
99 views
Շուտով կսկսվի ձմեռը, ինչը նշանակում է, որ շատ ընտանիքներում նկուղներից կհանվեն ամռանն այդքան ջանասիրաբար պատրաստված պահածոները: Եվ բոլորովին էլ նշանակություն չունի, թե ոլորտի մասնագետներն ամբողջ ամառ որքան են կոչ արել՝ խուսափել տնային պայմաններում պահածոներ փակելուց, միեւնույն է, «գործն արդեն արված է», եւ տնական խավիարից չփորձելը աններելի հանցանք է թվում մայրիկի նկատմամբ: Պետք է հիշել, որ թերի վերամշակված բանջարեղենը կարող է առաջացնել սննդային բոտուլիզմ, որը ժամանակին չհայտնաբերվելու դեպքում ավարտվում է մահով: Ô»ÕžÕ¶Õ¹ Õ§ ÕºÕ¥Õ¿Ö" Õ«Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¬ Õ¢Õ¸Õ¿Õ¸Ö'Õ¬Õ«Õ¦Õ´Õ« Õ´Õ¡Õ½Õ«Õ¶ Բոտուլիզմի հարուցիչը՝ Clostridium botulinum-ը, բակտերիա է, որը թթվածնի ցածր մակարդակի պայմաններում արտադրում է վտանգավոր տոքսիններ՝ բոտուլոտոքսիններ: Վերջինները արգելակում են նյարդի գործողությունները եւ կարող են հանգեցնել շնչառական եւ մկանային պարալիզացման: Սննդային բոտուլիզմն առաջանում է անհրաժեշտ վերամշակման չենթարկված (նեյրոտոքսիններով եւ բոտուլոտոքսիններով վարակված) սնունդ ընդունելիս: Եվ տնային պայմաններում պահածոյացված մթերքը սննդային բոտուլիզմի հիմնական աղբյուրն է: Բոտուլոտոքսիններն ազդում են նյարդային համակարգի վրա: Սննդային բոտուլիզմի հետեւանքով կարող է առաջանալ կաթված, որին հաջորդում է շնչառական անբավարարություն: Ավելի վաղ կարող են արտահայտվել հետեւյալ նախանշանները՝ Õ£Õ¥Ö€Õ°Õ¸Õ£Õ¶Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ£Õ¬ÕÕ¡ÕºÕ¿Õ¸Ö'ÕµÕ¿ Õ¿Õ¥Õ½Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ ÕÕ¡Õ¶Õ£Õ¡Ö€Õ¸Ö'Õ´ Õ¹Õ¸Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¢Õ¥Ö€Õ¡Õ¶Õ« ÕÕ¸Õ¼Õ¸Õ¹Õ¸Ö'Õ´ Õ¯Õ¬Õ´Õ¡Õ¶ Õ¥Ö' ÕÕ¸Õ½Õ¥Õ¬Õ¸Ö' Õ¤ÕªÕ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ սրտխառնոց Õ¾Ö"Õ¶Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Բոտուլիզմի հետեւանքով պարանոցի եւ ձեռքերի շրջանում կարող է առաջանալ թուլություն, ինչից հետո ախտահարվում են շնչառական եւ մարմնի ստորին հատվածի մկանները: Բոտուլիզմի ժամանակ ջերմաստիճանի բարձրացում եւ ուշագնացություն չի լինում: Սովորաբար թունավորման առաջին նշաններն ի հայտ են գալիս ուտելուց նվազագույնը 4 ժամ հետո եւ առավելագույնը 8 օր անց: Բոտուլիզմը հազվադեպ հանդիպող հիվանդություն է, սակայն բարձր է դրա մահացության ցուցանիշը: Եթե ճիշտ ժամանակին առաջին բուժօգնության միջոցներ չեն ձեռնարկվում (անտիտոքսինի ներարկում եւ թոքերի արհեստական վենտիլացիա), ապա 5–10% դեպքերում այն ավարտվում է մահով: Եթե, այնուամենայնիվ, չեք դիմանում մայրիկի փակած ախորժալի կարմիր տաքդեղը համտեսելու գայթակղությանը, ապա ուտելուց առաջ գոնե 10-15 րոպե եռացրեք այն: Աղբյուրը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն doctors.am