
98 views
Միայն բեղմնավորման օրվա հիման վրա երեխայի սեռն իհարկե կարելի է որոշել, սակայն հնարավոր չէ վստահ լինել, որ այն ճիշտ է որոշվա, քանի որ բնությունն ինքն է որոշում, թե ով պետք է լույս աշխարհ գա: Սակայն եթե ծնողները հստակ կամ գոնե մոտավոր հիշում են երեխայի բեղմնավորման օրը, ապա կարելի է օգտվել բեղմնավորման օրվա վրա հիմնված աղյուսակից, որը թույլ կտա պարզել երեխայի սեռը, մինչ ուլտրաձայնային հետազոտությունը կտա հստակ պատասխան: ÕˆÕ¾ Õ§ ÕºÕ¡Õ¿Õ¡Õ½ÕÕ¡Õ¶Õ¡Õ¿Õ¸Ö' Õ¥Ö€Õ¥ÕÕ¡ÕµÕ« Õ½Õ¥Õ¼Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Երեխայի սեռը որոշվում է քրոմոսոմների համադրությամբ: Աղջիկների դեպքում երեխան ունենում ХХ քրոմոսոմներ, իսկ տղայի դեպքում՝ ХY: Հենց Y-քրոմոսոմն է համարվում «տղամարդկանց» քրոմոսոմ և այն կարող է փոխանցել միայն հայրը: Սա նշանակում է, որ երեխայի սեռը կախված է միայն հորից: Ավելի ճիշտ՝ այն կախված է ձվաբջիջը բեղմնավորած սերմնաբջջի ունեցած քրոմոսոմներից: ÔµÖ€Õ¥ÕÕ¡ÕµÕ« Õ½Õ¥Õ¼Õ¶ Õ¸Ö' Õ¢Õ¥Õ²Õ´Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ´Õ¡Õ¶ Ö…Ö€Õ¨ Երեխայի սեռն ըստ բեղմնավորման օրվա որոշելու գաղափարն ունի որոշ գիտական հիմքեր: Բանն այն է, որ իգական սեռի համար պատասխանատու ХХ քրոմոսոմներով սերմնաբջիջներն ավելի «ծանր» են և դանդաղ են շարժվում, սակայն ավելի կենսունակ են և դիմացկուն ոչ բարենպաստ պայմաններում, քան արական սեռի համար պատասխանատու ХY քրոմոսոմներով սերմնաբջիջները: Սա նշանակում է, ХY քրոմոսոմներով սերմնաբջիջներն ավելի արագ են շարժվում, ուստի ավելի շուտ են հասնում ձվաբջջին: Սակայն եթե սեռական ակտը տեղի է ունեցել ձվազատումից առաջ, ապա այդ ձվաբջիջները չեն հասցնի հասնել ձվաբջջին, քանի որ մինչ այդ կմահանան, մինչդեռ ավելի կենսունակ ХХ քրոմոսոմներով ձվաբջիջները կկարողանան ճիշտ ժամանակին հասնել ձվաբջջին: Ձվազատման օրն ու դրանից հետո մի քանի օրվա ընթացքում տեղի ունեցած բեղմնավորման դեպքում տղա երեխայի լույս աշխարհ գալու հավանականությունն ավելի բարձր է, սակայն եթե սեռական ակտը տեղի է ունեցել մինչ այդ, ապա բարձր է աղջիկ երեխայի լույս աշխարհ գալու հավանականությունը: Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ ÕºÕ¡Ö€Õ¦Õ¥Õ¬ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡ÕµÕ« Õ½Õ¥Õ¼Õ¶ Õ¨Õ½Õ¿ Õ¢Õ¥Õ²Õ´Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ´Õ¡Õ¶ Ö…Ö€Õ¾Õ¡. Õ°Õ¡Õ·Õ¾Õ¡Ö€Õ¯Õ´Õ¡Õ¶ Õ¢Õ¡Ö€Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Չնայած, որ ներկայացված մեթոդն իսկապես ունի գիտական հիմք, գործնականում բավականին հաճախ լինում են նաև բացառություններ: Մինչ բեղմնավորումը երեխայի սեռը պլանավորելու համար կինը պետք է հստակ իմանա իր ձվազատման օրերը: Եթե զույգը վաղուց է պլանավորել հղիությունն ու օգտագործել է հատուկ թեստեր, ապա խնդիրներ չեն առաջանա: Սակայն հասարակ օրացույցային մեթոդը կարող է և անարդյունավետ լինել, քանի որ անգամ կանոնավոր դաշտանային ցիկլի դեպքում շատ կանանց մոտ կարող են որոշ շեղումներ լինել: Նման շեղումների պատճառ կարող են դառնալ սթրեսները, կլիմայական փոփոխությունները, մրսածությունը, առողջական տարբեր խնդիրները և անգամ հասարակ հոգնածությունը: Նյութի աղբյուրը՝ trimestryberemennosti.ru