
77 views
Նորածին երեխաներն օրվա մեծ մասն անցկացնում են քնած, սակայն ծնորղներն, այնուամենայնիվ, պետք է շատ ուշադիր լինեն: Հատկապես կարևոր է քնած երեխայի դիրքին հետևելը, ուստի մինչ փոքրիկի մի փոքր մեծանալն ու ինքնուրույն դիրքը փոխելը հարկավոր է պարբերաբար փոխել նրա դիրքը: Այս մասին հաղորդում է tert.am -ը: Õ€Õ¡Ö€Õ¯ Õ§ Õ°Õ«Õ·Õ¥Õ¬, Õ¸Ö€ Ö"Õ¶Õ« ÕµÕ¸Ö'Ö€Õ¡Ö"Õ¡Õ¶Õ¹ÕµÕ¸Ö'Ö€ Õ¤Õ«Ö€Ö"Õ¶ Õ¸Ö'Õ¶Õ« Õ«Ö€ Õ¡Õ¼Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨, Õ¸Ö'Õ½Õ¿Õ« Õ°Õ¡Ö€Õ¯Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ§ ÕºÕ¡Ö€Õ¢Õ¥Ö€Õ¡Õ¢Õ¡Ö€ ÖƒÕ¸ÕÕ¥Õ¬ Õ¡ÕµÕ¶: Ô¿Õ¸Õ²Ö"Õ« Õ¾Ö€Õ¡ ÕºÕ¡Õ¼Õ¯Õ¡Õ® Սա շատ ապահով դիրք է, քանի որ այս աջ կամ ձախ կողքի վրա պառկած երեխան չի խեղդվի անգամ հաճախ փսխելու դեպքում: Բացի այդ, այս դիրքը նպաստում է գազերի դուրս գալուն, ինչը շատ կարևոր է նորածինների համար՝ հատկապես որովայնի սուր ցավերի դեպքում: Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս ազդրի բնածին հոդախախտից (կոնքազդրային հոդի դիսպլազիա) տառապող երեխաներին երկար ժամանակ թողնել այս դիրքով, քանի որ այդ դեպքում մեծանում է հոդերի վրա գործադրվող ծանրաբեռնավածությունը: Բացի այդ, խորհուրդ է տրվում պարբերաբար փոխել երեխայի դիրքը՝ գանգի և պարանոցի ձևափոխումից խուսափելու համար: Õ"Õ¥Õ»Ö" Õ¾Ö€Õ¡ ÕºÕ¡Õ¼Õ¯Õ¡Õ® Սա բնական դիրք է երեխայի համար, սակայն այն կարող է վտանգավոր լինել, քանի որ փսխելու դեպքում փոքրիկը կարող է խեղդվել: Նման խնդրից խուսափելու համար հարկավոր է կերակրելուց հետո փոքրիկին որոշ ժամանակ պահել ուղղահայաց դիրքով մինչև օդի դուրս գալը: Սակայն այս դիրքը հակացուցված է մկանային հիպերտոնուսից, հարբուխից, կոլիկներից կամ գազերի կուտակումից տառապող փոքրիկներին: ÕˆÖ€Õ¸Õ¾Õ¡ÕµÕ¶Õ« Õ¾Ö€Õ¡ ÕºÕ¡Õ¼Õ¯Õ¡Õ® Երեխաների համար շատ օգտակար է նաև որովայնի վրա պառկած քնելը, սակայն այս դիրքով երեխային կարելի է պառկեցնել միայն մեկ ամսականից հետո: Այս դիրքը նպաստում է պարանոցի և մեջքի մկանների ամրապնդմանը, օգնում է ազատվել գազերից, ինչպես նաև բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը: Սակայն այս դիրքով պառկած երեխան պետք է լինի ծնողների մշտական հսկողության տակ: Բացի այդ, այս դեպքում անկողնում չպետք է լինեն բարձեր, խաղալիքներ, ծածկոցներ և այլ իրեր, իսկ փոքրիկը պետք է պառկած լինի հատուկ օրթոպեդիկ ներքնակի վրա: Ô»Õ¶Õ¹Õ¸Ö' Õ§ Õ°Õ¡Ö€Õ¯Õ¡Õ¾Õ¸Ö€ ÕºÕ¡Ö€Õ¢Õ¥Ö€Õ¡Õ¢Õ¡Ö€ ÖƒÕ¸ÕÕ¥Õ¬ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡ÕµÕ« Õ¤Õ«Ö€Ö"Õ¨ Հաճախ ծնողները նկատում են, որ փոքրիկի գլխի մի կողմն ավելի հարթ է, քան մյուս կողմը, ինչը կարող է պայմանավորված լինել երկար ժամանակ նույն դիրքով պառկելով: Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս պարբերաբար փոխել երեխայի դիրքը: Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ մի քանի շաբաթ անց երեխան ինքնուրույն կընտրի իրեն հարմար դիրքը, ուստի հարկավոր չէ անընդհատ փոխելու անհրաժեշտություն այլևս չի լինի: Եթե անգամ հարկավոր է փոխել փոքրիկի դիրքը, ապա մասնագետները խորհուրդ են տալիս անել դա այն ժամանակ, երբ երեխան կարթնանա: Նյութի աղբյուրը՝ tert.am