
343 views
Ճողվածքը որովայնի խոռոչի օրգանների դուրս գալն է անատոմիական թույլ տեղերից կամ բնական բացվածքներից առպատային որովայնամզի հետ միասին: Ô´Õ¡Õ½Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¸Ö'Õ´ Ճողվածքները լինեում են՝ արտաքին և ներքին: Արտաքին ճողվածք է կոչվում այն հիվանդությունը, որի ժամանակ որովայնի պատի կամ կոնքի զանազան անցքերի միջով դուրս են գալիս ներքին օրգանները առպատային որովայնամզի հետ միասին: Ներքին են կոչվում այն ճողվածքները , որոնք առաջանում են որովայնի խոռոչի ներսում ՝ որովայնամզի գրպաններում և ծալքերում, կամ կրծքավանդակ են թափանցում ստոծանու բնական կամ ձեռքբերովի անցքերի միջոցով: Ճողվածքների տեսակները ըստ անատոմիական տեղակայման՝ -Աճուկային ճողվածք ՝ ուղիղ և թեք -Ô±Õ¦Õ¤Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ Õ³Õ¸Õ²Õ¾Õ¡Õ®Ö" -Պորտային ճողվածք -Սպիտակ գծի ճողվածք -Գոտկային ճողվածք -Նստային ճողվածք -Սրբանային ճողվածք -Փականցքային ճողվածք -Շպիգելյան գծի ճողվածք Որովայնի ճողվածքների առաջացմանը նպաստում են տարբեր տեղային և ընդհանուր գործոններ: Տեղային գործոններն են որովայնի պատի տարբեր թույլ վայրերը՝ -Õ¡Õ³Õ¸Ö'Õ¯Õ¡ÕµÕ«Õ¶ ÕÕ¸Õ²Õ¸Õ¾Õ¡Õ¯ -Õ¡Õ¦Õ¤Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ ÕÕ¸Õ²Õ¸Õ¾Õ¡Õ¯ -ÕºÕ¸Ö€Õ¿Õ¡ÕµÕ«Õ¶ Ö…Õ² -Õ¸Ö€Õ¸Õ¾Õ¡ÕµÕ¶Õ« Õ½ÕºÕ«Õ¿Õ¡Õ¯ Õ£Õ«Õ® -Õ§ÕºÕ«Õ£Õ¡Õ½Õ¿Ö€Õ¡Õ¬ Õ·Ö€Õ»Õ¡Õ¶ -Õ°Õ¥Õ¿Õ¾Õ«Ö€Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¯Õ¿Ö€Õ¾Õ¡Õ®Ö"Õ¶Õ¥Ö€Õ¨ Ընդհանուր գործոնները ընդունված է բաժանել 2 խմբի՝ նախատրամադրող և առաջացնող : Ճողվածքի առաջացմանը նախատրամադրող գործոններն են՝ ժառանգականությունը, սեռը, մարմնակառուցվածքի առանձնահատկությունները (ճարպակալում, արագ նիհարում), ծերունական տարիքը (որովայնի պատի հյուսվածքների թուլացման և ատրոֆիայի պատճառով), մանկական տարիքը (պորտային օղի թուլության պատճառով): Առաջացնող են այն գործոնները, որոնք նպաստում են ներորովայնային ճնշման բարձրացմանը՝ -ծանրության բարձրացումը -Õ¯Ö€Õ¯Õ¶Õ¾Õ¸Õ² Õ°Õ¡Õ¦Õ¨ -միզարձակման դժվարացումը -ասցիտ, հղիություն -կղման ակտի դժվարացումը Ներկայումս կասկած չի հարուցում ժառանգական նախատրամադրվածության դերը ճողվածքն երի առաջացման հարցում:Մանրակրկիտ հարցումը պարզել է, որ ճողվածքով հիվանդնորի 20-25%ը այն ընտանիքներից են,որոնց մյուս անդամներն էլ ունեն ճողվածք: Հասուն տարիքում ճողվածքների երևան գալը բացատրվում է առավել լարված աշխատանքային գործունեությամբ, որովայնի առպատային պատի թուլությամբ և այլն: Կանանց որովայնի պատի թուլացնող կարևոր պատճառագիտական գործոններից է հղիությունը , որի դեպքում որովայնի սպիտակ գիծը բարակում է:Ծննդաբերությունից հետո սպիտակ գծի, պորտայի օղի չափերի , մկանների կառուցվածքի և լարվածության բավարար վերականգնում տեղի չի ունենում, միայն լավ մարզված մարզուհիների որովայնի պատն է ծննդաբերությունից հետո լրիվ վերականգնվում, իսկ մյուսներինը մնում է այս կամ այն աստիճանի կախված վիճակում:Այդ փոփոխություններն առավել ակնառու են դառնում մի քանի անգամ ծննդաբերած կանանց մոտ , որոնց որովայնը հաճախ է կախված լինում: Գանգատներ Երբեմն գանգատները բացակակայում են և այս դեպքում հիվանդը ճողվածքի գոյության մասին չի կասկածում: Ճողվածքի սուբյեկտիվ նշանները հիմնականում հանգում են ցավի: Ցավի բնույթը և սրությունը կարող են միանգամայն տարբեր լինել: Հատկանշանական է ցավերի ուժգնացումը ֆիզիկական լարման ժամանակ, սակայն հիվանդներից ոմանք ցավեր են զգում փորափքանքի՝ մետեորիզմ , փորկապության և այլ դեպքերում: Ճողվածքին առավել բնորոշ ախտանշաններից է արտափքվածությունը, որը լինում է տարբեր ձևի և մեծության:Երբ հիվանդը ընդունում է պառկած դիրք, ճողվածքային արտափքանքը ինքնաբերաբար կամ ձեռքի օգնությամբ վերադառնում է որովայնի խոռոչ: Բարդությունների ժամանակ կարող են լինել բերանի չորություն, բարձր ջերմություն, ցավը լինում է արտահայտված և մշտական, միանում են աղիքային անանցանելիության նշանները, ցավերից բացի կարող են լինել նաև ստամոքսաղիքային ուղու զանազան խանգարումեր, երբեմն փսխում, գղտոց, փորկապություն, փորափքանք, իսկ սահող ժողվածքների դեպքում նաև դժվարամիզություն: Բարդությունների դեպքում կարող է մինչ այդ ներուղղվող արտափքվածությունը դառնալ չներուղղվող: Ô±ÕÕ¿Õ¸Ö€Õ¸Õ·Õ¸Ö'Õ´ Հիվանդի զննում-կատարվում է պառկած և կանգնած դիրքում: Կատարվում է աուսկուլտացիա, պերկուսիա Գործիքային հետազոտություն-սոնոգրաֆիա, ներքին ճողվածքների դեպքում կատարվում է լապարոսկոպիա, տրանսիլումինացիա և այլն: Ô²Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´ Ճողվածքների բուժումը վիրահատական է: Կատարում են ՝ 1. Ô±Õ¼Õ¡Õ»Õ¡ÕµÕ«Õ¶ ÕºÕ¡Õ¿Õ« ÕºÕ¬Õ¡Õ½Õ¿Õ«Õ¯Õ¡ 2. Õ€Õ¥Õ¿Õ«Õ¶ ÕºÕ¡Õ¿Õ« ÕºÕ¬Õ¡Õ½Õ¿Õ«Õ¯Õ¡ Կոնսերվատիվ բուժում կարելի է իրականացնլ միայն որոշ դեպքերում, օրինակ, պորտային ճողվածքի ժամանակ մանկական հասակում, քանի որ , կարող է ինքնաբերաբար անհետանալ, ինչպես նաև այն դեպքում, երբ հնարավոր չէ կատարել վիրահատություն՝ (զառամյալ տարիք, սիրտանոթային կամ շնչառական անբավարարություն, հղիության ուշ ժամկետներ): Այս հակացացումերը վերաբերում են չբարդացած ճողվածներին, սակայն օղակման դեպքում հակացացումերը հաշվի չեն առնվում: Ô¿Õ¡Õ¶ÕÕ¡Ö€Õ£Õ¥Õ¬Õ¸Ö'Õ´ Ճողվածքների առաջացումը միշտ չէ, որ հնարավոր է կանխել, սակայն վաղ հասակից սպորտով կանոնավոր զբաղվելը, անկասկած ճողվածքների զարգացումը կանխող լավագույն միջոցն է: Կարևոր է նաև աշխատանքի ճիշտ կազմակերպումը, և ֆիզիկական ծանր աշխատանքի արգելումը այն անձանց , որոնք ունեն թույլ մկանային համակարգ: Ô±ÕºÖ€Õ¥Ö" Ô±Õ¼Õ¸Õ²Õ» ... Պատրաստեց՝ Բունիաթյան Գ. նյութը պատրաստելիս օգտվել ենք՝ Աբդոմինալ վիրաբուժություն Երևան 2011թ, Վիրաբուժական հիվանդություններ 2րդ մաս Երևան1999թ