
73 views
Քթային արյունահոսությունը կարող է լինել ցանկացած տարիքում, սակայն մինչև 10 տարեկան փոքրիկների մոտ այս խնդիրն առավել հաճախ է նկատվում: Սա որոշ չափով կարելի է բացատրել տարիքային առանձնահատկություններով, որոնց պատճառով արյունահոսությունը կարող է սկսվել նույնիսկ չնչին վնասվածքնի դեպքում: Սակայն քթային արյունահոսությունը երեխաների մոտ կարող է պայմանավորված լինել նաև շատ ավելի լուրջ խնդիրներով: Որոնք են քթային արյունահոսության առաջացման պատճառները երեխաների մոտ Բժիշկները նշում են, որ նորածինների ու նախադպրոցական տարիքի երեխաների մոտ քթային արյունահոսությունները 5 անգամ ավելի հաճախ են լինում, քան մեծահասակների կամ դեռահասների մոտ: Ամենատարածված պատճառը միջնապատի ստորին հատվածում գտնվող մազանոթների վնասվածքն է, սակայն այս դեպքում արյունը հոսում է մեծ մասամբ միայն մի քթանցքից: Քթային արյունահոսության առաջացման պատճառ կարող է դառնալ. · Լարվածությունը . փռշտալիս կամ հազալիս քթի խոռոչում գտնվող նուրբ մազանոթները կարող են վնասվել՝ հանգեցնելով քթային արյունահոսության: Շատ փոքր երեխաների դեպքում անոթների վնասվածքի պատճառ կարող է դառնալ նույնիսկ լացը: · Վիրուսային կամ բակտերիալ վարակը . նման դեպքերում քթի խոռոչի լորձաթաղանթը բորբոքվում է և սկսում քայքայվել, իսկ անպաշտպան մազանոթները կարող են հեշտությամբ վնասվել: · Անոթները նեղացնող դեղամիջոցների հաճախակի կիրառությունը . նման դեղամիջոցները երկարատև գործածության դեպքում առաջացնում են լորձաթաղանթի էպիթելի հյուծում, ինչի պատճառով այն բարակում է և կարող է հեշտությամբ վնասվել: · Քթային արյունահոսությունը դադարեցնելու կամ քթի խոռոչը մաքրելու համար տամպոնների հաճախակի կիրառությունը . այս դեպքում լորձաթաղանթը հյուծվում է և մազանոթները կրկին սկսում են արյունահոսել: · Արտաքին ազդեցությունը քթի լորձաթաղանթի բջիջների վրա . վնասող գործոն կարող է լինել այրվածքը, օտար մարմնի առկայությունը, թունավոր նյութերով օդը շնչելը, քթի վնասվածքները և այլն: · Ժառանգական հիվանդությունը . քթի արյունահոսության հանգեցնող հիվանդություն կարող է լինել հեմոֆիլիան, որի դեպքում խանգարվում է արյան մակարդելիությունը, և նույնիսկ չնչին վնասվածքի հետևանքով սկսված արյունահոսությունը կարող է բավական երկարատև լինել: · Միջնապատի դեֆորմացիան . անատոմիական նման առանձնահատկությունը նույնպես կարող է դառնալ արյունահոսության պատճառ: · Չոր ու տաք օդ շնչելը . չորանալու դեպքում լորձաթաղանթը բարակում է և դառնում ավելի զգայուն: · Նորագոյացությունները քթի խոռոչում . դրանք կարող են լինել ինչպես բարորակ, այնպես էլ չարորակ: Այդ նորագոյացությունները վնասվածքների դեպքում հաճախ սկսում են արյունահոսել: · Խնդիրները՝ կապված արյան մակարդելիության հետ . նման խնդիրներ կարող են առաջանալ հեպատիտի, անեմիայի, վիտամին C-ի պակասի, լեկոզի և այլ ախտաբանությունների դեպքում: · Արյան բարձր ճնշումը . այս ախտաբանությունը վնասում է անոթները: · Ներգանգային բարձ ճնշումը . այս դեպքում նույնպես վնասվում են մանր մազանոթները: · Որևէ այլ հատվածի արյունահոսություն ը. քթային արունահոսությունը կարող է կապ չունենալ քթի վնասվածքի հետ: Օրինակ՝ կարող է արյունահոսել կերակրափողը. · Հորմոնալ փոփոխությունները . դեռահաս աղջինկերի մոտ քթի խոռոչի լորձաթաղանթը հորմոնալ ֆոնի փոփոխությունների ժամանակ արյան ուժեղ հոսքի պատճառով հաճախ այտուցվում է, ինչն էլ հանգեցնում է քթային արյունահոսության: Արյունահոսություն քթաըմպանի ետին հատվածից Սովորաբար (80%) արյունահոսության պատճառ են դառնում քթի խոռոչի առջևի հատվածի մազանոթները, ինչը վախեցնում է և՛ երեխային, և՛ ծնողներին: Սակայն շատ ավելի վտանգավոր է քթաըմպանի ետին հատվածի անոթների վնասվածքի հետևանքով առաջացած արյունահոսությունը: Ընդ որում՝ նման արյունահոսությունը նկատելն ավելի դժվար է, ուստի արյան զգալի կորստի հավանականությունն ավելի մեծ է: Այս դեպքում ֆարինգոսկոպիայի ժամանակ կոկորդի պատերին կարելի է հայտնաբերել արյան կաթիլներ կամ շիթեր: Նման արյունահոսության մյուս ախտանշաններն են. · ընդհանուր թուլությունը, · քթի խոռոչում քորի և խուտուտի զգացողությունը, · ականջներում լսվող աղմուկը, · գլխապտույտն ու գլխացավերը, · սրտխառնոցն ու փսխելու ցանկությունը: Քթային արյունահոսույթունը, կախված ծանրության աստիճանից , լինում է. · Թեթև . կորցրած արյան քանակությունը մեծ չէ, իսկ ախտանշանները բացակայում են կամ դրսևորվում գունատությամբ, թուլությամբ, գլխապտույտով, բերանի չորությամբ ու ականջներում լսվող աղմուկով: · Միջին ծանրության . երեխան բավական շատ արյուն է կորցնում, ինչն անդրադառնում է նրա ինքնազգացողության վրա՝ դրսևորվելով զգալի թուլությամբ, ծարավի զգացումով, գլխապտույտով, հևոցով, սրտի զարկերի արագացմամբ, արյան ճնշման անկմամբ: Նման դեպքերում երբեմն մաշկը կապտում է: · Ծանր . արյան զգալի կորուստը հանգեցնում է զարկերակային ճնշման կտրուկ անկման ու տախիկարդիայի առաջացման: Այս դեպքում երեխայի շարժումները դանդաղում են և ժամանակին բուժօգնություն չցուցաբերելու դեպքում կարող է առաջանալ շոկ: Ô»Õ¶Õ¹ Õ§ Õ°Õ¡Ö€Õ¯Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ¡Õ¶Õ¥Õ¬ Եթե քթային արյունահոսությունը պարբերական բնույթ չի կրում, ապա հարկավոր է երեխային առաջին բուժօգնություն ցուցաբերել, հետևել նրա վիճակին և կանխել արյունահոսության կրկնությունը: Եթե արյունահոսությունը սկսվել է գիշերը, երեխան ընկել է և վնասել քիթը կամ առկա են հիվանդության ախտանշաններ (օրինակ՝ բարձր ջերմություն), ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ: Բացի այդ, հարկավոր է դիմել մանկաբույժի օգնությանը . · երկարատև առատ արյունահոսության դեպքում, · արյան մեջ փրփուրի հետքերի ի հայտ գալու դեպքում, · գիտակցության կորստի դեպքում, · արյան հետ թափանցիկ հեղուկի հոսքի դեպքում, · երեխայի մոտ արյան հիվանդությունների, զարկերակային հիպերտենզիայի կամ շաքարային դիաբետի առկայության դեպքում: Ô±Õ¼Õ¡Õ»Õ«Õ¶ Õ¢Õ¸Ö'ÕªÖ…Õ£Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¿Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¸Ö'Õ´ ÔµÕ©Õ¥ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡ÕµÕ« Õ´Õ¸Õ¿ Õ¯Õ¿Ö€Õ¸Ö'Õ¯ Ö"Õ©Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡Ö€ÕµÕ¸Ö'Õ¶Õ¡Õ°Õ¸Õ½Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ§ Õ½Õ¯Õ½Õ¾Õ¥Õ¬, Õ¡ÕºÕ¡ Õ°Õ¡Ö€Õ¯Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ§. 1. Հանգստացնել փոքրիկին: 2. Ասել նրան շնչել բերանով և բացատրել, որ դեռ չի կարելի քիթը մաքրել կամ առավել ևս կուլ տալ արյունը: 3. Լվանալ երեխայի դեմքը և հեռացնել մակարդուկները, որպեսզի վնասված անոթներն ավելի արդյունավետ կերպով կծկվեն: 4. Նստեցնել երեխային կամ պառկեցնել՝ գլուխը փոքր ինչ բարձր դիրքով: 5. Հանել երեխայի հագուստը, որը խանգարում է նրան հանգիստ շնչել: 6. Երեխայի քթարմատին կամ ծոծրակին սառը ջրով թրջած սրբիչ կամ սրբիչով փաթաթած սառույց դնել: 7. Քթանցների մեջ ջրածնի պերօքսիդով թրջված տամպոններ դնել: Եթե ձեռքի տակ ջրածնի պերօքսիդ չկա, ապա հարկավոր է մատներով սեղմել քիթը: 8. Եթե 10-20 րոպե անց արյունահոսությունը չդադարի, ապա հարկավոր է շտապ օգնություն կանչել: Ô»Õ¶Õ¹ Õ¹Õ« Õ¯Õ¡Ö€Õ¥Õ¬Õ« Õ¡Õ¶Õ¥Õ¬ ÔµÕ©Õ¥ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡ÕµÕ« Õ´Õ¸Õ¿ Ö"Õ©Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡Ö€ÕµÕ¸Ö'Õ¶Õ¡Õ°Õ¸Õ½Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ§ Õ½Õ¯Õ½Õ¾Õ¥Õ¬, Õ¡ÕºÕ¡ Õ¸Õ¹ Õ´Õ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ¹Õ« Õ¯Õ¡Ö€Õ¥Õ¬Õ«. · փոքրիկի գլուխը ետ տանել, քանի որ այդ դեպքում արյունը կարող է հայտնվել կերակրափողում ու շնչուղիներում՝ առաջացնելով սրտխառնոց ու հազ, · թույլ տալ, որ երեխան ակտիվ շարժվի ու խոսի, · թույլ տալ երեխային մաքրել քիթը: Ô»Õ¶Õ¹ Õ§ ÕºÕ¥Õ¿Ö" Õ¡Õ¶Õ¥Õ¬ Õ¶Õ¸Ö€Õ¡Õ®Õ¶Õ« Õ´Õ¸Õ¿ Ö"Õ©Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡Ö€ÕµÕ¸Ö'Õ¶Õ¡Õ°Õ¸Õ½Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Առավել հաճախ նորածնի մոտ քթային արյունահոսությունը պայմանավորված է լինում լորձաթաղանթի չուրությամբ կամ ուժեղ լացով ու ճիչով: Եթե մեկ տարեկանից փոքր երեխայի մոտ քթային արյունահոսություն է սկսվել, ապա հարկավոր է երեխային պահել այնպես, որ արյունը չհայտնվի կոկորդում: Այնուհետև հարկավոր է փոքրիկի քթարմատին սառը կոմպրես դնել: Եթե արյունահոսությունը շատ առատ է և սառը կոմպրեսից հետո 10 րոպեի ընթացքում այն չի դադարում, ապա անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել: Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ¯Õ¡Õ¶ÕÕ¥Õ¬ Ö"Õ©Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡Ö€ÕµÕ¸Ö'Õ¶Õ¡Õ°Õ¸Õ½Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ · Երեխայի սենյակում օդը պետք է բավականաչափ խոնավեցված լինի, ինչի համար գոյություն ունեն հատուկ սարքեր: · Ծնողները պետք է հետևեն, որպեսզի երեխան քթանցքների մեջ մատները կամ օտար առարկաներ չմտցնի: · Հարկավոր է ուշադիր լինել և թույլ չտալ, որ երեխան լարվի՝ հատկապես, եթե նրա մոտ քթային արյունահոսություն արդեն եղել է: Բացի այդ, հարկավոր է խուսափել կտրուկ շարժումներից, ծանրություն բարձրացնելուց, ակտիվ խաղերից, հեռուստացույցի կամ համակարգչի առջև երկար ժամանակ անցկացնելուց: · Անհրաժեշտ է ամրապնդել փոքրիկի իմունային համակարգը, պարբերաբար զբոսնել, խրախուսել չափավոր ֆիզիկական ակտիվությունը, ինչպես նաև հարստացնել երեխայի սննդակարգը անոթների ամրապնդման համար անհրաժեշտ վիտամիններով, հատկապես՝ ասկորբինաթթվով ու վիտամին P-ով: · Նաև պետք է պարբերաբար այցելել մանկաբույժին՝ հիվանդությունները ժամանակին հայտնաբերելու և բուժելու համար: · Եթե արյունահոսության պատճառը հարբուխն է, ալերգիան, զարկերակային հիպերտենզիան կամ որևէ այլ հիվանդություն, ապա արյունահոսությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել հիմնական հիվանդության բուժման վրա: Նյութի աղբյուրը՝ o-krohe.ru