97 views
Լյարդը մարդու ամենակարևոր օրգաններից մեկն է, ուստի դրա աշխատանքի խանգարումը բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա։ Լուրջ խնդիրներից խուսափելու համար այս օրգանի հիվանդությունները հարկավոր է հնարավորինս շուտ նկատել ու սկսել բուժումը, սակայն խնդիրն այն է, որ դրանք բավական դժվար են ախտորոշվում և հաճախ հայտնաբերվում են միայն զարգացման ուշ փուլերում։ Լյարդի ամենավտանգավոր հիվանդություններից մեկը լյարդային անբավարարությունն է, որի դեպքում օրգանը չի կարողանում ինչպես հարկն է կատարել իր գործառույթները։ Լյարդը կատարում է երկու կարևորագույն գործառույթ։ Այն հանդիսանում է օրգանիզմի գլխավոր զտիչը, ուստի տարրալուծում ու դուրս է բերում վտանգավոր ախտածին նյութերն օրգանիզմից, ինչպես նաև արտադրում է բավարար քանակությամբ լեղի մարսողության համակարգի ճիշտ աշխատանքի համար։ Լյարդային անբավարարության դեպքում այս գործառույթները խանգարվում են, ինչի հետևանքով օրգանիզմը ծանրաբեռնվում է սննդի վերամշակումից հետո մնացող տոքսիկ նյութերով։ Այս խանգարումը կարող է բավական լուրջ հետևանքներ ունենալ օրգանիզմի համար, ուստի նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է սովորել ժամանակին նկատել օրգանի հետ կապված խնդիրների մասին հուշող նախանշանները։ Սա է պատճառը, որ մասնագետները ներկայացրել է այն ախտանշանները, որոնք կարող են նախազգուշացնել նման վտանգավոր խնդրի զարգացման մասին։ Նրանց խոսքով՝ զարգացման վաղ փուլերում հիվանդությունը կարող է դրսևորվել հոգնածության զգացումով, ինքնազգացողության ընդհանուր վատթարացմամբ, ախորժակի անբացատրելի կորստով, սրտխառնոցով ու որովայնի աջ հատվածում առաջացող թույլ տհաճ զգացողություններով, ինչը նշանակում է, որ նմամ խնդիրների առկայության դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ։ Վերոնշյալ ախտանշանները նկատվում են հիվանդության զարգացման վաղ փուլերում, ուստի դրանք ժամանակին նկատելը շատ կարևոր է, սակայն լինում են դեպքեր, երբ լյարդային անբավարարությունը բավական երկար ժամանակ մնում է չախտորոշված ուստի ախտանշաններն արդեն այլ բնույթի են լինում։ Հիվանդության խորացման դեպքում կարող են նկատվել այնպիսի խնդիրներ, ինչպիսին են. մաշկի ու աչքերի սպիտակուցային թաղանթի դեղնավուն երանգը, Õ´Õ¥Õ¦Õ« Õ´Õ¸Ö'Õ£ Õ£Õ¸Ö'ÕµÕ¶Õ¶ Õ¸Ö' Õ¿Õ°Õ¡Õ³ Õ°Õ¸Õ¿Õ¨, Õ·Õ¡Õ¿ Õ¡Ö€Õ¡Õ£ Õ« Õ°Õ¡ÕµÕ¿ Õ¥Õ¯Õ¸Õ² Õ¯Õ¡ÕºÕ¿Õ¸Ö'Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¨, ձեռքերի, ոտքերի ու որովայնի այտուցները, անբացատրելի մաշկային քորը։ Նման ախտանշանների ի հայտ գալը հուշում է լուրջ խնդիրների մասին, ուստի դրանք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։ Հարկ է հիշել, որ նման դեպքերում հարկավոր է հնարավորնս շուտ դիմել մասնագետին ու բուժզննում անցնել, քանի որ որքան շուտ հայտնաբերվի հիվանդությունը, այնքան մեծ կլինի բարեհաջող բուժման ու բարդություններից խուսափելու հավանականությունը։ Նյութի աղբյուրը՝ «Рамблер/доктор»