
161 views
Մեկնարկեց Իմունականխարգելման եվրոպական շաբաթին ընդառաջ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախատեսված աշխատանքային հանդիպումը: Նշենք, որ Եվրոպական տարածաշրջանում 2004 թվականից ի վեր ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման Եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը, որի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը պատվաստումների կարևորության և կանխարգելիչ նշանակության մասին, ինչը բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելու ամենաարդյունավետ միջոցներից է: Ô±ÕµÕ½ Õ¿Õ¡Ö€Õ« Õ¶Õ¡ÕÕ¡Õ±Õ¥Õ¼Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ´Õ¥Õ¯Õ¶Õ¡Ö€Õ¯Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¡ÕºÖ€Õ«Õ¬Õ« 24-Õ«Õ¶ Ö‡ Õ¯Õ·Õ¡Ö€Õ¸Ö'Õ¶Õ¡Õ¯Õ¾Õ« Õ´Õ«Õ¶Õ¹Ö‡ Õ¡ÕºÖ€Õ«Õ¬Õ« 30-Õ¨: Հանդիպման մասնակիցներին ողջունեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: Նա նշեց, որ իմունականխարգելումն առողջապահության ոլորտի արդյունավետ ռազմավարություններից է, երբ փոքր ներդրումները տալիս են մեծ արդյունք: Միաժամանակ, փոխնախարարը կարևորեց լրատվամիջոցների դերը տեղեկատվության հասանելիության ապահովման տեսանկյունից, ինչը կնպաստի պատվաստումներում բնակչության բարձր ընդգրկվածությանը և կօգնի պայքարել վարակիչ հիվանդությունների դեմ: «Պատվաստումների դերն անգնահատելի է, իսկ արդյունավետությունը՝ անհերքելի: Այսօր Հայաստանում պատվաստումներ են իրականացվում 17 վարակիչ հիվանդության դեմ` 14 պատվաստանյութով, ունենք բավականին դրական ցուցանիշներ»,- փաստեց Սերգեյ Խաչատրյանը: Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը խոսեց պատվաստումների և պատվաստանյութերի անվտանգության մասին և մասնավորապես ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի կատարվում է գրեթե 80000 դեղաչափ կարմրուկ-կարմրախտ-խոզուկ համակցված պատվաստում և ոչ մի հետպատվաստումային անբարեհաջող դեպք չի արձանագրվում: «Պատվաստումների շնորհիվ Հայաստանում 1995 թվականից այլևս չի արձանագրվում պոլիոմիելիտ հիվանդությունը, 2002-ից մեր երկիրը հռչակվել է պոլիոմիելիտից ազատ գոտի և առ այսօր պահպանում է այս կարգավիճակը: Պատվաստումների շնորհիվ դիֆթերիայի առումով համաճարակային իրավիճակը կայունացել է և վերջին տասը տարում դեպքեր չեն արձանագրվել: Կարմրուկի և կարմրախտի առումով էլ համաճարակային իարվիճակը հանգիստ է. 2007 թվականին իրականացված զանգվածային, այնուհետև պլանային պատվաստումների շնորհիվ՝ 98% ընդգրկվածություն, Հայաստանում կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքեր չեն արձանագրվել»,- նշեց Գայանե Սահակյանը: Մանագետները պատասխանեցին լրագրողներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին: