õ¶ Õ¾Õ«Ö€Õ¡Õ¢Õ¸Ö'ÕµÕª, Ö…Õ¶Õ¯Õ¸Õ¯Õ¸Õ¬Õ¸ÕºÖ€Õ¸Õ¯Õ¿Õ¸Õ¬Õ¸Õ£, Õ§Õ¶Õ¤Õ¸Õ½Õ¯Õ¸ÕºÕ«Õ½Õ¿ Ô¼Ö‡Õ¸Õ¶ Õ†Õ«Õ¯Õ«Õ¿Õ¡ÕµÕ« Ô³Ö€Õ«Õ£Õ¸Ö€ÕµÕ¡Õ¶