55 views
«ԱՅՍ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է TERT.AM –Ը: Առողջ մարսողական համակարգն ու լավ մարսողությունը նույնքան կարևոր են, որքան առողջ սնունդը, սակայն քչերն են դա գիտակցում: Մարդու սննդի որակից է կախված նրա հոգեկան ու ֆիզիկական առողջությունը, ուստի հարկավոր է կարգավորել սննդակարգը և շատ ուշադիր լինել օգտագործվող սննդամթերքի ու մարսողական համակարգի առողջության հանդեպ: Սակայն շատերը ճիշտ սննդակարգ ասելով հասկանում են առողջարար սմուզիներ, աղցաններ, պրոտեինով հարուստ բատոններ, ձկան յուղ, գոջի հատապտուղներ և այդպես շարունակ, մինչդեռ նման սննդակարգին հետևելով առողջական վիճակում դրական փոփոխություններ ոչ միշտ են նկատվում: Այս սննդակարգի հետևանքով մարդը մշտապես քաղցի զգացողություն է ունենում, հոգնած է լինում և ի վերջո բախվում է առողջական մի շարք խնդիրներին՝ այդ թվում նաև էկզեմային: Առողջությունը վերականգնելու համար հարկավոր է առաջին հերթին վերանայել սննդակարգն ու բարելավել մարսողությունը: Առհասարակ` լավ մարսողությունն առողջության գրավականն է: Հարկ է հիշել, որ ճիշտ սննդակարգ կազմելու համար անհրաժեշտ է խորհրդակցել սննդաբանի հետ: Սխալ սննդակարգի դեպքում առաջացած էկզեման պայմանավորված է լինում լեղու պակասով, որի դեպքում ստամոքսը չի կարողանում կլանել մաշկի առողջության պահպանման համար անհրաժեշտ ճարպերը: Այս դեպքում խորհուրդ է տրվում սննդակարգում ճակնդեղի հյութահանուկ օգտագործել՝ լեղու արտադրությունը խթանելու համար: Սննդաբանները նշում են, որ մասողությունը սննդի ընդունման ամենակարևոր փուլն է, որի խանգարման դեպքում անգամ ամենաառողջարար սնունդը կարող է խնդիրներ առաջացնել: Սա է պատճառը, որ հարկավոր է իմանալ մարսողության խանգարման հիմնական ախտանշանները, ինչը կօգնի կանխել կամ ժամանակին հայտնաբերել ի հայտ եկած խնդիրները: Õ"Õ¡Ö€Õ½Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ ÕÕ¡Õ¶Õ£Õ¡Ö€Õ´Õ¡Õ¶ Õ´Õ¡Õ½Õ«Õ¶ Õ¾Õ¯Õ¡ÕµÕ¸Õ² Õ°Õ«Õ´Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ¥Õ¶. · սննդի ընդունումից հետո ստամոքսում ծանրության զգացողությունը, · սննդի ընդունումից հետո առաջացող լցվածության զգացողությունն ու արտասովոր շարժումները որովայնի ստորին հատվածում, · մշտական հոգնածության զգացողությունը: Եթե մարդը սնվում է առողջարար սննդամթերքով և բացառել է սննդակարգից ցանկացած վնասակար մթերքը, սակայն մշտապես տանջվում է քաղցի զգացումից կամ կենսական ուժերի պակասից, ապա հարկավոր է ավելի ուշադիր լինել մարսողական համակարգի հանդեպ: Բացի այդ, հարկ է հիշել, մարդու մարսողական համակարգի առողջության վրա ազդում է ոչ միայն սնունդը, այլև այդ սնունդն ընդունելու ձևը, նրա մտքերը, հույզերը և նույնիսկ վերաբերմունքը սննդի հանդեպ, ուստի դրական փոփոխությունների համար հարկավոր է կարգավորել մարսողական համակարգի աշխատանքը և սովորել կառավարել այն, ինչպես նաև լինել դրական մտքերով լի և խուսափել բացասական հույզերից: Նյութի աղբյուրը՝ econet.ru