
69 views
Շրջապատում հաճախ լսում ենք` «նևրոզ ունեմ» և շատ դեպքերում, մարդիկ չկարևորելով հիվանդության լրջությունն ու չգնահատելով ռիսկերը, շրջանցում են այն, իսկ արդյունքում բախվում լուրջ խնդիրների: Մարդիկ անլուրջ են վերաբերվում երևույթին՝ մտածելով, որ ժամանակակից կյանքի ռիթմը սթրեսներով լի է և կարիք չկա ժամանակ տրամադրել հիվանդության բուժման համար: Մինչդեռ անհրաժեշտ է գիտակցել, որ նևրոզը լուրջ հիվանդություն է, իսկ բուժող բժիշկը հոգեբույժն է: «Արմենիա» ԲԿ փսիխոսոմատիկայի բաժնի վարիչ, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ Գայանե Մարգարյանը ներկայացնում է նևրոզի առաջացման պատճառները, վտանգներն ու հոգեբույժի անհրաժեշտ միջամտությունը հիվանդության բուժման գործընթացին: – Ի՞նչ է նևրոզը: – Նևրոզը ժամանակակից կյանքի ամենատարածված հիվանդություններից է, որն անվանում են քաղաքակրթության թերություն: Նևրոզը նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումն է, որը զարգանում է ոչ թե գերհոգնածությունից կամ գերլարվածությունից, ինչը ենթադրում են շատերը, այլ զարգանում է մարդու մեջ տևական ժամանակ առկա իրարամերժ ցանկությունների գոյության արդյունքում «ուզում եմ՝ չեմ կարող» կամ «չեմ ուզում՝ պարտավոր եմ»: Երբեմն հիվանդությունը զարգանում է այն ժամանակ, երբ պետք է ընտրություն կատարել երկու անցանկալի կամ ցանկալի երևույթների միջև: Նման իրարամերժ ցանկությունների պարագայում, երբ մարդը չի կարողանում իր համար ընտրություն կատարել, զարգանում է նևրոզ: – Ո՞վ է բուժում նևրոզը: – Այս հիվանդությունն, անկասկած, բուժում է հոգեբույժը, թեև պրակտիկայում տարածված է, որ նյարդաբաններն ու թերապևտները նույնպես զբաղվում են հիվանդության բուժմամբ: Ժամանակին սրտի նևրոզի բուժումն իրականացնում էին սրտաբանները, աղեստամոքսային տրակտի համակարգի նևրոզի դեպքում՝ թերապևտները: Միայն հոգեբույժը կարող է մասնագիտերոն ճիշտ ախտորոշմամբ գնահատել` կա՞ նևրոզ է, թե՝ ոչ: Նևրոզի հիմանական ախտանիշը տրամադրության անկումն է և միայն հոգեբույժը կարող է գնահատել հիվանդության տիպիկ տրամադրության անկումը: – Որո՞նք են նևրոզի առաջացմանը նպաստող գործոնները: – Գերլարվածությունը, անքնությունը, կրած հիվանդությունները, անկանոն սնվելը, սոմատիկ այլ հիվանդություններ: – Հիվանդության առաջացման համար ի՞նչ դեր ունեն հոգեկան տրավմաները: – Հոգեկան տրավմաների ազդեցությունը բազմաթիվ հիվանդությունների զարգացման գործընթացում չափազանց մեծ է՝ այդ թվում նաև նևրոզի: – Անորեքսիայի և նևրոզի առաջացման միջև ի՞նչ կապ գոյություն ունի: – Անորեքսիան շատ լուրջ հիվանդություն է: Պետք է տարբերել անորեքսիայի և շիզոֆրենիայի, ինչպես նաև անորեքսիայի և նևրոզների սահմանները: Խնդրի գնահատումը նույնպես հոգեբույժի աշխատանքն և պետք է նրա կողմից ախտորոշվի հոգեբանական գործոնների ազդեցությունները հիվանդության զարգացման գործընթացում: Այն կարող է զարգանալ սկսած վաղ մանկական տարիքից` դժգոհությունների, խանդի զգացումի, անհաջողությունների և այլ պատճառների արդյունքում: Անորեքսիան դեղորայքով չի բուժվում, անհրաժեշտ է խորը և ծավալուն փսիխոթերապիա և փսիխոանալիզ իրականացնել: – Կա՞, արդյոք, կապ մարդու բնավորության ու նևրոզի միջև: – Կապն անմիջական է: Բնավորության գծերից կախված են մարդու հիվանդությունները: Եթե մարդը չի կարողանում ճիշտ ընտրություն կատարել, անշուշտ, դա բնավորության խնդիր է: Իսկ նևրոզ առաջանում է ներքին լարվածության և երկակի մտքերի պատճառով, որի հետևանքով մարդը չի կարողանում ճիշտ ընտրություն կատարել: – Ժառանգական գործոնն ու նևրոզի առաջացումը նույնպե՞ս կապ ունեն: – Ժառանգական գործոնի ու նևրոզի առաջացման միջև անմիջական կապ գոյություն չունի: Ինչպես մի շարք այլ հիվանդությունների, այնպես էլ այս պարագայում, որոշակի նշանակություն է ձեռք բերում ժառանգական նախատրամադրվածությունը: – Որո՞նք են նևրոզի տեսակները: – Գոյություն ունի նևրոզի թեթև տեսակ, որը դրսևորվում է թույլ գլխացավով, քնի ոչ խորը խանգարումով, անաշխատունակությամբ և այլն: Այս պարագայում նախանշանները թույլ են արտահայտվում և խորհուրդ է տրվում իրականացնել կազդուրիչ բուժում, որի համար օգտակար է շրջագայությունը, հանգիստը: Õ†Ö‡Ö€Õ¸Õ¦Õ« Õ°Õ¡Õ»Õ¸Ö€Õ¤ Õ¿Õ¥Õ½Õ¡Õ¯Õ¶ Õ¡Õ¶Õ¾Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ¯ÕºÕ¹Õ¸Ö'Õ¶ Õ¶Ö‡Ö€Õ¸Õ¦, Õ¸Ö€Õ¶ Õ¨Õ¶Õ©Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¯ÕºÕ¹Õ¸Ö'Õ¶ Õ´Õ¿Ö"Õ¥Ö€Õ« Õ¸Ö' Õ¾Õ¡ÕÕ¥Ö€Õ« Õ¡Ö€Õ¿Õ¡Õ°Õ¡ÕµÕ¿Õ´Õ¡Õ´Õ¢: Հիվանդության մյուս տեսակը հիստերիկ նևրոզն է, որն անմիջականորեն կապ ունի մարդու բնավորության հետ: Հուզական ոչ կայուն մարդկանց է բնորոշ այս տեսակը: Նման պարագայում հիվանդությունը կարող է դրսևորվել կեղծ կուրությամբ, կեղծ համրությամբ, կեղծ լսողությամբ և այլն: Շատ դեպքերում մարդիկ` չկարողանալով գնահատել իրավիճակը` սայլյակին գամված և ծանր վիճակում դիմում են բժշկի օգնությանը: Առհասարակ, նևրոզի ժամանակ դրսևորվում են բոլոր սոմատիկ խանգարումները: Նևրոզով տառապող մարդիկ տագնապային, անիքնավստահ մարդիկ են, ովքեր կորցնում են սոցիալական կապերը, խուսափում են շրջապատի հետ շփումից, ֆիքսվում են սեփական անձի վրա կամ` ընդակառակը, մարդկանց մոտ մշտապես խոսում են սեփական խնդիրների մասին ու շրջապատի համար դառնում ձանձրալի աձնավորություն: Նևրոզի հետևանքով լուրջ հոգեբանական խնդիրներ կարող են զարգանալ: – Հնարավո՞ր է նևրոզն ինքնուրույն անցնի: – Նևրոզը հիվանդություն է և միայն բժշկի միջամտությամբ է բուժվում: Գոյություն ունի նևրոզանման վիճակ, նման պարագայում այն անցնում է ինքնուրույն: – Եթե նևրոզը չբուժվի ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ: – Նևրոզով հեշտ է հիվանդանալ, սակայն դժվար է բուժվել: Սա դարի հիվանդություններից է: Բուժումը երկարատև է և, առաջին հերթին, անցէ կացվում փսիխոանալիզ, որից հետո՝ դեղորայքային բուժում: Բուժման համար անհրաժեշտ է հոգեբանի և հոգեբույժի համատեղ միջամտությունը, բայց ոչ երբեք` նյարդաբանի: Նևրոզը չբուժվելու դեպքում տարիների ընթացքում անձի մոտ կարող է ձևավորվել հաշմանդամություն, ով ֆիզիկապես առողջ է, սակայն հոգեպես` տկար: – Մարդը ե՞րբ պետք է դիմի բժշկի, ինչպե՞ս պետք է հասկանա, որ նևրոզի նախանշաններ են զարգանում: – Երբ երկարատև է տրամադրության անկումը, կպչուն մտքերը, անհիմն մարմնական ցավերը և այլ գանգատները, պետք է դիմել բժշկի: Մարդիկ չպետք է խուսափեն հոգեբույժի մոտ այցելելուց և անհրաժեշտ է կոտրել այն կարծրատիպը, թե հոգեբույժը հոգեկան հիվանդների բժիշկ է: Պետք է հիշել, հոգեբույժը պարտավոր է լինել հոգեբան և հոգեբույժ, իսկ հոգեբանը չի կարող լինել հոգեբույժ: – Նևրոզի ժամանակ բուժումն ի՞նչ պայմաններում է իրականացվում` ամբուլատո՞ր, թե՞ ստացիոնար: – Արտերկրում հիվանդությունը բուժում են ամբուլատոր պայմաններում, քանի որ այնտեղ պայմաններն այլ են: Մեզ մոտ բուժումը ստացիոնար պայմաններում է կազմակերպվում: – Որո՞նք են հիվանդության ժամանակակից բուժման մեթոդները: – Փսիխոթերապիան և դեղորայքային բուժումը: – Որքա՞ն բուժման տևողությունը: – Խիստ անհատական է` կարող է տևել տաս օր, կարող են տևել տարիներ: – Առանց դեղահաբերի հնարավո՞ր է բուժել: – Եթե խորացած նևրոզ չէ, հնարավոր է: – Ժողովրդական բժշկական մեթոդներով բուժում գոյություն ունի՞: – Ո՛չ, գոյություն չունի: – Նևրոզը լիարժեք բուժվո՞ւմ է: – Շատ կարևոր է մարդու ինտելեկտն ու ընկալունակութունը: Եթե մարդը կարողանում է ներդաշնակ ընկալել խնդիրը, մեծ հաշվով, լիարժեք բուժումն ապահովված է: – Ֆիզիկական ակտիվությունը նևրոզի բուժման պարագայում ի՞նչ դեր ունի: – Առհասարակ, ֆիզիկական ակտիվությունը հակադեպրեսանտ ազդեցություն ունի: Շատ օգտակար է նաև քայլելը: – Ինչպե՞ս կանխարգելել նևրոզը: – Եթե հոգեբանական ֆոնի վրա է զարգանում հիվանդությունը, հարկավոր է երևույթների նկատմամբ դրսևորել խոհեմություն, որպեսզի կարողանալ իրավիճակն օբյեկտիվ գնահատել՝ խուսափելով ավելորդ սթրեսներից: Անհրաժեշտ է զերծ մնալ ավելորդ հուզական դրսևորումներից: