91 views
Քթային արյունահոսությունն ախտաբանական վիճակ է, որի դեպքում հարկավոր է շատ ուշադիր լինել ու անհրաժեշտության դեպքում անմիջապես միջոցներ ձեռնարկել: Սովորաբար քթային արյունահոսությունը պայմանավորված է լինում վնասվածքներով կամ թույլ արյունատար անոթներով, սակայն երբեմն այն վկայում է լուրջ խնդիրների մասին: Օրինակ՝ քթային արյունահոսության հանգեցնող լուրջ գործոնների շարքին են դասվում քթի խոռոչում պոլիպների զարգացումը, գանգուղեղային վնասվածքը կամ նորագոյացությունները, որոնք կարող են շատ վտանգավոր լինել: Õ"Õ©Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡Ö€ÕµÕ¸Ö'Õ¶Õ¡Õ°Õ¸Õ½Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ¥Õ¶ Õ¤Õ¡Õ¼Õ¶Õ¡Õ¬ Õ¶Õ¡Ö‡ Ö…Õ¤Õ« Õ¹Õ¸Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶ Õ¸Ö' Õ¦Õ¡Ö€Õ¯Õ¥Ö€Õ¡Õ¯Õ¡ÕµÕ«Õ¶ Õ³Õ¶Õ·Õ´Õ¡Õ¶ Õ¿Õ¡Õ¿Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ¨, Õ¸Ö'Õ½Õ¿Õ« ÕÕ¶Õ¤Ö€Õ« ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¨ ÕºÕ¡Ö€Õ¦Õ¥Õ¬Õ¨ Õ·Õ¡Õ¿ Õ¯Õ¡Ö€Ö‡Õ¸Ö€ Õ§, Õ°Õ¡Õ¿Õ¯Õ¡ÕºÕ¥Õ½, Õ¥Õ©Õ¥ Õ¡ÕµÕ¶ Õ°Õ¡Õ³Õ¡ÕÕ¡Õ¯Õ« Õ¢Õ¶Õ¸Ö'ÕµÕ© Õ§ Õ¯Ö€Õ¸Ö'Õ´: Քթային արյունահոսությունը լինում է «առաջնային» ու «հետին»: Առաջին դեպքում արյունահոսությունը կյանքի համար վտանգ չի ներկայացնում: Այն չի լինում առատ և հաճախ դադարում է առանց որևէ միջամտության կամ առաջին բուժօգնության շնորհիվ: Վիճակը շատ ավելի լուրջ է լինում «հետին» արյունահոսության դեպքում, քանի որ այս դեպքում վնասվում են արյունատար ավելի խոշոր անոթներն ու արյան կորուստը զգալի է լինում: Արյունահոսության այս տեսակն ինքնուրույն դադարեցնելը բավական դժվար է, ուստի բարդություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում դիմել մասնագետին: Ô±Õ¼Õ¡Õ»Õ«Õ¶ Õ¢Õ¸Ö'ÕªÖ…Õ£Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Ö"Õ©Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡Ö€ÕµÕ¸Ö'Õ¶Õ¡Õ°Õ¸Õ½Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Քթային արյունահոսության դեպքում հարկավոր է առաջին հերթին տուժածին նստեցնել ու մի փոքր խոնարհել առաջ, որպեսզի կուտակված արյունն արտահոսի: Քթի վնասվածքի բացակայության դեպքում կարելի է ոչ շատ ուժեղ սեղմել քթի թևերն ու պահել մի քանի րոպե: Այդ ընթացքում տուժածը պետք է բերանով շնչի: Բացի այդ, կարելի է օգտագործել բամբակյա տամպոններ, որոնք հարկավոր է նախապես թրջել մաքուր սառը ջրով կամ ջրածնի պերօքսիդով: Տամպոնը տեղադրելուց հետո կարելի է կրկին մի փոքր սեղմել քթի թևերը: Քթային արյունահոսությունը դադարեցնելու արդյունավետ միջոց է նաև սառը կոմպրեսը, որը դրվում է տուժածի քթին: Սակայն հարկավոր է ուշադիր լինել ու խուսափել արյան հետհոսքից, քանի որ կոկորդում ու ստամոքսում հայտնված արյունը կարող է հանգեցնել սրտխառնոցի և անգամ փսխման: Սա է պատճառը, որ տուժածը չպետք է գլուխը հետ տանի կամ հորիզոնական դիրք ընդունի և փոխարենը պետք է նստի ու գլուխը մի փոքր խոնարհի: Նյութի աղբյուրը՝ med.tert.am