
215 views
Չիչխան - Облепиха ( լատ. ՝ Hippophae ), փշարմավ, ձիափշատ, ձիափուշ, ձորի փուշ, փշատագգիների ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի ցեղ։ Ծաղկում է ապրիլ - մայիսին ։ Պտուղը հյութալի Նարնջագույն, կարմրավուն, գնդաձև կամ էլիպսաձև, ճյուղերին կպած կորիզապտուղ է։ Պտուղները պարունակում են վիտամիններ C, E, P, K, B1։ B2, B6, կարոտին , թթուներ , շաքար, սերմերը՝ յուղ, տոկոֆերոլ, կարոտին, տերևները՝ աղաղանյութեր, ֆիտոնցիդներ , ֆլավոնոիդներ և այլն։ Չիչխանի յուղն օգտագործվում է վերքերի, աչքի եղջերաթաղանթի վնասվածքների, այրվածքների, էկզեմայի, ստամոքսի խոցի բուժման համար։ Պտուղներն օգտագործում են թարմ և վերամշակված ։ Երիտասարդ ճյուղերից և տերևներից ստացվում է սև, պտուղներից՝ դեղին ներկ; Բուժման նպատակով օգտագործվում են բույսի պտուղներն ու սերմերը, դրանցից ստացվող յուղը, որոշ դեպքերում նաև՝ տերևները։Չիչխանի պտուղները կանխարգելում են աթերոսկլերոզը , հիպերտոնիան , վաղաժամ ծերությունը, նպաստում սերոտոնինի ստեղծմանը, որը կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը։ Սաթաթթուն թուլացնում է տոքսիկ նյութերի, ռենտգենյան ճառագայթների, սթրեսի ազդեցությունը, կումարինները կանխարգելում են թրոմբների առաջացումը։ Պտուղներից պատրաստված եփուկն օգտագործվել է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ժամանակ։ Չիչխանի յուղը կարելի է պատրաստել այսպես . փայտե հավանգով ճզմում եք պտուղները , տեղավորում ապակե տարայի մեջ , 24 ժամ հետո հավաքում յուղի շերտը : Չիչխանի յուղը օգտագործվումէ գինեկոլոգիական , հակաուռուցքային , հիպերտոնիկ հիվանդությունների , աղեստամոքսային տրակտի սուր խանգարումների ժամանակ: Գ լխացավի դեպքում ճակատին դնել թրջոց չիչխանի պտուղների հյութից կամ յուղից : Թրջոցները կազատեն տանջող գլխացավից : Անեմիայի դեպքում 3 բաժակ չիչխանի հյութը լուծել 1 բաժակ եռացրած ջրում։ Ավելացնել կես բաժակ դաղձից պատրաստված թունդ թուրմ։ Գոլ վիճակում ավելացնել 70 գրամ մեղր։ Բոլորը խառնել, օգտագործել սառը վիճակում, խմելուց առաջ թափահարել։ Խմել օրը 1 բաժակի չափով, սնունդ ընդունելուց 1 ժամ հետո։ Այս դեղատոմսի կիրառումը ավելացնում է էրիտրոցիտների քանակը և հեմոգլոբինի մակարդակը Õ¡Ö€ÕµÕ¡Õ¶ Õ´Õ¥Õ»Ö‰ Պտուղներից եւ սերմերից պատրաստված յուղը նպաստում է վերքերի , այրվածքների , կոշտուկների ապաքինմանը , կիրառվում է 12- մատնյա աղիի և ստամոքսի խոցի բուժման դեպքում : Õ‰Õ¸Ö€ Ö‡ Õ¯Õ¶Õ³Õ¼Õ¸Õ¿ Õ´Õ¡Õ·Õ¯Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Ô½Õ¡Õ¼Õ¶Õ¥Ö" Õ´Õ¥Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ©Õ¥ÕµÕ« Õ£Õ¤Õ¡Õ¬ Õ¯Õ¡Õ©Õ¶Õ¡Õ½Õ¥Ö€Õ¨, Õ¯Õ¡Õ©Õ¶Õ¡Õ·Õ¸Õ¼Õ¨, Õ¹Õ«Õ¹ÕÕ¡Õ¶Õ« Õ°ÕµÕ¸Ö'Õ©Õ¨Ö‰ Քսեք դեմքին և պարանոցին։ 15-20 րոպե հետո լվացվեք գոլ ջրով։ Ունի փափկեցնող, սնուցող, երիտասարդացնող հատկություն։ Բարձրացնում է մաշկի առաձգականությունը։ ÕˆÕ½Õ¯Õ¸Ö€Õ¶Õ¥Ö€Õ« Õ¯Õ¸Õ¿Ö€Õ¾Õ¡Õ®Ö"Õ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Խառնել հավասար քանակությամբ չիչխանի յուղն ու բնական մեղրը, ավելացնել նույնքան կաթնաշոռ։ Այս խառնուրդը լրացնում է կալցիումի պակասը բնական ճանապարհով։ Ընդունել մեկական ճաշի գդալ՝ օրը 3 անգամ։