
61 views
Պլաստիկ վիրաբուժությունը հնարավորություն է տալիս վերականգնել ու շտկել մարդու արտաքինին վերաբերող խնդիրները՝ տալով ցանկալի տեսք: Աշխարհում մեծ պահանջարկ ունեցող ու Հայաստանում զարգացող բժշկության այս ոլոտի մասին Doctors.am-ը «Պլաստիկ վիրաբուժության շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում զրուցեց Էրեբունի բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար, Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցացիայի նախագահ, «Դա Վինչի» կլինիկայի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի հետ: -Բժիշկ Հովհաննիսյան, Հայաստանում, ե՞րբ են առաջին անգամ իրականացվել պլաստիկ վիրաբուժական միջամտություններ: Ի՞նչ բնույթի էին դրանք: - Պլաստիկ վիրաբուժությունը բաղկացած է երկու ճյուղերից՝ վերականգնողական և էսթետիկ վիրաբուժություն: Հայաստանում պլաստիկ վիրաբուժությունը սկիզբ է առել 1980-ական թվականներից, երբ կատարվեց կտրված բութ մատի վերապատվաստում: Այնուհետև երկրաշարժը, պատերազմական տարիներին ակտիվ աշխատանքները նպաստեցին վիրաբուժության արագ զարգացմանը: Սրան զուգահեռ՝ 1990-ական թվականններից սկսեց զարգանալ էսթետիկ վիրաբուժությունը: Մինչ այդ կատարվում էին վիրահատություններ, սակայն այդ ժամանակահատվածում, էսթետիկ վիրաբուժությունը՝ որպես պլաստիկ վիրաբուժություն առանաձին ճյուղ, ավելի լայն կիրառում ստացավ: -Որո՞նք են ամենահաճախ կատարվող պլաստիկ վիրահատությունները: Ո՞վքեր են հիմնականում դիում այս հարցով: -Ինչպես նախկինում, այսօր ևս, ավելի հաճախ կատարվում են քթի պլաստիկ վիրահատություններ: Դիմում են երիտասարդ և՛ աղջիկները, և՛ տղաները: Օրեցօր ավելանում են նաև կրծքագեղձի վիրահատությունները, լիպոսակցիաները: Մեր հիվանդների 15 տոկոսն արտասահմանից են: Հիվանդների մի մասը դիմում են արձակուրդներին՝ ամռանն ու ձմռանը, և իրենց զբոսաշրջային հանգիստը համատեղում՝ Հայաստանում առաջարկվող բժշկական ծառայությունների հետ: Ոմանք էլ գալիս են կոնկրետ բժիշկների մոտ, երբ տվյալ մասնագետի կատարած աշխատանքն՝ ինչ-որ մեկի դեպքում, օրինակ է իրենց համար: -Հայաստանի բժշկական հաստատությունները հագեցա՞ծ են անհրաժեշտ միջոցներով՝ պլաստիկ վիրահատություններ կատարելու համար: Ինչպե՞ս եք գնահատում մեր բժիշկների մասնագիտական կարողությունները: - Տեխնիկական հագեցվածության տեսանկյունից, կարող ենք ասել, որ դեռ անելիքներ կան, քանի որ սարքավորումները թանկ են, շուկան բավականին փոքր՝ պետական ու մասնավոր ներդրումներն էլ քիչ են: Տարածաշրջանում, եթե համեմատվենք, հատկապես, հարևան երկրների մասնագետների հետ, մեր բժիշկների մասնագիտական կարողությունները բավականին բարձր են: Այն սերունդը, որը կրթվել է 20-30 տարի առաջ, պարտաճանաչ կերպով է կատարում իր մասնագիտական պարտքը: Գովեստի խոսքեր կարելի է ասել նաև երիտասարդ մասնագետների մասին, ովքեր շարունակում են արդեն վաստակավոր բժիշկների ավանդույթները: Դժվար է ասել, թե հետագայում ինչ պատկեր կունենանք, բայց ցանկալի կլինի, որ այս ամենը կարողանանք պահպանել: Շատ կարևոր է, որ երիտասարդ ու լավագույն կադրերն իրենց տեղն ունենան Հայաստանում, և աշխատելու նպատակով չմեկնեն արտերկիր: Մեզ մոտ ակտիվ աշխատող 25-ից 30 պլաստիկ վիրաբույժ կա, ովքեր կենտրոնացած են հիմնականում Երևանում են: Արցախում, Վանաձորում ու Գյումրիում նույնպես ունենք բանիմաց մասնագետներ: -Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥ÕžÕ½ Õ§ Õ¦Õ¡Ö€Õ£Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ ÕºÕ¬Õ¡Õ½Õ¿Õ«Õ¯ Õ¾Õ«Ö€Õ¡Õ¢Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´: Ô»ÕžÕ¶Õ¹ ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€ Õ¯Õ¡Õ¶ Õ¡ÕµÕ½ Õ¸Õ¬Õ¸Ö€Õ¿Õ¸Ö'Õ´: -Շատ կարևոր է քայլել կյանքին համընթաց՝ հետ չմնալով բժշկության նոր տենդեցներից: Բժշկագիտությունն արագ է զարգանում, իսկ պրակտիկ բժշկությունը՝ էլ ավելի: Հարկավոր է միշտ տեղեկացված լինել, սովորել, օգտվել մասնագիտական գրականությունից, մասնակցել գիտաժողովների՝ նոր տեխնոլոգիաներին տիրապետելու պլաստիկ վիրաբուժություն բերելու համար: Կյանքի ռիթմին համընթաց՝ փոխվում են պահանջները, օրենքները, ցանկություններն ու բարքերը, և դրան զուգահեռ պակասում են այն մասնագետները, ովքեր վերականգնողական մեծ վիրահատություններ էին իրականացնում: Միևնույն ժամանակ ավելանում են էսթետիկ վիրաբուժությամբ զբաղվող բժիշկները: Որպեսզի այս ոլորտում խնդիրներ չառաջանան՝ կարևոր է պրատակոլների ներդնումը բժշկության մեջ: Ուղեցույցները բժիշկներին կօգնեն և՛ առաջնորդվել, և՛ պաշտպանվել: Եթե աշխատենք ամբողջ աշխարհում ընդունված նորմերով, ապա բարդություններից, վատ արդյունքներից ապահով կլինի և՛ հիվանդը, և՛ բժիշկը: Սա հնարավորինս կնվազեցնի խնդիրներն ու դժվար կլինի բժշկին մեղադրել «սխալի» մեջ, քանի որ «բժշկական սխալ» ասվածը լուրջ շտկումների կարիք ունի: Յուրաքանչյուրը կարող է սխալվել, սակայն, հատկապես, բժշկի կողմից դա չի կարող միտումնավոր լինել: -Ô»Õ¶Õ¹Õ¸ÕžÕ¾ Õ§ Õ¡Õ¼Õ¡Õ¶Õ±Õ¶Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ ÕºÕ¬Õ¡Õ½Õ¿Õ«Õ¯ Õ¾Õ«Ö€Õ¡Õ¢Õ¸Ö'ÕµÕªÕ« Õ´Õ¡Õ½Õ¶Õ¡Õ£Õ«Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨: Ô»Õ¶Õ¹ÕºÕ«Õ½Õ«Õž Õ¸Ö€Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶Õ¡ ÕºÕ¬Õ¡Õ½Õ¿Õ«Õ¯ Õ¾Õ«Ö€Õ¡Õ¢Õ¸Ö'ÕµÕªÕ¨: -Ինչպես նկարիչն է ընտրում յուրահատուկ տեսարները, այնպես էլ պլաստիկ վիրաբույժն ունի գեղեցիկ իր ընկալումը: Պետք է կարողանալ նկատել, տեսնել, գնահատել համաչափությունները, ներդաշնակությունը, քանի որ մարդիկ հաճախ մեր առաջ սխալ պահանջներ, ցանկություններ են դնում, այդ պատճառով բժշկի մոտ գեղեցիկի ընկալումը պետք է այնքան զարգացած լինի, որ կարողանա ճիշտ կողմնորոշել պացիենտին: Մենք շփվում ենք տարբեր տեսակի մարդկանց հետ, բախվում նրանց քմահաճույքներն, այս պատճառով շատ կարևոր է որ այցելուն լցվի վստահությամբ, կարողանա լսել մասնագետին, վիրահատությունից հետո կատարի պահանջները, քանի որ չնչին պատճառը կարող է ամբողջ աշխատանքը ջուրը լցնել: Ելնելով բնավորություններից՝ չենք կարող ասել, թե ում հետ է դժվար աշխատել՝ տղամարդկանց, թե կանանց: -Արդյոք մի՞շտ է արդարացված պլաստիկ վիրահատության դիմելու ցանկությունը: -Համաձայն իմ սուբյեկտիվ գնահատականի՝ ոչ միշտ է արդարացված լինում էսթետիկ պլաստիկ վիրահատությունների դիմելու ցանկությունը: Իմ կարծիքը երբեք չի կարող օբյեկտիվ լինել, քանի որ հարցն անահատական է ինչպես բժիշկների, այնպես էլ հիվանդների տեսանկյունից: Օրինակ՝ մի փոքրիկ սպին պացիենտին կարող է լուրջ անհանգստություն պատճառել, սակայն բժիշկը դա գնահատի բավարար: Պատահում է, որ բժիշկն է ինչ-որ շտկումների անհարժեշտություն տեսնում, սակայն հիվանդին դա չի անհանգստացնում, ինչից հետևում է, որ հարցը փակված է: Չկա գեղեցիկի իդեալ, չկան չափորոշիչներ, ինչով կկարողանայինք գնահատել գեղեցիկը՝ առանձնացելով տգեղից: Գեղեցկությունը միշտ բնական է ու ներդաշնակ: