
85 views
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) պատրաստ է աջակցել հայաստանյան առողջապահական ոլորտում նոր ծրագրերի իրականացմանը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպմանը ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն շեշտել է իրենց պատրաստակամությունը՝ ֆինանսավորել առողջապահական նոր, երկարաժամկետ ծրագրեր: «Մեր մասնակցությունը կախված է մասնավոր ներդրումներից: Եթե դա լինի, պատրաստակամ ենք սերտորեն աշխատել: Սա այն ուղղությունն է, որտեղ կարող ենք արդյունավետ գործակցել»,-շեշտել է Դմիտրի Գվինդաձեն: Արսեն Թորոսյանը փոխանցել է, որ համակարգում նոր ներդրումների ազդակներ, առաջարկներ արդեն ստացվում են: «Այժմ խնդիր է դրված դրանք ճիշտ ուղղորդելու եւ համակարգելու, որպեսզի նպատակային հասնեն իրական խնդիրների արդյունավետ լուծմանը, նույնիսկ ամենանեղ ուղիներով»,-նշել է նախարարը: Հայաստանյան առողջապահական համակարգը բարեփոխումների ուղու վրա է, եւ այս առումով Թորոսյանն առանձնացրել է ապահովագրական համակարգի ներդրումն ու լայն ծածկույթի ապահովումը: Արդեն ընթացքի մեջ է պետական ծառայողների համար ապահովագրական փորձնական ծրագիրը, իսկ առաջիկայում այն կընդլայնվի՝ ներառելով բնակչության կոնկրետ խմբից եւս շուրջ 600 հազար մարդու: «Սա բոլոր խնդիրները չի լուծում, բայց մեծապես փոխում է այս առումով վիճակը: Աստիճանաբար, առաջիկա 3-4 տարվա ընթացքում կհասնենք ապահովագրական ավելի լայն ծածկույթի: Փորձը ցույց է տալիս, որ փոփոխությունները միանգամից անելու քայլերը նվազ հաջողություններ են գրանցում»,-նկատել է առողջապահության նախարարը: ÕŽÔ¶ÔµÔ² Õ°Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶ÕµÕ¡Õ¶ Õ£Ö€Õ¡Õ½Õ¥Õ¶ÕµÕ¡Õ¯Õ« Õ²Õ¥Õ¯Õ¡Õ¾Õ¡Ö€Õ¨, Õ¶Õ¯Õ¡Õ¿Õ« Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶Õ¡Õ¬Õ¸Õ¾ Õ«Ö€ Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¡Õ¶Ö"Õ¡ÕµÕ«Õ¶ ÖƒÕ¸Ö€Õ±Õ¨, Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¡Ö€Õ¯Õ¥Õ¬ Õ§ Õ¡Õ¶Õ±Õ¶Õ¡ÕºÕ¥Õ½ Ö…ÕªÕ¡Õ¶Õ¤Õ¡Õ¯Õ¥Õ¬ Õ¸Ö' ÕÕ¸Ö€Õ°Ö€Õ¤Õ¡Õ¿Õ¾Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¿Ö€Õ¡Õ´Õ¡Õ¤Ö€Õ¥Õ¬ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¢Õ¡Ö€Õ¥ÖƒÕ¸ÕÕ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ« Õ¸Ö'Õ²Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢: Õ†Õ¡ÕÕ¡Ö€Õ¡Ö€Õ¨ Õ½Õ«Ö€Õ¸Õ¾ Õ°Õ¡Õ´Õ¡Õ±Õ¡ÕµÕ¶Õ¥Õ¬ Õ§ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¡Ö€Õ¯Õ«Õ¶: Արսեն Թորոսյանը նաեւ կարեւորել է, ի դեմս ՎԶԵԲ-ի, կայուն ֆինանսական գործընկեր ունենալու հանգամանքը: «Պատրաստ ենք շատ ավելին անել»,-արձագանքելով նախարարին՝ շեշտել է ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն: