69 views
Սրտամկանի ինֆարկտն ամենավտանգավոր ու տարածված հիվանդություններից մեկն է, որը կարող է հանգեցնել ոչ միայն հաշմանդամության, այլև մահվան: Բանն այն է, որ սրտամկանն անդադար աշխատում է՝ օրգաններին արյուն ու թթվածին մատակարարելով, իսկ դրա աշխատանքի խանգարումը կհանգեցնի հյուսվածքների նեկրոզի: Արյան հոսքի խանգարման դեպքում առաջանում է սրտի իշեմիկ հիվանդություն, որի դրսևորումները կարող են տարբեր լինել՝ սկսած ստենոկարդիայից մինչև կաթված: Սակայն այն կարող է շատ վատ հետևանքներ ունենալ, քանի որ իշեմիկ հիվանդությունը համարվում է մահացության հիմնական պատճառներից մեկը: Այնուամենայնիվ այս հիվանդությունը կարելի է կանխարգելել դեռ 30 օր առաջ՝ պարզապես հետևելով օրգանիզմի տված ազդանշաններին: Նույնիսկ եթե այդ ախտանշանները հաճախ չեն դրսևորվում, սա արդեն սրտի առողջության մասին մտածելու պատճառ է: Օրվա ընթացքում ավելի քան 5 անգամ նոպաների ի հայտ գալու դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին և բուժզննում անցնել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի ախտանշան, որոնք կարող են սրտամկանի ինֆարկտի մասին հուշող նախանշաններ լինել: 1. Հոգնածություն Եթե նույնիսկ առավոտյան անմիջապես արթնանալուց հետո մարդը հոգնածություն է զգում, իսկ աշխատանքային օրվա ավարտին արդեն գերհոգնած է, ապա հարկավոր է շտաբ բուժզննում անցնել: Սա շատ լուրջ ախտանշան է, որը վկայում է սրտի անբավարարության մասին: Հոգնածությունն առաջանում է գլխուղեղին, թոքերին և սրտին մատակարարվող արյան պակասի հետևանքով: 2. Թուլություն Սրտամկանի ինֆարկտի դեպքում հիվանդներից շատերը խոստովանել են, որ կաթվածից առաջ այնպիսի թուլության զգացում են ունեցել, որ նույնիսկ ի վիճակի չեն եղել թուղթ բռնել: Գրիպին հատուկ անզորության զգացողությունը շատ վտանգավոր ախտանշան է, որը նախազգուշացնում է մոտ ժամանակներում սրտամկանի կաթվածի մասին: 3. Տրամադրության տատանումներ Բժիշկները խորհուրդ են տալիս շատ ուշադիր լինել և չանտեսել անտեղի անհանգստությունը, քանի որ այն սրտի կաթվածի ամենատարածված նախանշաններից է: 4. Հևոց Եթե նույնիսկ չնչին ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ուժեղ հևոց է առաջացնում, ապա հարկավոր է խորհրդակցել սրտաբանի հետ, քանի որ սրտամկանի ինֆարկտը հաճախ է ուղեկցվում հևոցով ու կրծքավանդակի ցավով: 5. Գլխապտույտ Բնականոն աշխատանքի համար գլխուղեղն ունի արյան հոսքի կարիք: Արյան շրջանառության խանգարումներն ազդում են ամբողջ օրգանիզմի վրա և հենց սա է պատճառը, որ կաթվածները հաճախ ուղեկցվում են գլխապտույտներով կամ գիտակցության կորստով: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է շատ ուշադիր լիենել և սրտի ռիթմի խանգարումների դեպքում անմիջապես բուժզննում անցնել: 6. Սառը քրտինք Կտրուկ ի հայտ եկող առատ սառը քրտինքը նույնպես բավական հաճախ հանդիպող ախտանշաններից է, ուստի ոչ մի դեպքում չպետք է անտեսվի: 7. Սրտի զարկերի արագացում Սրտի զարկերի հաճախականության դանդաղեցումը սովորաբար բժիշկներին չի անհանգստացնում՝ ի տարբերություն արագացմանը՝ հատկապես, եթե այն ուղեկցվում է հևոցով, գլխապտույտներով, թուլությամբ: Հարկ է հիշել, որ առիթմիան շատ վտանգավոր է և կարող է դառնալ կաթվածի և նույնիսկ մահվան պատճառ: 8. Կրծավանդակի կտրուկ ի հայտ եկող ու արագ անհետացող ցավ Այս ախտանշանը շատերն են անտեսում և հետազոտվում են միայն այն ժամանակ, երբ ախտահարվում են նաև ձեռքերը, մեջքն ու ուսերը: Սակայն հարկ է հիշել որ կրծքավանդակի ցավը սրտի կաթվածի ամենատարածված պատճառն է: 9. Այտուցներ Ոտքերի այտուցներն ու քաշի ավելացումը ոչ միշտ են առաջանում նստակյաց ապրելակերպի հետևանքով: Սրտամկանը նույնպես կարող է այս կերպ զգուշացնել վտանգի մասին: Օրգանիզմում հեղուկի ավելցուկը վկայում է սրտային անբավարարության մասին: 10. Մարսելախանգարումներ Ստամոքսի ցավն ու փորափքանքը, որոնք բացասաբար են ազդում մարսողության վրա, միշտ չէ, որ պայմանավորված են լինում աղեստամոքսային համակարգի խանգարումներով: Սա շատ լուրջ ախտանշան է և, ինչպես և կրծքավանդակի ցավերը, ենթադրում է անհապաղ բուժում: 11. Հազ Մշտական հազը պայմանավորված է լինում թոքերում կուտակված հեղուկով, սակայն երբեմն այն կարող է ուղեկցվել նաև արյունոտ խորխով, ինչը վկայում է լուրջ խնդիրների մասին: Մշտական հազը սրտային անբավարարության նշան է: Եվս մի լուրջ ախտանշան է սուլոցով ուղեկցվող աղմկոտ շնչառությունը: Նյութի աղբյուրը՝ med.tert.am