
29 views
ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» (ՈՒԱԿ) Օնկոուրոլոգիական բաժանմունքում կատարվել է հերթական բարդ վիրահատությունը՝ միզապարկի արմատական հեռացում և բարակ-աղիքային «նոր միզապարկի» (նեոցիստ կամ բարակ-աղիքային ռեզերվուար) ձևավորում՝ մեկ փուլով։ Հայաստանում նմանատիպ վիրահատություններ կատարվում են ընդամենը մի քանի կենտրոնում, որոնցից մեկը ՈւԱԿ-ն է։ ÕŽÕ«Ö€Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ¯Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¥Õ¬ Õ¥Õ¶ Õ¾Õ«Ö€Õ¡Õ¢Õ¸Ö'ÕµÕª Ô¿Õ¡Ö€Õ¥Õ¶ Ô¾Õ¡Õ¼Õ¸Ö'Õ¯ÕµÕ¡Õ¶Õ¨, Õ¡Õ½Õ«Õ½Õ¿Õ¥Õ¶Õ¿ ÕŽÕ«Õ¯Õ¿Õ¸Ö€ Ô²Õ¡Õ¤Õ¥ÕµÕ¡Õ¶Õ¨ Ö‡ Õ¡Õ¶Õ§Õ½Õ©Õ¥Õ¦Õ«Õ¸Õ¬Õ¸Õ£ Õ€Ö€Õ¡Õ¶Õ¿ Ô¿Õ¡Ö€Õ¡ÕºÕ¥Õ¿ÕµÕ¡Õ¶Õ¨Ö‰ Օնկոուրոլոգիական բաժանմունքի վարիչ Կարեն Ծառուկյանի խոսքով` Ուռուցքաբանության ազգային կենտրոնում լայնորեն կիրառվում են միզապարկի ուռուցքների բուժման ուղեցույցներով հաստատված բոլոր եղանակները (օրգանապահպան և միզապարկի հեռացումով): Միզապարկի ուռուցքային ախտահարման ուշացած փուլերում բուժման էնդոսկոպիկ եղանակները բավարար չեն հետագայում հիվանդության շարունակական աճի կամ կրկնողության բարձր հավանականության պատճառով: Եթե չկան հակացուցումներ, բուժման լավագույն եղանակը միզապարկի արմատական հեռացումն է՝ բարակ-աղիքային «նոր միզապարկի» (նեոցիստ կամ բարակ-աղիքային ռեզերվուար) ձևավորմամբ: Այս վիրահատության ընթացքում միզապարկը հարմիզապարկային ճարպաբջջանքի, զստային ավշահանգույցների, տղամարդկանց մոտ շագանակագեղձի, իսկ կանանց մոտ արգանդի և հավելումների հետ միասին հեռացվում է: Սնուցող անոթների պահպանմամբ բարակ աղու գալարից ստեղծվում է «նոր միզապարկ» (նեոցիստ): Կատարվում են միզածորանների, միզուկի և նեոցիստի բերանակցումներ։ Մասնագետը նշել է, որ անհրաժեշտության դեպքում հետվիրահատական շրջանում կատարվում է քիմիաթերապիա, որի համար մեծածավալ արմատական վիրահատությունը հակացուցում չի։ Միզապարկի հեռացումից հետո «նոր միզապարկի» ձևավորումն ապահովում է առանց կաթետերների, բարեկեցիկ կյանքի որակ: Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ, հիվանդը կլինիկայից դուրս է գրվել լավացումով, առանց կաթետերների, ինքնուրույն միզարձակությամբ: