73 views
Սեռական ցանկության նվազման պատճառ կարող են դառնալ ոչ միայն բնական տարիքային գործընթացները, այլև որոշակի խանգարումներն ու հիվանդությունները, ուստի այս խնդիրը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ խանգարումներից մի քանիսը: Ընկճախտ (դեպրեսիա) Ընկճախտը կարող է հանգեցնել ամենատարբեր բարդությունների, այդ թվում նաև սեռական ցանկության նվազման: Սա է պատճառը, որ դեպրեսիայի ժամանակ մարդիկ կորցնում են հետաքրքրությունը նախկինում հաճույք պատճառող տարբեր ակտիվությունների նկատմամբ: Ճարպակալում Ավելորդ քաշի առկայությունը զգալի ազդեցություն է ունենում մարդու լիբիդոյի վրա: Սա պայմանավորված է նրանով, որ ճարպակալման դեպքում հաճախ են նկատվում արյունատար անոթների վնասվածքներ, ինչի հետևանքով արյան հոսքը դեպի սեռական օրգանները նվազում է: Արդյունքում նվազում է նաև սեռական ցանկությունը: Õ‡Õ¡Ö"Õ¡Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¤Õ«Õ¡Õ¢Õ¥Õ¿ Արյան մեջ շաքարի բարձր մակարդակն առհասարակ բացասաբար է անդրադառնում առողջության վրա: Սա սեքսի նկատմամբ մարդու հետաքրքրության նվազման հիմնական պատճառներից մեկն է: Շաքարային դիաբետը կարող է բացասաբար ազդել տղամարդկանց էրեկցիայի վրա, ինչպես նաև հանգեցնել հեշտոցի չորության: Õ"Õ¶Õ« ÕÕ¡Õ¶Õ£Õ¡Ö€Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€ Քնի պակասը խիստ բացասաբար է անդրադառնում սեռական ցանկության վրա: Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ քնի օբստրուկտիվ ապնոէով տառապող տղամարդկանց օրգանիզմում տեստոստերոնի մակարդակը նորմայից ցածր է լինում, ինչը բացասաբար է անդրադառնում սեքսի նկատմամբ հետաքրքրության վրա: Սթրես Սթրեսն անմիջականորեն ազդում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց լիբիդոյի վրա: Գիտնականները պարզել են, որ հետտրավմատիկ սթրեսային խանգարումից տառապող մարդիկ ավելի հաճախ են բախվում սեռական դիսֆունկցիայի խնդրին, ի տարբերություն նրանց, որոնց մոտ նման խանգարում առկա չէ: Նյութի աղբյուրը՝ med.tert.am