81 views
Փորափքանքը սովորաբար պայմանավորված է լինում որոշակի մթերքի գործածությամբ, որի դեպքում մարսողական համակարգը շատ ավելի ինտենսիվ է աշխատում։ Բացի այդ, փորափքանքի պատճառ կարող է դառնալ նաև սննդի հետ մեծ քանակությամբ օդ կուլ տալը, ուստի նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է սնվելիս հնարավորինս քիչ խոսել։ Այսպիսով՝ որպես կանոն փորափքանքի պատճառները լինում են անվնաս ու պայմանավորված չեն լինում որևէ վտանգավոր խնդրով, սակայն լինում են դեպքեր, երբ աղիներում մեծ քանակությամբ գազերի կուտակումը հուշում է առողջական լուրջ խնդիրների մասին։ Express Health պարբերականը ներկայացրել է, թե որ դեպքերում է փորափքանքը հուշում վտանգավոր հիվանդությունների մասին։ Սրտային անբավարարություն Որովայնի ցավն ու փորափքանքը ոչ միշտ են պայմանավորված լինում աղեստամոքսային տրակտի խնդիրներով։ Երբեմն այս խանգարումը հուշում է սրտային անբավարարության մասին։ Բանն այն է, որ այս հիվանդության դեպքում սրտամկանը չի կարողանում ապահովել արյան ճիշտ շրջանառությունը, ինչի հետևանքով որովայնի խոռոչում հեղուկ է կուտակվում՝ առաջացնելով բավական տհաճ զգացողություններ։ Այս վտանգավոր խնդիրը զարգանում է աստիճանաբար։ Ժամանակի ընթացքում իրավիճակն էլ ավելի է վատթարանում և անհրաժեշտ միջոցները չձեռնարկելու դեպքում հիվանդությունը կարող է մահվան ելք ունենալ։ Սրտային անբավարարության մասին հուշող մյուս ախտանշաններն են հևոցը, հոգնածությունը և ոտքերի ու կոճերի այտուցվածությունը։ Լյարդի ցիռոզ Լյարդի ցիռոզը նույնպես կարող է դրսևորվել փորափքանքով և այս դեպքում խնդիրը ևս պայմանավորված է լինում հեղուկի կուտակմամբ։ Ցիռոզը որպես կանոն ասոցացվում է ալկոհոլի չարաշահման հետ, սակայն իրականում այս հիվանդության զարգացման պատճառ կարող են դառնալ նաև ժառանգական նախատրամադրվածությունը, հեպատիտն ու հեպատոզը։ Ընդ որում` վերջինը հաճախ զարգանում է զգալի ավելորդ քաշի կուտակման, երկար ժամանակ ուժեղ ազդեցություն ունեցող դեղորայքի և կենսաբանական ակտիվ սննդային հավելումների ընդունման, ինչպես նաև մեծ քանակությամբ պրոտեինների և յուղոտ մթերքի գործածության դեպքում։ Õ'Õ¥Õ¬Õ«Õ¡Õ¯Õ«Õ¡ Այս հիվանդությունը բնորոշվում է գյուտերի (սնձան)՝ որոշ հացահատիկներում պարունակվող սպիտակուցի նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականությամբ։ Այս հիվանդությունը բավական վտանգավոր է, քանի որ մարդու օրգանիզմը կարող է չյուրացնել ոչ միայն սնձանը, այլև օգտակար վիտամիններ ու սննդարար նյութերը, ինչը թուլացնում է իմունային համակարգը։ Այս հիվանդության մասին կարող են հուշել ինչպես փորափքանքը, այնպես էլ փորլուծությունը, որովայնի ցավերն ու հոգնածությունը, որոնք ի հայտ են գալիս գլյուտեն պարունակող մթերքի (ցորեն, գարի, աշորա և դրանցից պատրաստվող մթերք) գործածությունից հետո։ Ô³Ö€Õ£Õ¼Õ¾Õ¡Õ® Õ¡Õ²Õ¸Ö' Õ°Õ¡Õ´Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ«Õ· Այս հիվանդության դեպքում հիվանդները հաճախ են գանգատվում փորափքանքից։ Ընդ որում՝ տհաճ զգացողություններն առավել հաճախ ի հայտ են գալիս երեկոյան։ Քաղցկեղ Եթե փորափքանքն ուղեկցվում է անբնական հագեցածության զգացողությամբ, որն ի հայտ է գալիս անգամ քիչ քանակությամբ սննդի գործածությունից հետո, ինչպես նաև քաշի նվազմամբ, որը պայմանավորված չէ սննդակարգի կամ կենսակերպի փոփոխությամբ, ապա հարկավոր է անհապաղ դիմել բժշկին, քանի որ խնդիրը կարող է հուշել քաղցկեղի մասին։ Այս կերպ կարող են դրսևորվել ձվարանների քաղցկեղը, ստամոքսի քաղցկեղն ու աղիների քաղցկեղը, ուստի եթե նման տհաճ զգացողությունները պահպանվում են երկար ժամանակ, ապա հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել։ Նյութը՝ med.tert.am