
453 views
Ունաբ , զսպենի , (լատ.՝ Ziziphus ), դժնիկազգիների ընտանիքի պտղատու բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 40 տեսակ։ ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Ունաբ սովորական Ô¿Õ¥Õ¶Õ½Õ¡Õ¢Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¶Õ¯Õ¡Ö€Õ¡Õ£Õ«Ö€ Խոշոր կամ միջին մեծության ծառեր են, 4-8 մ բարձրության։ Մատղաշ ընձյուղները փշապատ են։ Բազմամյա ճյուղերը բաց գորշագույն են, ծռմռված։ Տերևները՝ ձվաձև, էլիպսաձև, երբեմն՝ նշտարաձև։ Ծաղիկները՝ երկսեռ, խաչաձև փոշոտվող, դեղին գույնի։ Պտուղը կորիզապտուղ է, հիմնականում՝ գլանաձև, երկարությունը՝ 3-4 uմ, լայնությունը՝ մինչև 1,5 սմ, դեղնավուն կամ ․կարմրավուն հարթ, լերկ մաշկով։ Õ"Õ«Õ´Õ«Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¯Õ¡Õ¦Õ´ Հասուն մրգերի պտղամիսը պարունակում է սպիտակուցներ, ճարպեր , օրգանական թթուներ, ածխաջրեր, թթուներ, C և P խմբի վիտամիններ, բետտա - կարոտին, ինչպես նաև B1, B2 և B5 խմբի վիտամիններ։ Հանքային նյութերից՝ կալցիում, ֆոսֆոր, կալիում, երկաթ, մագնեզիում, կոբալտ և մեծ քանակությամբ յոդ։ Տերևներում, բնափայտում և արմատներում մեծ քանակությամբ ալկոլոիդներ և օրգանական թթուներ կան։ Պտղամիսը հաստ է, բաց կանաչ կամ սպիտակ գույնի, քաղցր է (մինչև 30 % շաքարներ)։ Õ†Õ·Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Ö‡ Õ¯Õ«Ö€Õ¡Õ¼Õ¸Ö'Õ´ Բույսի պտուղներն ուտելի են թարմ և չոր վիճակում, պատրաստում են մուրաբա, ջեմեր, հյութեր, գինի, կոմպոտներ, մարինադներ և այլն։ Ունաբի ծառը դիմացկուն է ջերմաստիճանի փոփոխությունների հանդեպ, դիմանում է մինչև 30 °C ցրտահարությանը, երաշտադիմացկուն է, լավ է տանում ամառվա շոգը։ Շատ հետաքրքիր է ունաբի բուսաճական շրջանը։ Ծառի առաջին տերևները սկսում են բացվել մայիսի վերջերին։ Ծաղիկները բացվում են հունիսին, պտուղների հասունացման շրջանը սկսվում է հոկտեմբերին և շարունակվում է մոտ մեկ ամիս։ Ծառը տերևաթափ է լինում դեկտեմբեր-հունվար ամիսներին։ Ունաբի սովորականի բոլոր մասերն ունեն բուժիչ հատկություններ։ Ունաբի պտուղն ունի մանրէասպան, վերքամոքիչ, արյունը մաքրող, խորխաբեր, թույլ լուծողական, սրտի աշխատանքը լավացնող, միզամուղ, սեռական կարողությունը բարձրացնող հատկություններ, ավելացնում է կերակրող մայրերի կաթը։ Ունաբին բարձր է գնահատվում՝ որպես հիպոտենզիվ՝ ճնշումը կարգավորող դիետիկ սնունդ։ Սերմը պարունակում է բույսին բնորոշ սապոնինների խումբ, գլյուկոզա, քսիլոզա և այլ շաքարներ։ Սերմն ունի հանգստացնող, թույլ լուծողական հատկություններ։ Տերևը պարունակում է թմրեցնող նյութեր, ունի խորխաբեր և հիպոտենզիվ հատկություններ, կարգավորում է սրտի ռիթմը։ Հետաքրքիր է իմանալ, որ տերևը ծամելիս՝ փոխվում է ընկալումը համի հանդեպ՝ մարդը չի զգում քաղցր և դառը համերը, իսկ զգայունությունը աղի և թթու համերի հանդեպ լիովին պահպանվում է։ Ունաբի արմատը և կեղևը պարունակում են դաբաղանյութեր և սապոնիններ։ Կեղևը պարունակում է նաև ռուտին։ Ունաբի արմատների եփուկը խթանում է մազերի աճը և ամրացնում մազարմատները։ Ô²ÕªÕ·Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ´Õ¥Õ» Ունաբին իր բուժական հատկանիշներով հայտնի է եղել դեռևս շատ վաղ շրջաններից։ Բուժական նյութերով օժտված են պտուղները, տերևները, սերմերը, բողբոջները, արմատները և բնափայտը ։ Ամենալավ արդյունք ապահովում են թարմ վիճակում օգտագործվող նյութերը։ Բուժական նպատակով հավաքում են տերևները ։ Տերևները պարունակում են դաբաղանյութեր , ֆլավոնային գլիկոզիդներ, սապոնիններ , խեժանյութեր, լորձանյութեր, շաքարներ, օրգանական թթուներ, վիտամին C ։ Տերևներն օժտված են խորխաբեր, սրտի ռիթմը կարգավորող և հիպոտենզիվ ազդեցությամբ։ Պտուղներն օժտված են հեմոստատիկ, կազնամուղ, միզամուղ, ցավազրկող, արյուն մաքրող, հակամիկրոբային և վերք բուժիչ ազդեցությամբ։ Կորիզներն ունեն հանգստացնող և թեթև քնաբեր հատկություն, իջեցնում են զարկերակային ճնշումը։ Չոր կամ թարմ պտուղներն ուտելը օգտակար է հիպերտոնիկ հիվանդության ժամանակ: Պտուղների եփումը օգտակար է սակավարյունության, լուծի, թուլության, գլխապտույտի, չոր հազի դեպքում , բարձրացնում է տոնուսը և իջեցնում արյան մեջ խոլեստերինի պակասությունը: Տերևների թուրմը կարելի է օգտագործել հիպերտոնիայի, թոքերի հիվանդությունների դեպքում: ÕˆÖ'Õ¶Õ¡Õ¢Õ« ÕºÕ¿Õ²Õ« Õ¥ÖƒÕ¸Ö'Õ¯Õ¶ Ö…Õ£Õ¿Õ¡Õ¯Õ¡Ö€ Õ§ Õ½Õ¡Õ¯Õ¡Õ¾Õ¡Ö€ÕµÕ¸Ö'Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶, Õ£Õ¬ÕÕ¡ÕºÕ¿Õ¸Ö'ÕµÕ¿Õ«, Õ¹Õ¸Ö€ Õ°Õ¡Õ¦Õ«, Õ¬Õ¸Ö'Õ®Õ«, Õ¡Õ¶Õ¸Ö'ÕªÕ¡Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶, Õ°Õ«ÕºÕ¸Õ¿Õ¸Õ¶Õ«Õ¡ÕµÕ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´, Õ¯Õ¡Ö€Õ£Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö'Õ´ Õ§ ÕÕ¸Õ¬Õ¥Õ½Õ©Õ¥Ö€Õ«Õ¶Õ« Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ¤Õ¡Õ¯Õ¶ Õ¡Ö€ÕµÕ¡Õ¶ Õ´Õ¥Õ»: Եփուկ. ունաբի 150 գ թարմ պտուղը 20 րոպե եփեք 500մլ ջրում, 1 ժամ թրմեք, քամեք: Խմեք 100-ական մլ՝ օրը 5 անգամ, անկախ ուտելուց: Հիպերտոնիկ հիվանդություն. կերեք 50-ական գ թարմ պտուղ՝ օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե հետո: Շարունակեք 1 ամիս, կրկնեք 7 օրից: