
75 views
Այսօր ինտիմ զոնայի մազահեռացումը բավական տարածված միջամտություն է դարձել: Սակայն պացիենտների հետ զրույցները ցույց են տալիս, որ նրանց մեծ մասն այնուամենայնիվ չեն գիտակցում մազահեռացման պատմական ու ազգային առանձնահատկությունները, ինչպես նաև այս միջամտության հնարավոր հեռակա բարդությունները: Այն թյուր կարծիքը, որը հաճախ հանդիպում է ինտերնետային կայքերում, մազի՝ վարակի համար նպաստավոր միջավայր և աղբյուր հանդիսանալու վերաբերյալ, պետք է հերքեմ՝ փաստելով, որ իրականում մեծ նշանակություն ունի ինտիմ հիգիենայի տարրական պահպանումը: Ավելին, մազածածկույթը ևս իր դերն ու նշանակությունն ունի: Ինտիմ զոնայի մաշկը շատ նուրբ է և ցանկացած ազդակ թողնում է որևէ հետևանք՝ ջերմային, տրավմատիկ, ճարագայթային: Չափազանց կարևոր դիտարկում՝ գրեթե ոչ մի կին մինչև էպիլյացիայի միջոց ընտրելը չի խորհրդակցում մասնագետի հետ, չի անցնում նախնական հետազոտություն: Կանայք մոռանում են կամ անտեսում այն փաստը, որ իրենք միջամտություն են իրականացնելու մի հատվածում, որն օժտված է անընդհատ տարբեր բնույթի արտադրություն ունենալու հատկությամբ, չեն բացառվում վիրուսային ախտահարումները, մաշկային խնդիրները: Հիմնականում անտեսվում է մազահեռացման եղանակի ճիշտ ընտրության կարևորությունը, ինչպես նաև այն փաստը, թե երբ է կարելի անել նման պրոցեդուրան: Ու առավել ևս՝ ինչպես նախապատրաստվել: https://www.youtube.com/watch?v=mwlf0JWmqgM Հիմնականում կանայք և աղջիկները դիմում են բժիշկի երբ արդեն առկա են այնպիսի գանգատներ ինչպիսիք են քորը, մրմռոցը, առկա է ցանավորում, արտադրություն արտաքին սեռական օրգաններից, մաշկի գույնի և էլաստիկության փոփոխություն: Բոլոր գանգատները հեռակա են, առաջին մազահեռացման սեանսից հետո նման բան չի նկատվում և պացիենտը հաճախ կապ չի տեսնում մազահեռացման միջամտության ու գանգատի միջև: Այն մաշկային փոփոխությունները և պաթոլոգիաները որոնք հանդիպում էին հիմնականում կլիմակտերիկ շրջանի կանանց մոտ, այսօր ախտորոշվում են երիտասարդ ռեպրոդուկտիվ տարիքի կանանց մոտ: Բարդություններից խուսափելու լավագույն միջոցը մազահեռացման պրոցեդուրա իրականացնելուց առաջ գինեկոլոգի խորհրդատվությունն է: Միայն այսսպիսով է հնարավոր կանխարգելել բարդությունները: Խորհուրդ կտրվի, թե որ ժամանակահատվածում է ճիշտ իրականացնել պրոցեդուրան, ինչպես պատրաստվել ու ամենակարևորը՝ ո՞ր տարբերակն ընտրել: Հակառակ պարագայում բարդություններն անխուսափելի են: Տաթևիկ Ղորուխչյան Õ£Õ«Õ¶Õ¥Õ¯Õ¸Õ¬Õ¸Õ£, Õ½Õ¸Õ¶Õ¸Õ£Ö€Õ¡Ö†Õ«Õ½Õ¿, Õ¢ÕªÕ·Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ£Õ«Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ©Õ¥Õ¯Õ¶Õ¡Õ®Õ¸Ö' Նյութը՝ healthmag.am